Սիրիայի Ազատ բանակի հրամանատար Մալիք Կուրդին հայտարարել է, որ ապստամբներն այլևս ի վիճակի չեն վերահսկելու գրավված տարածքները և անցնում են պարտիզանական պատերազմի` ուժասպառ անելու կառավարական զորքերին: Նա անկեղծացել է, որ իրենք չեն վերահսկում անցակետերը, այլ գրավում են, նահանջում և նորից գրավում: