ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամոթ է խայտառակությամբ հպարտանալն ու այն դրոշ սարքելը

Ամոթ է խայտառակությամբ հպարտանալն ու այն դրոշ սարքելը
17.09.2024 | 13:02

2020 թ. նիկոլի կողմից պայմանավորված պատերազմը մեզանում ստացել է «44 օրյա պատերազմ» անվանումը։ Սովորաբար պատերազմների մասին խոսելիս, նշում են տարեթվերը, պատերազմող երկրների անունները (օրինակ` 1877-1878 թթ. ռուս-թուրքական) կամ պատերազմական տարիների տևողությունը (Հարյուրամյա պատերազմ, Յոթնամյա պատերազմ և այլն)։

14-15-րդ դարի անգլո-ֆրանսիական երկարատև պատերազմը, որն իրականում 116 տարի է տևել, պատմությանը հայտնի է «100 ամյա պատերազմ» անվամբ։

Պատմությունից գիտենք նաև 18-րդ դարի 7 ամյա պատերազմի մասին, որին մասնակցում էին եվրոպական բազմաթիվ երկրներ` Իսպանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Ռուսաստանը, հակառակ կողմից` Մեծ Բրիտանիան, Պրուսիան, Պորտուգալիան և այլն։

Այսինքն երկրները տարիներով, տասնամյակներով պատերազմել են, և դրանք հիշվել են պատերազմական տարիների թվով։

Բայց պատմությունից չեմ հիշում պատերազմ, որն անվանվի պատերազմական օրերի քանակով։ Կարծես նստել, հաշվիչը վերցրել ու սկսել են օրերը հաշվել` 1 օր, 5-օր, 18 օր, 24 օր, 44 օր...

Մի տեսակ մազոխիզմի հոտ է գալիս այս «44-օրյա» անվանումից, երբ այդ 44 օրում իրականում ոչ միայն պարտվել ես, այլև` խայտառակ ջախջախվել։ ՈՒ այդ պարտությունը նախապես որոշված, պայմանավորված, ծրագրված է եղել։

Հպարտորեն շեշտել 44 օրում անփառունակ պարտությունն ու կապիտուլյացիան, երբ մինչ այդ` 1991-94 թթ. Արցախում դեռ նոր էր բանակ կազմավորվում, ու դու հաղթել ես բազմապատիկ ուժեղ թշնամուն, մեղմ ասած, ամոթ է և անպատվաբեր։

Մինչդեռ 2020 թ. այդ պատերազմին կարելի է շատ ավելի բնութագրիչ անվանում տալ` նիկոլի պայմանավորված պատերազմ, երբ հայկական կողմի պարտությամբ ավարտելու սցենարն արդեն գրված էր, և դրա իրագործմանը մասնակից դարձավ նաև հայ գեներալիտետը, հայ գեներալների ստվար մասը։

Ավելի տրամաբանական է, որ հաղթող կողմը` ազերները շարունակ շեշտեն 44 օրը, որովհետև այդ մեկևկես ամսում հաղթել են մի հակառակորդի, որին 1991-1994 թվականներին չորս տարի շարունակ չեն կարողացել հաղթել ու յոթ շրջաններ էին կորցրել։

Այնպես որ` պարտվողի կողմից 44 օրը շեշտելն ամոթաբեր է ու անտրամաբանական, երբ կարելի է այն անվանել հենց այդ պատերազմը հակառակորդի, թշնամու հետ պայմանավորողի անվամբ` նիկոլի պայմանավորված պատերազմ կամ պարզապես` 2020 թ. պայմանավորված պատերազմ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ