38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հրեական գյուղերի մասին

Հրեական գյուղերի մասին
21.04.2024 | 13:20

Քչերը գիտեն, որ Իսրայելի և արաբների միջև սահմանազատման արդյունքներով մի քանի տասնյակ հրեական համայնքներ մնացել էին Իսրայելի կողմից հանձնվող տարածքներում։
Այդտեղ բնակվող հրեական խիստ ավանդապաշտ (օրթոդոքս սիոնիզմ դավանող) անձիք դեմ դուրս եկան կառավարությանը և դիմեցին զինված ինքնապաշտպանության։
Պետությունը ոստիկանության, բանակի օգնությամբ մի քանի ամիս չէր կարողանում դատարկել համայնքները։
Տարիներ անց հենց այդ համայնքների տարածքներից արաբական ջիհադի զինյալները հարձակվեցին Իսրայելի բնակիչների վրա։
Հրեական գյուղեր հանձնող Նաթանյահուն հիմա մեծ զոհերի գնով փորձում է հետ գրավել արդեն ռազմական ամրոց դարձած այդ նույն տարածքները։
Տավուշի բնակիչներ, հիշեք, որ ոչ մեկն իրավունք չունի առանց խորհրդարանի որոշման հանձնել, փոխանակել, ծախել հայկական հողի մեկ մետր իսկ։
Եթե այս ազգակործան խունտան փորձի հարցը տանել խորհրդարան, ապա համաժողովրդական ընդվզման միջոցով խորհրդարանում լցված թուրքերին պետք է ուղարկել տուն` ադրբեջան սուլթանատ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ