ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Կի­նո գնա­լը դար­ձավ ոչ թե հան­դի­սանք, այլ ար­տա­հայտ­չաձև՝ կի­նո­յի մի­ջո­ցով միա­նա­լու այն գոր­ծին, ին­չով զբաղ­ված էր յու­րա­քանչ­յուրս»

«Կի­նո գնա­լը դար­ձավ ոչ թե հան­դի­սանք, այլ ար­տա­հայտ­չաձև՝ կի­նո­յի մի­ջո­ցով միա­նա­լու  այն գոր­ծին, ին­չով զբաղ­ված էր յու­րա­քանչ­յուրս»
27.11.2020 | 03:11

Հա­մա­վա­րակն ու պա­տե­րազ­մը բնա­կա­նոն հու­նից շե­ղե­ցին ա­մեն ինչ։ Մշա­կու­թա­յին շատ ի­րա­դար­ձու­թյուն­ներ, այդ թվում՝ ա­մե­նա­մյա մի­ջո­ցա­ռում­ներ, չե­ղարկ­վե­ցին, հե­տաձգ­վե­ցին կամ վե­րա­փոխ­վե­ցին։ Պա­տե­րազ­մի օ­րե­րին Կի­նո­յի տա­նը Երևա­նի «Ոս­կե ծի­րան» 17-րդ մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի շր­ջա­նա­կում ցու­ցադր­վում էին հայ ռե­ժի­սոր­նե­րի նկա­րա­հա­նած ֆիլ­մե­րի հա­մա­հայ­կա­կան ա­ռաջ­նա­խա­ղեր։ Ցու­ցադ­րու­թյուն­նե­րը բա­ցա­ռա­պես տոմ­սե­րով էին, և գո­յա­ցած ողջ հա­սույ­թը փո­խանց­վում էր «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի «Մենք ենք, մեր սահ­ման­նե­րը. բո­լորս Ար­ցա­խի հա­մար» հա­մազ­գա­յին դրա­մա­հա­վա­քին։ Նա­խագ­ծի գոր­ծըն­կեր­ներ IDBank-ն ու Idram-ը ե­ռա­կողմ հու­շա­գիր էին կն­քել «Ոս­կե ծի­րա­նի» հետ, ո­րի ար­դյուն­քում եր­կու կա­ռույց­նե­րը հիմ­նադ­րա­մին կփո­խան­ցեն նույն­քան գու­մար՝ կրկ­նա­պատ­կե­լով նվի­րատ­վու­թյու­նը։

Մշա­կույթ, քա­ղա­քա­կա­նու­թյուն, կի­նո ու պա­տե­րազմ. այս հա­մա­տեքս­տում է մեր զրույ­ցը «Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի գե­ղար­վես­տա­կան տնօ­րեն, կի­նո­գետ ԿԱ­ՐԵՆ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Նո­յեմ­բե­րի 1-8-ին ոս­կե­ծի­րա­նյան «Նվի­րում Ար­ցա­խին» նա­խագ­ծի շր­ջա­նա­կում ներ­կա­յաց­վում էին ար­ցա­խյան թե­մա­յով ֆիլ­մեր։ Ինչ­պե՞ս է կա­տար­վել ֆիլ­մե­րի ընտ­րու­թյու­նը։ Պա­տե­րազ­մի ըն­թաց­քով պայ­մա­նա­վոր­ված՝ շա՞տ եք շեղ­վել նա­խա­տես­ված ծրագ­րից։
-Շատ քիչ է ե­ղել շե­ղում հիմ­նա­կան ծրագ­րից։ Թեև ոչ հա­ճե­լի զու­գա­դի­պու­թյամբ, բայց այն­պես է ստաց­վել, որ փա­ռա­տո­նի այս տար­վա շատ ֆիլ­մեր, այս կամ այն կերպ, կապ­ված էին Ար­ցա­խի հետ՝ պա­տե­րազ­մյան և ոչ պա­տե­րազ­մյան հա­մա­տեքս­տում: Այ­սինքն, այդ ֆիլ­մե­րը, այս­պես թե այն­պես, պետք է ցու­ցադր­վեին։ Պար­զա­պես, երբ սկս­վեց պա­տե­րազ­մը, և հար­ցա­կա­նի տակ էին փա­ռա­տո­նի անց­կաց­ման մի­տու­մը, անհ­րա­ժեշ­տու­թյունն ու ար­դա­րաց­ված լի­նե­լը, ո­րո­շե­ցինք այդ խն­դի­րը հաղ­թա­հա­րել ծրագ­րե­րի վե­րա­կազ­մա­կերպ­մամբ։ Ֆիլ­մե­րը, որ պետք է ընդգրկվեին տար­բեր ծրագ­րե­րում, միա­վո­րե­ցինք մեկ ցու­ցա­շա­րի մեջ՝ մեկ ծրագ­րում, կո­չե­ցինք «Նվի­րում Ար­ցա­խին»՝ միա­նա­լով «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի դրա­մա­հա­վա­քին։ Այս­պի­սով, կի­նո­դի­տո­ղի հա­մար կի­նո գնա­լը դար­ձավ ոչ թե հան­դի­սանք, ին­չը ան­հա­պա­տաս­խան էր այդ օ­րե­րին, ինչ-որ ա­ռու­մով նաև ա­նըն­դու­նե­լի, այլ ար­տա­հայտ­չաձև՝ կի­նո­յի մի­ջո­ցով միա­նա­լու այն գոր­ծին, ին­չով զբաղ­ված էր յու­րա­քան­չյուրս։ Դրան զու­գա­հեռ կազ­մա­կերպ­վեց նաև պա­տե­րազ­մի և խա­ղա­ղու­թյան թե­մա­յով պաս­տա­ռա­յին աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դես-վա­ճառք։ Տոմ­սե­րի վա­ճառ­քից, վա­ճառ­վող աշ­խա­տանք­նե­րից գո­յա­ցած ողջ հա­սույ­թը փո­խանց­վեց հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին։
-Հա­ջորդ եր­կու շա­բաթ­նե­րին ցու­ցադ­րու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վե­ցին «Կի­նո­պար­կում» և «Սի­նե­մաս­թա­րում»՝ «Ա­ջակ­ցու­թյուն կի­նո­թատ­րոն­նե­րին» նա­խագ­ծի շր­ջա­նա­կում։ Սա նու՞յ­նպես նոր ձևա­չափ էր։
-«Կի­նո­պար­կում» և «Սի­նե­մաս­թա­րում» ներ­կա­յաց­վել են փա­ռա­տո­նի մր­ցու­թա­յին ծրագ­րե­րով նա­խա­տես­ված ֆիլ­մե­րը։ Ֆիլ­մե­րի ընտ­րու­թյու­նը նա­խա­պես է կա­յա­ցել, ձեռք է բեր­վել նաև մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կի­նո­փա­ռա­տո­նե­րում մր­ցա­նակ­նե­րի ար­ժա­նա­ցած ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­թյան ի­րա­վունք։ Ափ­սոս էր դրանք չե­ղար­կե­լը։ ՈՒ քա­նի որ հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված, կի­նո­թատ­րոն­ներն ու­նեին կի­նո­ցան­կի խն­դիր, մենք նրանց ա­պա­հո­վե­ցինք խիտ ֆիլ­մա­ցան­կով, միա­ժա­մա­նակ կյան­քի կո­չե­լով «Ոս­կե ծի­րան» 2020-ի մր­ցու­թա­յին ծրագ­րե­րը։
-Փոր­ձե՞լ եք օգ­տա­գոր­ծել փա­ռա­տո­նի հե­ղի­նա­կու­թյու­նը, նշա­նա­վոր ար­վես­տա­գետ­նե­րի հետ կա­պը՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը սևե­ռե­լու նպա­տա­կով Ար­ցա­խի դեմ սան­ձա­զեր­ծած թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յին։
-Մինչև փա­ռա­տո­նի սկս­վե­լը մի­ջա­դեպ ե­ղավ Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի «Դրախ­տի դար­պա­սը» ֆիլ­մի առն­չու­թյամբ։ Մոսկ­վա­յի 42-րդ կի­նո­փա­ռա­տո­նում ընդգրկված Ար­ցա­խի մա­սին այս ֆիլ­մը, քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով, հան­վեց ծրագ­րից։ Հենց այդ ժա­մա­նակ­վա­նից մենք սկ­սե­ցինք ձայն բարձ­րաց­նել, կի­նե­մա­տոգ­րա­ֆիստ­նե­րի միու­թյան, կի­նոքն­նա­դատ­նե­րի և կի­նոլ­րագ­րող­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի, ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հետ հա­մա­տեղ դի­մե­ցինք մի­ջազ­գա­յին կի­նո­հան­րու­թյա­նը և հենց Մոսկ­վա­յի կի­նո­փա­ռա­տո­նին։ Ե­թե վերջ­նար­դյունք հա­մա­րենք ֆիլ­մի վե­րա­կանգ­նու­մը կի­նո­փա­ռա­տո­նում, դա տե­ղի չու­նե­ցավ։ Բայց մեզ հա­ջող­վեց ձայն բարձ­րաց­նել, ու­շադ­րու­թյուն հրա­վի­րել խնդ­րի վրա, ինչն ուղ­ղա­կիո­րեն առ­նչ­վում էր նաև ար­ցա­խյան հար­ցին։ Հե­տո ար­դեն մշա­կույ­թի ու ար­վես­տի գոր­ծիչ­նե­րը միա­վոր­վե­ցին և կոչ հն­չեց­րին՝ ի պաշտ­պա­նու­թյուն Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի։ Նրանց թվում էին նաև կի­նո­գոր­ծիչ­ներ, ո­րոնք ընդ­հա­նուր այդ գոր­ծին միա­ցան «Ոս­կե ծի­րա­նի» կա­պե­րի մի­ջո­ցով։ Հաս­կա­նում ենք, որ այդ ձայ­նե­րը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դրու­թյու­նը փո­խել չեն կա­րող, բայց կարևոր են այն ի­մաս­տով, որ մենք ճա­նա­չե­ցինք այն նշա­նա­վոր ար­վես­տա­գետ­նե­րին, ո­րոնք, երկ­կող­մա­նի զսպ­վա­ծու­թյան կո­չեր ա­նե­լու փո­խա­րեն (ինչ­պես ըն­դուն­ված է), դա­տա­պար­տե­ցին թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիան։
-Երբ Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի ֆիլ­մը հան­վեց փա­ռա­տո­նից, քն­նա­դա­տա­բար մատ­նանշ­վեց այն, որ Մոսկ­վա­յի կի­նո­փա­ռա­տո­նի ցու­ցադ­րու­թյան ծրագ­րե­րի ղե­կա­վար Կի­րիլ Ռազ­լո­գո­վը «Ոս­կե ծի­րա­նի» մշ­տա­կան հյու­րե­րից է։ Ինչ­պե՞ս եք բա­ցատ­րում ռուս կի­նո­գե­տի այս մո­տե­ցու­մը։
-Ռազ­լո­գո­վը ո­րո­շիչ դե­րա­կա­տա­րում չի ու­նե­ցել այս դեպ­քում, ընդ­հա­կա­ռա­կը, նա է ընտ­րել այդ ֆիլ­մը ցու­ցադ­րու­թյան հա­մար և դուրս է թո­ղել պե­տա­կան ա­տյան­նե­րի ո­րոշ­մամբ՝ խու­սա­փե­լու հա­մար կի­նո­թատ­րո­նը նյար­դա­յին այդ օ­րե­րին ազ­գա­մի­ջյան կոնֆ­լիկ­տի հար­թակ դաձ­նե­լու վտան­գից։ Հան­դի­սա­տես­նե­րի շր­ջա­նում լի­նում էին և՛ հա­յեր, և՛ ադր­բե­ջան­ցի­ներ։ Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ ինչ կա­րող էր տե­ղի ու­նե­նալ։ Ի­հար­կե, մենք հա­մոզ­ված ենք, որ կար այ­լընտ­րան­քա­յին լու­ծում։ Օ­րի­նակ, կա­րող էին ֆիլ­մը, անվ­տան­գու­թյան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, չհա­նել ծրագ­րից, բայց առ­ցանց ցու­ցադ­րել, կամ առ­հա­սա­րակ չցու­ցադ­րել, բայց պահ­պա­նել վեր­նա­գի­րը, որ­պես­զի այն մնար կի­նո­փա­ռա­տո­նի պատ­մու­թյան մեջ, որ­պես ծրագ­րում ընդգրկված ֆիլմ։ Սա­կայն ըն­տր­վեց ա­մե­նաոչ­կոնֆ­լիկ­տա­յին տար­բե­րա­կը, ո­րը, սա­կայն, վի­րա­վո­րա­կան էր հայ­կա­կան կող­մի հա­մար։ Այս­տեղ կան ո­րո­շա­կի հար­ցեր, որ կա­րե­լի է ուղ­ղել Ռազ­լո­գո­վին, բայց ա­մե­նա­կարևոր հար­ցը՝ ֆիլ­մը դուրս հա­նե­լու ո­րո­շու­մը, Ռազ­լո­գո­վի­նը չէր։
-«Ոչ­կոնֆ­լիկ­տա­յին» ո­րոշ­ման ար­դյուն­քում «Դրախ­տի դար­պա­սը» դար­ձավ աղմ­կա­հա­րույց, ար­գել­ված ֆիլմ։ Փա­ռա­տո­նա­յին կյանք ու­նե­նա­լուն այս հա­ն­գա­ման­քը կա­րո՞ղ է խո­չըն­դո­տել։ Առ­հա­սա­րակ, փորձ ար­վե­լու՞ է ֆիլ­մը ներ­կա­յաց­նե­լու այլ հար­թակ­նե­րում։
-Ի­հար­կե, հնա­րա­վոր է ներ­կա­յաց­նել, բայց այս ըն­թաց­քում և՛ ես, և՛ Ջի­վա­նը Ար­ցա­խում էինք, զբաղ­ված էինք ա­վե­լի շատ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով, հե­տա­գա փա­ռա­տո­նե­րի մա­սին խո­սե­լու ա­ռիթ չի ե­ղել։ ՈՒ­րիշ փա­ռա­տո­նե­րում ներ­կա­յաց­վե­լուն մոս­կո­վյան փա­ռա­տո­նի մի­ջա­դե­պը չի կա­րող խո­չըն­դո­տել, նույ­նիսկ կօգ­նի՝ որ­պես ար­գել­ված ֆիլմ հե­տաք­րք­րու­թյան կար­ժա­նա­նա։ Այս հան­գա­ման­քը հե­տա­գա­յում էլ, Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի հա­ջորդ ֆիլ­մերն ընտ­րե­լիս, ո­րոշ փա­ռա­տո­ներ կդի­տար­կեն ու հաշ­վի կառ­նեն։
-Մեր երկ­րում կա­տար­ված շր­ջա­դար­ձա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո «Ոս­կե ծի­րա­նը» վե­րա­նա­յե­լու՞ է իր քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ թուր­քա­կան ֆիլ­մե­րի մաս­նակ­ցու­թյան ա­ռու­մով։
-Այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում, երբ փա­ռա­տո­նը հյու­րըն­կա­լել է թուրք ար­վես­տա­գետ­նե­րի, ներ­կա­յաց­րել նրանց աշ­խա­տանք­նե­րը, հաշ­վի է ա­ռել նրանց հա­յացք­նե­րը։ Երկ­խո­սու­թյու­նը ե­ղել է այն կի­նո­գոր­ծիչ­նե­րի հե­տո, ո­րոնք այ­լա­խոհ են, դա­տա­պար­տում են Ցե­ղաս­պա­նու­թյու­նը, էր­դո­ղա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կամ թուր­քա­կան կայ­սե­րա­կան նկր­տում­նե­րը։ Այ­սինքն, դրանք հա­ճո­յա­խո­սու­թյուն­ներ չեն ե­ղել Թուր­քիա­յի հաս­ցեին, այլ երկ­խո­սե­լու փորձ մեզ հա­մար կարևոր մտա­վո­րա­կան­նե­րի հետ, մեր տե­սան­կյու­նից, կարևոր հար­ցե­րի շուրջ։ Սա­կայն դա բնավ չի նշա­նա­կում, որ ի­րա­վի­ճա­կը, ո­րում հի­մա մենք ապ­րում ենք, հաշ­վի չի առն­վե­լու և ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցու­թյուն­ներ չեն ար­վե­լու։
-Մեր ապ­րած պա­տե­րազ­մը, Ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցի նոր ըն­թաց­քը ար­տա­ցոլ­վե­լու են ա­մեն ին­չում։ Ըստ այդմ՝ փո­փո­խու­թյուն­ներ սպաս­վու՞մ են փա­ռա­տո­նում՝ նոր շեշ­տադ­րում, նոր թե­մա­ներ, նոր ծրագ­րեր։
-Ո­րոշ մտո­րում­ներ ե­ղել են այդ հար­ցի շուրջ։ Կան ծրագ­րեր, որ ան­փո­փոխ են՝ մր­ցու­թա­յին ծրագ­րե­րը, երևա­նյան պրե­միե­րա­նե­րը և այլն։ Կան նաև ծրագ­րեր, որ ա­վե­լի ճկուն են՝ ստեղծ­վում են օ­րա­կար­գի ար­դյուն­քում, ինչ­պես ե­ղավ այս տա­րի։ Մյուս տա­րի հե­տա­պա­տե­րազ­մա­կան շր­ջան է ստաց­վում, ո­րը նույն­պես ինչ-որ կերպ պետք է ար­տա­ցոլ­վի փա­ռա­տո­նի ծրագ­րե­րում։ Ժա­մա­նակ է պետք՝ հա­մադ­րե­լու, ընդ­հան­րաց­նե­լու հա­մար, որ հաս­կա­նանք՝ ինչ­պես պետք է այդ ա­մե­նը ներ­կա­յաց­վի փա­ռա­տո­նի ժա­մա­նակ։ Իսկ որ ներ­կա­յաց­վե­լու է, դրա­նում վս­տահ եմ։


Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 12053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ