Առաջիկայում, գուցե եկող տարվանից, հայաստանյան ավտոճանապարհներով կերթևեկեն էլեկտրաշարժիչով ավտոմեքենաներ: Կառավարության երեկվա նիստում վարչապետը բոլոր պատկան կառույցների ղեկավարներին հանձնարարեց ուսումնասիրել հարցը և ազատել էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների ներմուծումը գրեթե բոլոր տիպի հարկերից, այդ թվում` գույքահարկից:
Երևի սա այն եզակի դեպքերից մեկը կլինի, որ այլոց արտոնությունից կշահի ժողովուրդը, քանի որ էլեկտրաշարժիչով մեքենաները էկոլոգիապես մաքուր են, ինչը խիստ անհրաժեշտ է հատկապես Երևանի ախտահարված շնչուղիներին:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ