24.03.2020|
00:15
Մեկուսացվածների ու ինքնամեկուսացածների մասին այսօր խոսում ու մտածում են զուտ առողջական տեսակետից: Ամբողջ աշխարհում: Քչերն են ասում, որ մարդկության համար սկսվել է ԿԱՏԱՐՍԻՍ, ավելի քչերը գիտակցում են: Հայ առաքելական եկեղեցին սքանչելի նախաձեռնություն է սկսել՝ ամեն օր, ժամը 11-ին, դատարկ եկեղեցում առ Աստված առողջության ու փրկության աղոթք է հնչում: ՈՒ՝ քարոզ: