ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուսաստան- Թուրքիա-Իրան եռանկյունի և ազդեցության գոտիներ

Ռուսաստան- Թուրքիա-Իրան եռանկյունի և ազդեցության գոտիներ
29.08.2024 | 15:21

Կարծես թե, Արցախի շուրջ տեղի ունեցողը ուրվագծվում է։

Մեր տարածաշրջանում ավանդաբար երեք պետություններ, տերություններ կամ կայսրություններ, ինչպես կուզեք անվանեք, իրենց ազդեցության ոլորտները ոչ թե ճշգրտում, այլ առաջ են մղում։

Ռուսաստան, Իրան, Թուրքիա։

Թուրքիան, ամրապնդելով իր դիրքերը Ադրբեջանում, իսկ ամրապնդումը դա լիակատար ազդեցությունն է, հաջորդիվ մտածում է Ադրբեջան- Թուրքիա (կարող եք հասկանալ՝ նաև Նախիջևան) ցամաքային կապի մասին, որի տեր ու տիրականը կլինի բացառապես ինքը։ Հենց այստեղ Ռուսաստանը փորձում է փրկել իր կարգավիճակը և Թուրքիային առաջարկում է, որ այդ ցամաքային կապի անվտանգությունն ապահովեն հենց իր զինված ուժերը, բայց տարածքը լինի հայաստանապատկան։ Հայաստանապատկան լինելուն դեմ է Թուրքիան, որովհետև դա չի բխում իր ծրագրերի շահերից, բայց նաև դեմ է, որ Ռուսաստանն ապահովի այդ անվտանգությունը։ Թուրքիան անգամ համաձայն է, որ Հայաստանը ապահովի, բայց ոչ Ռուսաստանը, և հենց այստեղ էլ համընկնում են Թուրքիայի ու ԱՄՆ-ի շահերը՝ թույլ չտալ Ռուսաստանի դերակատարության բարձրացում։ Իսկ Հայաստանի տարածքով ցամաքային կապի անվտանգության ապահովումն իր ձեռքը վերցնելով՝ Ռուսաստանը միանգամից իրենից կախման մեջ է գցում ինչպես Թուրքիային, Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին և Իրանին։

Իրանն այս ողջ գործընթացում ունի հստակ դիրքորոշում, որով բացառվում է Հայաստանի տարածքով որևէ ցամաքային կապ, որը կվերահսկի կամ, կուզեք ասեք, անվտանգություն կապահովի որևէ երկրորդ կամ երրորդ երկիր, քանի որ այդպիսով տարածաշրջանում ավելի ուժեղ ազդեղությամբ որևէ մեկն է հայտնվում։

Մեծ հաշվով, այս փուլում Ռուսաստանին ձեռնտու է, որ Հայաստանի վերահսկողությամբ լինի այդ ցամաքային կապը, քանի դեռ իր գործերը ուկրաինական ճակատում խառն են, բայց, միևնույն ժամանակ, պարբերաբար խառնվելով պրոցեսներին, ցամաքային կապն ու ճանապարհները մեզ համար կարողանում է փակ պահել։ Ա՛յս փուլում։

Ի դեպ, որքան էլ խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, միևնույն է, Ռուսաստան- Թուրքիա-Իրան եռանկյունու համար այս պահին ձեռնտու է, որ այդ ճանապարհները փակ մնան, քանի որ երեքն էլ չեն կարողանում կիսել ազդեցության գոտիները։ Բոլորն էլ հասկանում են, որ սա երկար չի կարող տևել, որ մի օր սա պայթելու է, և այս երեք պետություններն արդեն ոչ կուլիսային դիրքավորման են գնալու։

Ի դեպ, ԱՄՆ-ի ընտրություններից շատ բան է կախված, թե ինչպիսի քաղաքականություն կվարի ԱՄՆ-ի նոր ընտրվող նախագահը, թե ինչպիսի կարգավիճակում կհայտնվի Թուրքիան։

Իսկ ինչու՞ Արցախի շուրջ տեղի ունեցողի մասին սկզբում հիշատակեցի։

ՈՒմ ազդեցության տակ գնտվում է Արցախը, այդ երկրի ազդեցությունն էլ մեր տարածաշրջանում գերակշռում է։ Հիմա Թուրքիան է, բայց Ռուսաստանը և Իրանը վստահաբար դեմ են Թուրքիայի դերակատարության բարձրացմանը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9068

Մեկնաբանություններ