ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Տարածաշրջանային ճանապարհը ազդեցության գոտու փաթեթավորումն է

Տարածաշրջանային ճանապարհը  ազդեցության գոտու փաթեթավորումն է
05.09.2024 | 11:01

Աշխարհը հայտնվել է մի իրավիճակում, երբ պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից, բայց առանց պատերազմի հնարավոր չէ ազդեցության գոտիները վերադասավորել։

Մի կողմից, ամեն ինչ անում են, որպեսզի առանց որևէ ռազմական բախման պայմանավորվեն, մյուս կողմից, շատ արագ զինվում են, ռազմարդյունաբերությունն են զարգացնում, սեփական ռազմական պահեստներն են լցնում։ Վստահորեն՝ շուտով գալու է մի պահ, երբ այլևս զենք չեն վաճառի միմյանց, հազիվ սեփական կարիքների համար հոգան։

Մեր տարածաշրջանն այն եզակիներից է, որն այս անգամ թատերաբեմերից մեկն է լինելու։ Թվում է, թե ողջ խնդիրը մեկ ճանապարհի շուրջ է, բայց իրականում ճանապարհը փաթեթավորումն է ազդեցության գոտու։ Ռուսաստանին հարկավոր է այդ ճանապարհը, որով կկարողանա լիակատար կամ որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ինչու չէ, նաև Իրանի վրա։

Թուրքիային անհրաժեշտ է այդ ճանապարհը, որպեսզի «Մեկ ազգ-երկու պետությունը» դարձնի մեկ ազգ-մեկ պետություն , որից հետո ծավալվի ավելի արևելք, ավելի հյուսիս։

Իրանին հարկավոր է այդ ճանապարհը, որպեսզի թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան չունենան վերը նշվածները, և ինքը կարողանա այս կողմից առնվազն հանգիստ լինել։

Այդ ճանապարհն ամեն մեկը մի ձևով է ընկալում և պատկերացնում։ Ոմանք՝ «զանգեզուրյան միջանցք», ոմանք՝ «կոմունիկացիաների ապաշրջափակում», մենք՝ «խաղաղության խաչմերուկ»։ Մեր տարածքային ամբողջականության, մեր սուվերենության վրա խաղադրույք կատարողների դանակի շեղբը շատ սուր է, բայց այն չի կարող երկար դիմադրել, քանի որ, որպես կանոն, դրանք բթանում են և սրելու կարիք են ունենում։ Որպեսզի այդ դանակները բթանան, պետք է անպայման դժվար կտրվողի, դժվար կոտրվողի հանդիպեն, երկար փորձարկվեն և, ի վերջո, շարքից դուրս գան։

Վտանգավոր ժամանակաշրջան է, եթե լինի բախում, ապա այդ բախումը մեր տարածաշրջանում, բայց այլոց մասնակցությամբ է լինելու, որտեղ էլի տուժելու ենք մենք, եթե պատրաստ չլինենք, եթե հույսներս դնենք ուրիշների վրա:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9906

Մեկնաբանություններ