Այսօր առավոտյան 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում։ Հանգստյան օրերին սա արդեն երրորդ և ամենաուժեղ ցնցումն է Վրաստանի տարածքում։ Էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից մի քանի կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թբիլիսիում։