ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հուշելու կարգով

Հուշելու կարգով
06.04.2024 | 13:38

Ճնշված սրտով եմ նկատում, թե ինչպես են արցախյան ներքին տարաձայնությունները տեղափոխվել Հայաստան և կրկնվում են գրեթե նույն համառությամբ, ասես ոչ մի աղետ էլ չի եղել, կարծես կյանքը շարունակվում է մեր ազատ լեռնաշխարհում, այլ ոչ թե հայաստանյան հեղձուկ միջավայրում:
Կրակոտ հայրենակիցներիս հուշում եմ եղբայրաբար. դուք միմյանց հակառակորդ ու թշնամի չեք, համատեղվեք և գործեք միասնաբար: Արցախյան ներքին տարաձայնությունները ոչինչ են ներհայկական՝ համազգային ներհակությունների համեմատությամբ:
Հայաստանում ձեր՝ մեր գլխավոր ախոյանը գործող ազգադավ իշխանությունն է, որ թշնամական ուժերի հետ կարծանեց Արցախը, իսկ այժմ բռնել է Հայաստանի կոկորդը: Տեղիս ազգաշունչ ուժերի հետ, համախումբ պայքարել է պետք էդ հակահայ կառավարության դեմ, նրան շուտափույթ տապալել ու հեռացնել է պետք հայադաշտից:
Հետո կտեսնեք, թե ինչպես է Հայոց երկիրը վերստին լցվում նոր կենսահյութով:
Վիճարկելու կարիք չկա՝ հարկ է գործել Արցախի բռնատեղահանված կառավարության հետ, որ խորհրդանշում է Արցախի Հանրապետությունը:
Պաշտպանեք նրան վերին ու կողմնակի հարձակումներից:
Չի կարելի թողնել, որ հալածվեն ու փոշիանան պետական նշանակության այն վերջին կառույցները, որոնք կոչված են բորբոք պահելու մեր հայրենիքի վերածնության գաղափարը:
Գնահատեք Արցախի համար իրավ գործ անող մարդկանց: Թիկունք կանգնեք Հայաստանի համար մաքառողներին: Արցախյան երազանքը կրկին իրագործվելու է Հայաստանով:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ