Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Հիմնական պատվիրատուն ՌԴ իշխանություններն են

Վարդգես ՕՎՅԱՆ. Հիմնական պատվիրատուն ՌԴ իշխանություններն են
18.07.2014 | 13:59

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո ամբողջ օրը հայկական լրատվամիջոցների գերակշիռ մասը զբաղված էր ռուսաստանյան ինչ-որ ԶԼՄ-ի հիմար տեղեկատվությունը սփռելով ու տիրաժավորելով։ Ասես խոսքը ոչ թե հայրենասեր մարդու, բարերարի, բարեգործի մասին է, այլ ինչ-որ մի հանցագործի, ինչ-որ մի լիսկայի, լֆիկի կամ մեկ այլ «էլիտար» հանցագործի, որոնց համար վանդակաճաղերը վաղուց լաց են լինում։ Մարդ, ով իր ողջ կարողությունը ստեղծել էր դրսում և բարեգործական ծրագրեր էր իրականացնում իր հայրենի Արցախում։ Մինչդեռ բազմաթիվ նրա «կոլեգաներն» իրենց կապիտալը կուտակում են սեփական երկրի ու ժողովրդի թալանի հաշվին:

Սկզբում տարածել էին, թե ինչ-որ հանցավոր խմբավորման հետ ունեցած հնարավոր կապի մասին քննիչներին տեղեկացրել է ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված, ապա՝ նրան կարող են մեղադրանք ներկայացվել գումարների վատնման և հանցավոր եկամուտների օրինականացման հոդվածներով, իբր Հայրապետյանի «գրասենյակը խուզարկության էր ենթարկվել, որի ընթացքում հայտնաբերվել էր ՊՄ ատրճանակի փամփուշտների երկու փաթեթ» և այլն։
Ոմանք այստեղ տեսնում են Ադրբեջանի իշխանությունների «մատը», մյուսները՝ հայկական քաղաքական բուրգի պատվերն են համարում դա, որովհետև մինչ այդ նա հայտարարել էր. «Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել «Ցուցակ» անվանումով օպերացիա՝ ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթ»:
Հնարավոր է դրանցում ճշմարտության ինչ-որ տոկոս կա, սակայն, իմ կարծիքով, հիմնական ու ամենամեծ պատվիրատուն ՌԴ իշխանություններն են։ Հայաստանի ու Արցախի նկատմամբ Մոսկվայի առնվազն վերջին երկտասնամյա քաղաքականությունից ուրիշ բան հնարավոր էլ չէր սպասել:

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ