ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հոգ մի ըներ, բան մը կ՛ըլլա»

«Հոգ մի ըներ, բան մը կ՛ըլլա»
02.10.2022 | 09:43

Սարոյան․-Վահագըն, պզտիկ պատմություն մը ընեմ, լսե։
Oր մը թագավոր կուգա ատաղձագործի մը քով, կըսե՝ մինչև առավոտ ինձի հարյուր ջուվալ թեփ պիտի տաս, եթե չտաս, գլուխդ պիտի կտրեմ։ Մարդը տխուր կնստի, մինչև առավոտ հարյուր ջուվալ թեփ ուսկի՞ց պիտի տա։ Այդ ժամանակ բարեկամ մը տունը կուգա, կհարցնե՝ ինչու՞ տխուր նստեր ես... Այսպես ու այսպես, կըսե, թագավորը այսպես պայման դրավ։ Հոգ մի ըներ, կըսե, հաց բեր, գինի բեր, քեֆ ընենք։ Հապա թե՞փ... Բան մը կըլլա, կըսե... Կնստին, կուտեն, կխմեն... Ատաղձագործ պատուհանեն կնայե դուրս՝ առավոտ մոտ է, հապա թե՞փ, կըսե... Հոգ մի ըներ, բան մը կըլլա... Թագավորի մարդիկներ արդեն եկեր, դուռը կծեծեն, խեղճ ատաղձագործ, գույնը նետեր, դարձյալ կհարցնե՝ հապա թե՞փ... Բարեկամ դարձյալ կըսե՝ հոգ մի ըներ, բան մը կըլլա... Եղբայր, ալ ի՞նչ պիտի ըլլա, հիմա գլուխս կկտրեն...


Թագավորի մարդիկներ դուռը կզարնեն, դուրսեն կպոռան՝ ատաղձագործ, թագավոր այս գիշեր մեռավ, դագաղ մը շինե անոր համար: Բարեկամ կսե՝ ըսի չէ՞ հոգ մի ըներ, բան մը կըլլա:
Այս պատմությունը մեծ մայրս՝ Լուսնթագ Կարողլանյան պատմած է ինձի։ Այս տեսակ հազար-հազար պատմություն ուներ: Կհարցնեի՝ այդքան պատմություն ինչպե՞ս կհիշես ու չես մոռնար: Կհիշեմ, կըսեր, որովհետև հետաքրքիր են:


Իմ մեծ մայր Ամերիկայի մեջ ալ Բիթլիս կապրեր։ Ան առանձին աստված ուներ, կրոն չէր գիտեր, անոր աստված ուրիշ էր, ան ամենեն շատ մարդու խելքին ու գութին կհավատար ու չէր վհատվիր, չէր հուսահատվիր:
Պատմում էր Սարոյանը, ու ես զգում, տեսնում, ասես շոշափում էի այն մթնոլորտը, որտեղից սերել, սկիզբ է առել նա, այն տառապած, ջարդից փախած մարդկանց, որոնք «պզտիկ ուրախություններու վրա անանկ կխնդային, անանկ կպոռային, որ ամբողջ փողոց, ամբողջ թաղ կբռներ, այն մարդկանց, որոնք կյանքի ամենածանր պահին կարող էին ասել. «Հոգ մի ըներ, բան մը կըլլա»... Սարոյանը սիրել է այդ մարդկանց, նրանց էության մեջ հայտնաբերել հոգևոր մեծ ու ստույգ արժեքներ, կեցության պարզ, բայց իմաստուն օրենքներ և ժառանգել դրանք:


Վահագն Դավթյանի «Բարի հսկան» գրքից
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 11940

Մեկնաբանություններ