«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Չքավորության սահմանին ապրելով՝ նա ոչ մեկից կոպեկ չէր վերցնում

Չքավորության սահմանին ապրելով՝ նա ոչ մեկից կոպեկ չէր վերցնում
07.03.2023 | 07:28

1930-ականների սկզբին, Ստալինի՝ ամենօրյա նորությունների սեղանին, հայտնվեց մի նամակ, որի վրա կարմիր գրիչով գիծ էր նշած՝ սա նշանակում էր, որ նամակը կարևոր է։
Կրասնոդարից սովորական մի քաղաքացի, պնդում էր, որ ինքը գտել է հասարակ շաքարից արհեստական ադամանդ ստանալու եղանակը։


Որպես նմուշ ուղարկված, ամենահասարակ շաքարից ստացված ադամանդն այնքան ամուր էր, որ հեշտությամբ անցավ ապակու միջով՝ այն հավասար կտրելով։
Ստալինը նամակի վրա կնիք դրեց՝ СРОЧНО разобраться!!!
Երեք օր անց, Կրասնոդար քաղաքի, Կիրովի փողոց, համար 93 շենքի հասցեում, ինչպես նշված էր Կրեմլ ուղարկված նամակի վրա, ՆԿՎԴ-ի չեկիստները մտան ներս․․․
Ինչպեսև սպասելի էր, բոլոր ադամանդները հավաքեցին, և դրա հետ մեկտեղ, նաև՝ դրանց ստացման եղանակի մանրակրկիտ գծագրերն ու հաշվարկները։
Քաղաքացուն, ով նամակը ուղարկել էր Կրեմլ, չձերբակալեցին, բայց հենց նույն օրից ու արդեն՝ մինչև կյանքի վերջ, այս մարդը մնաց ԿԳԲ-ի հսկողության տակ։
Այս մարդու մասին, նրա ժամանակակիցները ասում էին՝ «Гений с рождения»։
1898 -ին, այն ժամանակ դեռևս Եկատերինոդար կօչվող քաղաքում, բազմազավակ ընտանիքում ծնված այս երեխան, դեռ վաղ տարիքից, հասակ առավ ամենածանր աշխատանքների լծված։


Նա երազում էր հայտնի դաշնակահար դառնալ, ու հիանալի լսողությունը և ֆենոմենալ հիշողությունը հենց դրան էլ կտանեին, բայց ուսման բացարձակ կօպեկ չունենալու և ընտանիքի հոգսը քաշելու դառը համը, ստիպեցին նրան պատանի տարիքից տանջվել՝ էլ դեկորատոր, էլ էլեկտրիկ, էլ դաշնամուր լարող, իսկ 1917-ի վերջին, արդեն նոր ու հեղափոխական ռուսսիայում, ընդունվեց Կուբանի գործարաններից մեկում՝ որպես շարքային էլեկտրիկ, ու հենց այդ պահից սկսած, էլեկտրոմեխանիկան դարձավ նրա տարերքը։
1923 -ին, պատահական ծանոթացավ Քահանայի դուստր Վալենտինայի հետ, ու նրանք ամուսնացան։
Ավելի ուշ, այս ամուսինների մասին կասեն՝ Засекреченные супруги перевернувшие научный мир!


Վալենտինան զբաղվում էր մանկավարժությամբ, իսկ ամուսինը էլեկտրոմեխանիկայով, ու մինչև պատերազմն արդեն՝ այս երիտասարդը տասնյակ գյուտերի հեղինակ էր՝ ողջ տպագրատունը օգտվում էր նրա գյուտերից՝ «электропечь для отливки шрифтов», այն ժամանակների համար, երբ ամեն ինչ արվում էր ձեռքով, սա միլիոնների խնայողություն էր ու մեկ ամսվա աշխատանքը արվում էր երկու օրում։


«аппаратура, способная термически обработать продукты в консервной промышленности»։ Ու նորից, այն թվերի համար, սա անլսելի բան էր, որի հետևից անձամբ Միկոյանն էր եկել հետաքրքրվելու։
Գազային հարձակումներից խուսափելու համար, այս մարդը ստեղծեց էլեկտրոէկրանավորված կաբինաները, որոնք վայրկյանների ընթացքում կարող էին ճշտել թունավորված լինելու փաստը։
1939-ին, երբ արդեն այս ամուսինները ԿԳԲ-ի հսկողության տակ էին՝ ադամանդի հայտնագործությունից հետո, սովորական մի հիվանդանոցում, ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում ինչ-որ ապարատ վերանորոգելու ժամանակ, նրա աչքին առավ էլեկտրոդների արանքում ինչ-որ վարդագույն լիքցք, երբ գերհզոր հոսանք էր մտնում դրանց մեջ։
Գիտնականը որոշեց ինչ-որ կերպ ֆիկսել այդ երևույթը։
Տարիների աշխատանքից հետո, այսօր արդեն, աշխարհին հայտնի նրա ամենամեծ գյուտը, կկօչեն իր անունով՝ Կիրլիանի ապարատ․


Բացատրեմ իրենց լեզվով՝
«Аппарат Кирлиана применяется для диагностики психических заболеваний, вычисления биологической активности медикаментов, выявления признаков переутомления операторов, перегрузки спортсменов, в сельском хозяйстве для определения роста семян, в дефектоскопии, в криминалистике, парапсихологии, и даже оборонной промышленности»։
Ով էր այս մարդը․․․
1898-ի փետրվարի 20-ին, հեղափոխությունից հետո Կրասնոդար տեղափոխված, Եվա Նազարյանի և Դավիթ Կիրլիյանի ավագ որդին՝ Սիմոն Կիրլիյան, կամ՝ Семён Давидович Кирлиан։
Այս մարդու հայտնագործությունը մնաց գիտության մեջ «Կիրլիյանի էֆեկտ» անունով։
1960 ականներին արդեն, Կիրլիյան զույգերը առաջարկեցին ֆոտոյի նոր էֆեկտ՝ բարձր հոսանքի միջոցով ֆիկսել մարմինների բիլոգիական էներգիան, որը հայտնի ոչ մի գիտությամբ ու անտեսանելի աչքով հնարավոր չէր տեսնել, և սա՝ իր նմանը չուներ ողջ աշխարհում։ Նրանց ստեղծած ապարատը, որը հետո պիտի տարածվեր աշխարհով որպես Կիրլիյանի ապարատ, հենց դա էլ անում էր։
Չնայած այն հարյուրավոր հայտնագործություններին, որը թողեցին սովետական ռուսսիային այս զույգերը՝ Սիմոնն ու Վալենտինան, նրանք ապրում էին չքավորության մեջ, ու Սիմոնի տաբատները փոխվում էին միայն հինգ տարին մեկ։
ԿԳԲ-ի մշտական հսկողությունից, նրանց նամականին բացվում էր, ու աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր պետություններից ու գիտնականներից հասնող առաջարկները մնում էին փակի տակ։


Նրանք ծերացան անօգնական ու միայնակ՝ պետություն կոչվածը բացարձակ չէր օգնում՝ բացի չնչին կօպեկների թոշակը։
Կրասնոդարում նրանց հիշողները, պատմում են, որ Սիմոնի փոքրիկ արհեստանոցում, որը նա բացել էր իր գյուտերի վրա աշխատելու համար, ամեն օր մի հարևան, ինչ-որ փչացած կենցաղային տեխնիկա ձեռքը, մտնում էր խնդրանքով, ու չքավորության սահմանին ապրելով՝ նա ոչ մեկից երբեք կոպեկ չէր վերցնում։
Այսօր, ողջ աշխարհում, Կիրլիյանի էֆեկտը դեռ հետազոտում և օգտագործում են ամենառաջատար երկրները, ու դրանցից առաջինը, դեռևս անցայլ դարի կեսերին՝ ԱՄՆ էր։
Այս ամենը, այն դեպքում, որ Սիմոնն ընդամենը երրորդ դասարանի կրթություն ուներ։
Կիրլիյանոգրաֆիան, որպես գիտության մաս, թույլ է տալիս տասնյակ հիվանդություններ ախտորոշել դեռ դրանց սկսվող շրջանում, իսկ սովետում․․․իսկ սովետում Կիրլիյանի էֆեկտը դրված էր՝ под грифом секретно, և բոլոր նրանք, ովքեր մոտ էին գնում այս հայտնագործությանը, ընկնում էին ԿԳԲ -ի ցուցակները։
1971-ին, ծանր հիվանդությունից հյուծված, գնաց Քահանայի աղջիկ Վալենտինան՝ Սիմոնի ամենահավատարիմ ընկերը։


Մինչև կյանքի վերջը մեկ սենյականոց փոքրիկ տանը, առանց սանհանգույց անգամ, ապրած այս հանճարեղ հայը, առանց Վալենտինայի երկար չապրեց, ու 1978-ի օգոստոս 1-ին, կնոջը միացավ նաև Եվա Նազարյանի ու Դավիդ Կիրլիյանի ավագ որդին՝ Սիմոնը, ու նրա մահվանից հետո արդեն, ռուսները կգրեն նրա մասին՝
"Советский физиотерапевт, изобретатель и исследователь армянского происхождения.
разработал новый способ фотографирования объектов различной природы посредством газового разряда, позволивший наблюдать факт излучения света атомами или молекулами. В настоящее время этот способ стал основой нового вида фотографии, которую теперь принято называть газоразрядной, а за самим способом закрепилось название «газоразрядная фотография по методу Кирлиан» или сокращённо «Кирлианография», или «Эффект Кирлиан»"։
Ու նորից, չգիտեմ էլ ինչ բնազդով, դարձյալ մեր Գալյա Նովենցին եմ հիշում՝ «Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ»։
էս մարդկանց մասին, նույնիսկ հայերեն հղումներով, ինֆորմացիան խիստ սահմանափակ է ու կիսատ, իսկ պատճառները շատ խորն են:


Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 11158

Մեկնաբանություններ