ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Վրեժխնդրության իմ տեսլականը

Վրեժխնդրության իմ տեսլականը
04.06.2024 | 08:55

Մանկուց լսել ու կարդացել եմ, որ վրեժխնդրությունը վատ խորհրդական է, իսկ վրեժը նոր կորուստներ ու նոր վրեժ է ծնում։

Բայց որ մեծանում ես, ինչքան էլ վատ մարդուց հեռու մնաս՝ էդ անտերը գալիս ու լցվում է հոգիդ, պղտորում է գիտակցությունդ։

Կյանքի պահանջով կերտեցի ու գործի դրեցի վրեժի ու վրեժխնդրության իմ տեսլականը.

- Համբերատար սպասել ու ջանալ, որ վրեժխնդրության աղբյուրը մի օր հասկանա, որ ինքը հիմարություն է արել։ Ու դրանից հետո ամեն րոպե քո անունը լսելիս մղկտա, որ դու իրենից ավելի բարձր ես եղել ու հիմա էլ բարձր ես։

Այս սկզբունքը գործում է միայն մի պայմանով՝ քեզ վնասել ցանկացողը աչքերիդ մեջ նայելուց պետք վստահ լինի, որ եթե փորձի մի այտիդ ապտակել, ապա զուտ այդ մտադրության համար քեզնից ստանալու է նախահարձակ ապտակը։

Վիճակագրությունն ապացուցեց, որ մեթոդս ճիշտ է աշխատում.

Երեք հոգի իրենց հիմարության համար, առանց իմ միջամտության պատժվեցին ավելին՝ քան ես կցանկանայի իրենց։ Ես կամ՝ իրենք վաղուց չկան։

Մի հոգի երես չունեցավ աչքերիս մեջ նայելու ու երկու անգամ կերավ իրեն վայել նախահարձակ ապտակը։

Մեթոդն իմ մասնակցությամբ գործեց նաև ազգային մասշտաբով։ Աշխարհը, բոլորս համոզվեցինք, որ 1994- ից հետո թշնամին մեզ վնասելու փորձեր այլևս չի անի։

Բայց 1999 -ից պետականորեն սկսեցինք խախտել մեթոդը երաշխավորող կարևոր ու միակ պայմանը։

ՈՒ հիմա մենք նորից ունեցանք նոր կորուստներ ու հնի վրա ավելացած նոր վրեժ։ ՈՒ նորից ազգովի բան ու գործ թողած մտածում ենք այդ վրեժը բավարարելու մասին։

Նորից ու նորից, ազգային օրակարգով, քննարկման եմ դնում վրեժխնդրության իմ տեսլականը համազգային նախագծի կարգավիճակով։

Կրկնում եմ` սկզբունքն աշխատող է, փորձարկված, ու ստացել է պետական հավաստագիր։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ