ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Թողուցինք, որ մեր սերունդը թշնամանա իրարու». Գեղամ Սևան (1926, Կ. Պոլիս-1991, Երևան), գրող, Հայաստան է ներգաղթել 1962 թ.

«Թողուցինք, որ մեր սերունդը թշնամանա իրարու». Գեղամ Սևան (1926, Կ. Պոլիս-1991, Երևան), գրող, Հայաստան է ներգաղթել 1962 թ.
04.10.2022 | 07:21

...Մենք ծնանք ու մեծցանք մանավանդ հայ ըլլալով Թուրքիո մեջ, մեծցանք որպես քրիստոնյա՝ անծայրածիր արաբական աշխարհի մահմեդական հողերու վրա, ապրեցանք Ֆրանսայի մեջ, մնալով անատոլցի, Ամերիկայի մեջ չհրաժարեցանք մեր «լեհմաճին տինըր»-ներեն ու «քեպապի բարդիներեն»: Կրծեցինք շարունակ ապուխտն ու երշիկը: Փրկեցինք ծիծաղելի մակերեսը, կացնահարելով միակ արժանիքը մեր, դարերուն տոկացող անխարդախ ու անհաշիվ հայրենասիրությունը:


Ավելի ճիշտ, հանուն «հայրենասիրության», թողուցինք, որ ինչ-որ մարդիկ տևաբար ականահարեն ազնիվն ու վեհը մեր ժողովրդի արժանիքներուն ու մեր սերունդը, զոր հարկ էր պաշտեր մեկզմեկ, այո´, թողուցինք, որ թշնամանա իրարու ու սպաննե զիրար: Մեր ծնողնե՞րը...ունեցան մեկ ուղի՝ տունեն-խանութ ու մեկ հավատամք՝ դրամը:
Թուրքիո մեջ ապրեցանք ստրուկի հոգեբանությամբ. Արաբիո մեջ՝ ձգեցինք, որ շահագործեն մեր «քրիստոնեությունը» օտարները միշտ: Ֆրանսիայի մեջ մոռցանք, որ սերունդն ենք Նարեկացիին, մեր զավակներուն չսորվեցուցինք նույնիսկ Աբովյան, Ամերիկայի մեջ ամենատաղանդավոր մեր զավակները ուրացան մեզ...


Ու եթե չըլլար ան, եթե չըլլար փրկության, հայու մեր արժանապատվության, ազգ ըլլալով գոյատևելու մեր միակ խարիսխ ու ապավենը՝ Հայաստանը, սովետական հզոր պետությունը հայրենիքի ու փայլուն հեռանկարը իր, կարժե՞ր, պիտի արժե՞ր արդյոք հայ կոչվիլ տակավին պարծենալու համար, թե գիտենք լավ «իմամ պայըլտը» պատրաստել ու սարքել «լեհմաճին տինըր»-ներ... ու հաշիշապատ քարոզներ, ճառեր լսելե վերջ կրակե´լ, կրակե´լ հայ մարդոց վրա:


(«Կորսված գարուններ»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 10045

Մեկնաբանություններ