Ո՞վ եմ ես
21.02.2024 | 09:31
Ես նա եմ,
Ով տարբերում է
Կեղծը՝ անկեղծից,
Դեմքը՝ դիմակից,
Սերը՝ քծնանքից,
Ժպիտը՝ ցավից…
Ես նա եմ,
Ով տարբերում է
Ազգը՝ ցեղերից,
Հողը՝ տարածքից,
Լեշը՝ դիակից,
Զինված հրեշին՝
Անզեն հերոսից,
Հայրենասերին՝
Ճառասաններից,
Հոգու ճախրանքը՝
Վեր-վեր թռչելուց…
Ես նա եմ,
Ով տարբերում է
Համբույրը՝ պաչից
Եվ նվիրումը՝
ստրկության բեռից:
Ես նա եմ,
Ով տարբերում է
Լացը՝ հառաչից,
Մաքուր արցունքը՝
Կեղծ կաթիլներից…
Ես նա եմ,
Ով տարբերում է
Հավատը՝ կրոնից,
Զուսպը՝ անզուսպից,
Առյուծին՝ կատվից,
Գողին՝ աղքատից.
Նա, ով գիտե
Ճանաչել մարդուն
Հոգո՛ւ աչքերով…
Ես նա եմ…
Ես այդ …Դժբախտն եմ ...
Կարինե ԱՎԱԳՅԱՆ
Մեկնաբանություններ
lass="footer-txt">
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am