ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ձերբակալել են Վրաստանի ՆԳ նախկին նախարարին

Ձերբակալել են Վրաստանի ՆԳ նախկին նախարարին
07.11.2012 | 11:43

Վրաստանում դատախազություն հարցաքննության կանչվելուց անմիջապես հետո ձերբակալվել է ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան։ Վերջինիս փաստաբան Դավիթ Դեկանոիձեի խոսքով՝ ձերբակալությունն անակնկալ էր, և Ախալայային առայժմ մեղադրանք չի առաջադրվել։
«Հետաքննության հիմքերը, մեղմ ասած, տարօրինակ են,- հայտարարել է փաստաբանը։- Խոսքն Ախալայայի՝ պաշտպանության նախարար աշխատելու ժամանակաշրջանին է վերաբերում։ Մի քանի հեռացված աշխատակիցներ բողոքում են, որ նախարարն իրենց վիրավորել է այլ մարդկանց ներկայությամբ»։
Ախալայան հարցաքննության էր հրավիրվել երեկ երեկոյան։ Դատախազությունը հայտարարել է, որ նա կանչվել է հարցաքննության ծառայողական պարտականությունները գերազանցելու փաստով կատարվող հետաքննության շրջանակներում։

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ