Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Լուրջ դեմքով առաջարկում են նիկոլին իշխանազրկելու պրոցեսը թարգել

Լուրջ դեմքով առաջարկում են նիկոլին իշխանազրկելու պրոցեսը թարգել
27.05.2024 | 11:48

Արցախյան բլոկադայի՝ ցեղասպանության ամիսներին Երևանում տո էլ գինու փառատոն, տո էլ գարեջրի փառատոն, տո էլ ես շատ գիտեմ ինչի փառատոն անողները, կիպրոսներում ու դուբայներում զվարճացողները հիմա լուրջ դեմքով առաջարկում են նիկոլին իշխանազրկելու պրոցեսը թարգել։ Թե բա՝ աղետ ա։

Աղետը 6 տարի է նստած է կառավարությունում ու մի կողմից պղծում է մեր անցյալը, մյուս կողմից էլ ոչնչացնում է մեր ներկան ու զրկում մեզ ապագայի հույսից։

Հաշվելի չեն արդեն սրանց ապաշնորհ կառավարման զոհերը։

Հերիք ա, բոլ ա։

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ