«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Թշնամու նարատիվը, իշխանության ձեռամբ, դառնում է պետական գաղափարախոսություն

Թշնամու նարատիվը, իշխանության ձեռամբ, դառնում է պետական գաղափարախոսություն
27.06.2024 | 13:25

Մեծ հաշվով՝ խնդիրը հետևյալն է. մեր պոտենցիալ թշնամին մեր պետության սնանկացման պլանավորման ժամանակ շատ լավ հաշվարկել և խաղադրույք էր արել «ժողովրդի» մի մասի (իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը) բառիս վատ իմաստով «սուր առևտրապաշտ» բնույթի վրա: Բայց խնդիրը դա չէ, որ հաշվարկել է, և դա մասամբ աշխատում է: Խնդիրն այն է, որ այդ նարատիվը, Հայաստանի գոյութենական թշնամիների պատվերով, հենց Հայաստանում և Հայաստանի իշխանությունների ձեռամբ դառնում է իրականացման ենթակա պետական գաղափարախոսություն:

«Ե­ղունգ ու­նես, գլուխդ քո­րի» կամ «Որտեղ հաց՝ էն­տեղ կաց» սկզ­բուն­քով ապ­րե­լու գաղափարախոսական հենքը այս իշխանությունը դարձրել է քաղաքական դավանաբանական հենք: Դարձրել է և հենց այստեղ դեմ առել մի մեծ պատի, որովհետև պետք է համոզի ու ապացուցի, որ իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը բացառապես իրեն է վերաբերում, այլ ոչ թե՝ ժողովրդին:

P.S. Խնդիրը #Համբերատար լուծելի է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ