ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հապաղելը մահ է

Հապաղելը մահ է
05.10.2024 | 08:47

Ոչխարը մի դեզ խոտի համար գործարքի մեջ է մտել գորշ գայլերի հետ և քայլ առ քայլ կատարում է նրանց բոլոր պահանջները։

Միջանցք ստանալու հույս նույնիսկ Էրդողանն ու Ալիևը չեն ունեցել։ Լավրովը պաշտոնապես հայտարարեց, որ միջանցք տրամադրելու առաջարկությունն արել է Նիկոլը։

Վարչապետ կոչեցյալը ստախոսության հանճար է. ասում էր՝ սահմանային հողերը տալիս ենք, միջանցքը չտալու համար, էսինչ բանը զիջում ենք, էնինչ բանը տալիս ենք միջանցքը մերժելու համար։

Հիմա էլ առանց գետինը մտնելու հայտարարում է, թե ինչ վատ բան կա այդտեղ, ճանապարհ ենք տալիս հարևան երկրին, որ կապվի իր հարավային տարածքների հետ։

Մինչև կոկորդը ճահճի մեջ խրված այդ շվոտն ամեն անգամ, երբ գնում է հանդիպելու Էրդողանին և Ալիևին, գնում է ոչ թե բանակցելու, այլ՝ կատարելու գորշ գայլերի հերթական պահանջները։

Մեկ օր անգամ չի կարելի այսպես շարունակել։

Խորհրդարանի վիժվածքները պիտի անվստահություն լինեին հայտնած, Նիկոլն ինքը պետք է հրաժարական լիներ տված։ Բայց բարոյազուրկ մարդուց հնարավոր չէ սպասել այդպիսի բան։ Այս պարագայում բանակը, հայրենասեր սպաները, ժողովրդի լավագույն զավակները պետք է անեն հնարավոր ամեն ինչ Հայրենիքը փրկելու համար։ Հապաղելը մահ է։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ