Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Օբաման խոստացել է ընդլայնել համասեռամոլների իրավունքները

Օբաման խոստացել է ընդլայնել համասեռամոլների իրավունքները
19.10.2012 | 14:41

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի հյուրընկելվել էր զվարճալի ժանրի հայտնի հեռուստաշոուներից մեկին։ Իր ելույթի ժամանակ երկրի ղեկավարը հիմնականում անդրադարձել է երիտասարդությանը հուզող հարցերի։
Օբաման, մասնավորապես, խոսել է կրթության վարձավճարի իջեցման և ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների ընդլայնման մասին։ Բացի այդ, նախագահը զգուշացրել է, որ եթե ընտրություններում հաղթի հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնին, ապա նրա տնտեսական քաղաքականությունը գործելու է միայն հարուստ ամերիկացիների օգտին։ Նա կոչ է արել երիտասարդներին, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումից, նոյեմբերի 6-ին գնալ ընտրությունների։
Օբամայի հայտնվելը երիտասարդների շրջանում մեծ հեղինակություն վայելող հեռուստաշոուում պատահական չէր։ Մինչև 30 տարեկան ընտրողներն էին այն հիմնական ընտրազանգվածը, որ 2008 թվականին քվեարկել էր գործող նախագահի օգտին։

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ