«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Սերո Խանզադյանը՝ այս գրքի մասին

Սերո Խանզադյանը՝ այս գրքի մասին
14.04.2023 | 10:56

Հուշագրությունը մեր գրական շատ հին ժանրերից է: Անգնահատելի են հին ու միջին դարերի հայ գրիչների հուշերը: Դրանք մեր ու համաշխարհային պատմության ամենաստույգ վկայություններն են:
Այդ թանկարժեք մասունքներից է Արամ Սարոյանի այս հուշագրական գիրքը: Սա մեծ հայրենասեր Գուրգեն Յանիկյանի կյանքի ու նրա դատավարության տեղեկատուն է, մեր ոչ երեկվա, այլ այսօրվա ազգային-ազատագրական պայքարի մի ճյուղի նկարագիրը:
Գուրգեն Յանիկյանին ես տեսա 1972 թվականին, իմ տանը՝ Նորքում: Եկել էր ինձ այցի: Ինձնից քսան տարով մեծ էր, խորաթափանց հայացքով, բարձրահասակ, հագին գորշ կոստյում ու նույն երանգի փողկապ կապած: Ես նրան թթի օղի առաջարկեցի: Ասաց՝ կխմեմ: Չէ՞ որ այս աննման մեռոնը ձեր Գորիսում խմել են Անդրանիկը, Դրոն ու Նժդեհը: Ասաց՝ ես գնում եմ նրանց ճանապարհով...
Հիմա ահա Արամ Սարոյանի այս գիրքը իմ սեղանին է: Կարդում եմ հուզվելով, մի շնչում: Սա Յանիկյանի դատավարության մանրամասներն են: «Գուրգեն Յանիկյանի դատավարության պատմականը»: Գրել է անգլերեն: Ես կարդում եմ հայերենի թարգմանածը: Սա վավերական հուշագրություն է, որ ստեղծել է հրապարակախոս ու իրավաբան-փաստաբան Սարոյանը...
...Դատավարությունն սկսվել է 1973-ի մայիսի 29-ին: Դատապարտվել է ցմահ բանտարկության:
Մի քանի տարի հետո ես Գուրգեն Յանիկյանից նամակ ստացա: Գրել է ամերիկյան բանտից. «Այստեղ՝ բանտում, կարդացի քո նամակը Բրեժնևին՝ Ղարաբաղը թուրքի ստրկությունից ազատագրելու պահանջով: Համբուրում եմ ճակատդ: Միայն այդպես»:
Յանիկյանը հիմա չկա: Վախճանվել է օտար հողում: Բայց ի՞նչ եմ ասում, ո՜չ նա կա: Ահա նրա կյանքի պատմության զինական էջերը: Կարդացե՛ք այս գիրքը, մարդիկ, և դուք կհպարտանաք, որ նման ժամանակակից եք ունեցել: Սրանով ևս դուք կլցվեք մեր ազգային-ազատագրական պայքարի ոչ թե քարոզչական, այլ՝ զինական ոգով:
Ընդունված ձևերից մեկն էլ զինված պայքարն է:
Սերո Խանզադյան, 1991 թ.
(ամբողջական հոդվածը՝ գրքում)

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ