Microsoft ընկերությունը մամուլի համար հրավիրված շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Surface անունը կրող գաջեթները՝ երկու էկրանով Neo համակարգիչը, երկու էկրանով և Android համակրգով աշխատող Duo սմարթֆոնը, Earbuds անլար ակնաջակալը, ինչպես նաև՝ 10X օպերացիոն համակարգը: Այս մասին տեղեկացնում է Корреспондент-ը:
Բջջային սարքերի արժեքն ու ընձեռած գործառույթ-հնրավորությունները համադրելով՝ Business Insider պարբերականը հրապարակել է լավագույն սմարթֆոների տասնյակը:
«Չինական OnePlus 7T-ն առաջին պատվավոր հորիզոնականում է: Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների շարքում այն լավագույնն է, գեղեցիկ դիզայն ու հիանալի տեսախցիկ ունի»,- գրում է պարբերականը:
Twitter-յան էջի ուղիղ հեռարձակմամբ ամերիկյան «SpaceX» ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ցուցադրել է մեկ անգամից ավելի օգտագործման համար նախատեսված տիեզերանավի նախատիպը:
Lockheed Martin ընկերությունը մինչև 2030-ը Orion տեսակի մինչև 12 տիեզերանավ կկառուցի: Պատվիրատուն ՆԱՍԱ-ն է, տիեզերանավերը պետք է Լուսին թռչեն: Այս մասին գրում է Лента-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիլիկոնյան հովիտում ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումներից և քննարկումներից հետո «Սինոփսիս» ընկերության գրասենյակում հանդիպել է Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների բնագավառում աշխատող հայ մասնագետների հետ։
Պեկինում տեղի ունեցած արտասավոր դեպքից հետո տեղի գիտնականները հետաքրքիր բացահայտում են արել. մարդիկ ոչ միայն ալկոհոլից, այլ նաև «մանրէներից» կարող են հարբել:
Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։
ԱԱԾ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որ 2013-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի տվյալների արտահոսք կազմակերպեց, հարցազրույց է տվել Guardian-ին՝ իր Permanent Record հուշագրության հրապարակման առիթով: