Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Հպարտանում եմ սյունեցիների վճռականությամբ ու նրանց հայրենասիրությամբ»

«Հպարտանում եմ սյունեցիների վճռականությամբ ու նրանց հայրենասիրությամբ»
14.06.2023 | 10:28

2004 թվականի հունիսի 18-ին էր։ Արևոտ օր էր։ Եղանակը պարզ ու օդում ամպի կտոր չկար։ Եվ քանի-որ ժամանակ ունեի ու չէի շտապում վերադառնալ Սիսիան, հենց այնպես շրջում էի Հանրապետության հրապարակում։

Արդեն հասել էի Արմենիա հյուրանոցի մոտ, երբ նկատեցի Սիլվա Կապուտիկյանին։

Մարմնովս դող անցավ։

Սիլվային տեսել էի ուղղիղ 10 տարի առաջ Գրողների միության շենքի առաջ։

Շատ էր ծերացել: Զգացվում էր նրա քայլվածքից։

Քայլերս արագացնելով մոտեցա Սիլվային։

Մի պահ կանգ առա որոշելու անելիքս`

մոտենալ, բարևե՞լ, թե՞ ինչ-որ բան

արտասանելով քայլել ու անցնել Սիլվայի մոտով։

ՈՒ.

«Լսիր որդիս պատգամ որպես»-ն արտասանե-

լով դանդաղ քայլելով շարժվում եմ դեպի Շիրակ հյուրանոցի կողմը։

Եվ հանկարծ Սիլվան ձայն տվեց.

-Երիտասա՛րդ, մի րոպե կանգնեք։

Անմիջապես շրջվեցի ու նայեցի Սիլվայի աչքերին և խոնարհման նշան անելով ասացի.

-Լսում եմ Ձեզ, Ամենայն Հայոց բանաստեղծուհի։

Երկար նայեց աչքերիս, ոտից գլուխ չափեց ու հարցրեց.

- Քանի՞ տարեկան եք։

Ասացի`

- Ճի՛շտ այնքան, որքան իմ ծննդյան թիվն է։

Երկա՜ր, շա՜տ երկար ծիծաղեց ու հարցրեց իմ ով լինելը։

Իհարկե ասացի, որ 52 տարեկան եմ ու 52 թվի ծնված եմ։

Զարմացել էր, որ այդ տարիքում դեռ չեմ մոռացել դպրոցում սովորածս։

- Սյունեցիները,- ասաց Սիլվան,- լավ, հյուրասեր ու անկոտրում ժողովուրդ են։ Ես հպարտանում եմ սյունեցիների վճռականությամբ ու նրանց

հայրենասիրությամբ։ Պատմա-մշակույթային արժեքներ գնահատողներ են, քարը քարի վրա շարողներ ու

հուշարձաններ կերտողներ են: Արցախյան պատերազմի իսկական հաղթողներ են։ Ես հպարտանում եմ, որ այդ հողից են ծնվել Ակսել Բակունցը, Սերո Խանզադյանը, Գարեգին Սևունցը, Համո Սահյանը, Գուսան Աշոտը ու էլի շատ անվանի մարդիկ։

Խոսքեր չէի գտնում ինչ-որ բան ասելու: Ոչ թե չէի գտնում, այլ կլանված ուզում էի լսել ու լսել Ամենայն Հայոց բանաստեղծուհուն։

Ինձ համար երջանկություն էին այդ պահերը: Մտովի արդեն պատմում էի մտերիմներիս և ներքուստ ուրախանում, հպարտանում, որ բախտ եմ ունեցել հանդիպելու Սիլվա Կապուտիկյանին։

Ամաչելով Սիլվայից խնդրեցի ինձ գիրք նվիրել։

Մեծ ցավ ապրեց, որ այդ պահին չկարողացավ խնդրանքս կատարել, բայց խոստացավ անպայման կատարել։

Ցավոք, այդպես էլ չկարողացա հանդիպել Սիլվային: Իսկ երկու տարի անց, 2006 թվականի օգոստոսի 25-ին, լսեցի Ամենայն Հայոց բանաստեղծուհու մահվան բոթը:

Սամվել ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3889

Մեկնաբանություններ