ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հոգեվարք ապրող պացիենտը գործի է դրել զինանոցի վերջին մարտագլխիկները

Հոգեվարք ապրող պացիենտը գործի է դրել զինանոցի վերջին մարտագլխիկները
31.05.2024 | 14:32

Իշխանության հոգեվարքը նրա մոտալուտ հուղարկավորման ախտանշանն է։

Այդ հոգեվարքի անթաքույց վկայությունը նրա վարքի նոպաներն ու ջղաձգումներն են, որոնք հնարավոր չէ այլևս քողարկել անդեմ ու բութ հայացքի տակ։

Հոգեվարքը գանգրենա կամ կույրաղիք չէ որը կտրելով հնարավոր լինի բուժել օրգանիզմը։ Այն վերջին ստադիայի բարոյական քաղցկեղ է, որը անդառնալի է և անշրջելի։

Անդառնալի է, քանի որ, եթե իշխանության քաղաքական մահը հնարավոր է ռեաբիլիտացնել, ապա նրա բարոյական և սոցիալական մահը այլևս հետադարձ ուժ չունի։

Հոգևոր Հայաստանում հասարակական կարծիքը երբեք թույլ չի տալու և չի հանդուրժելու այդպիսի վերադարձը, ինչպես նախկինում, իսկ օրենքը արգելք է դնելու նրանց գործունեության վրա` որպես տոտալիտար և քայքայիչ աղանդի։

Սա է պատճառը, որ հոգեվարք ապրող պացիենտը գործի է դրել և դեռ պիտի դնի զինանոցի վերջին մարտագլխիկները` ոստիկանական ռեպրեսիաներից, ենթադրյալ արհեստածին աղետներից մինչև ընդհուպ քաղաքացիական պատերազմ և արտաքին փոխպայմանավորված էսկալացիա։

Բայց լիահույս եմ, որ հպարտ հոգեվարքը խաղաղ և անցնցում կճանապարհի մեր իշխանությունը պատմության արխիվներ, պատմական, քաղաքական և իրավական դատաստան։

Հոգևոր Հայաստանի տեսիլքով:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ