«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ադրբեջանաթուրքական քարոզչություն Սևանի դպրոցում. ԿԳՄՍ նախարարը լուռ է. Մարիետա Մակարյան

Ադրբեջանաթուրքական քարոզչություն Սևանի դպրոցում. ԿԳՄՍ նախարարը լուռ է. Մարիետա Մակարյան
02.06.2022 | 07:27

Բաց նամակ ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանին


Պարոն Դումանյան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Դուք դեռ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարար եք, այլ ոչ` Ադրբեջանի:
Դուք հավանաբար տեղյակ եք, թե Սևանի 4-րդ հիմնական դպրոցում ինչպիսի թուրք-ադրբեջանական քարոզչություն է ծավալվում: ՈՒսուցիչները բացահայտ սովորեցնում են հայ երեխաներին, որ երկու հայասպան պետությունները մեր բարեկամներն են, և ստիպում նկարել հայ ազգի թշնամիներին` քարոզելով, որ իրականում նրանք թշնամի չեն:
Նայեք նկարին. ծանո՞թ դեմք է: Այո, Թալեաթ փաշան է: Հենց այն Թալեաթը, ում սպանեց Սողոմոն Թեհլերյանը:


Էս ի՞նչ եք թույլ տալիս, այս ու՞ր եք հասել: Եվ այս դպրոցի ուսուցիչներն ու այս ամենի կազմակերպիչները պետք է մնան անպատի՞ժ: Պետք է շարունակեն դասավանդե՞լ:
Սա պետական դավաճանություն է, սա հանցագործություն է: Եվ եթե Դուք տեղյակ չէիք այս ամենի մասին, եթե դուք նույնպես չեք համարում, որ Թալեաթն իրականում թշնամի է, և դեմ եք Թեհլերյանին, ապա բացահայտ արտահայտեք Ձեր կարծիքը:
Եթե Դուք չեք կիսում Սևանի 4-րդ դպրոցի ուսուցիչների կարծիքն ու թրքասիրությունը, ապա պարտավոր եք քայլեր ձեռնարկել և վերջիններիս ազատել աշխատանքից:
Այսպես անպատասխան սա չի՛ կարող մնալ:


Արցախի դրոշից եք վախենում, բայց Ադրբեջանի և Թուրքիայի դրոշնե՞րն եք շարում դպրոցի սեղաններին: Ես ինչպե՞ս անվանեմ այս ամենը: Դուք նախարար եք, ինչպե՞ս կարող եք նման բան թույլ տալ:
Ապացուցեք, որ Դուք այդպես չեք մտածում և դուրս հանեք այդ մարդկանց դպրոցից: Հավատացեք, սա Ձեր շահերից է բխում:

Դիտվել է՝ 13198

Մեկնաբանություններ