«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Անկրկնելի Լուսինե Զաքարյան (տեսանյութ)

Անկրկնելի Լուսինե Զաքարյան (տեսանյութ)
04.11.2012 | 10:46

Անկրկնելի Լուսինե Զաքարյան: Լույս գա իր հոգուն: Ես երբեմն, որ խոսում եմ ննջեցյալների մասին, ասում եմ, որ բոլորս էլ հեռանալու ենք այս կյանքից Աստծու կամքով,, մտնելու ենք այդ խոր փոսը, սակայն ոմանք մնում են այնտեղ, իսկ ոմանք էլ դուրս են գալիս այդ մռայլ, խոնավ ու անհատակ փոսից: Ինչպե՞ս: Շատ պարզ է; Նրանց, որոնք չար, վատ, ու ոչ աաստվածահաճո գործեր են արել, այսինքն` ավելի շատ վնասել են մարդկանց, նրանք ավելի խորն են թաղվում հողի մեջ, իսկ նրանք, որոնք բարի, մաքուր, արդար և աստվածահաճո ու մարդկանց հաճելի գործեր են արել, դուրս են գալիս այդ մռայլ, խոր փոսից ու միշտ հիշվում են բոլորի շրթներից օրհնությամբ. «Ի՞նչ լավ մարդ էր, ի՞նչ լավ արհեստավոր էր կամ ի՞նչ հրաշալի արվեստագետ էր և կամ ի՞նչ գեղեցիկ ձայն ու ազնիվ հոգի ունեցող երգիչ կամ երգչուհի էր և այլն, և այլն»: Լուսինե Զաքարյանը եղավ այն գեղեցիկ ձայն ու ազնիվ հոգի ունեցող հոգևոր երգերի անկրկնելի կատարող երգչուհին այն դժվար ժամանակներում, երբ Աստված, հավատք, եկեղեցի բառերը նույնիսկ արգելված էին արտասանել: Նա պատռեց մահվան խավարի վարագույրը և լույս սփռեց մեր սրտերում ու հոգիներում: Եվ իբրև այդպիսին նա միշտ մեզ հետ է: Լսենք իր կատարումը «Խորհուրդ Խորին» Սուրբ Պատարագից և զմայլվենք: Հավերժ լույս և խունկ իր հիշատակին:


Տեր Հովսեփ Ա. Քահանա ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութ

Լուսինե Զաքարյան. Հավուն հավուն
Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ