ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դուք կգնայի՞ք, եթե իմանայիք, որ պետական դավաճանության մի 10-15 հոդվածով պետք է դատվեք

Դուք կգնայի՞ք, եթե իմանայիք, որ պետական դավաճանության  մի 10-15 հոդվածով պետք է դատվեք
25.02.2024 | 06:55

Ցավոք, կա առնվազն տպավորություն և ներիքն համոզմունք, որ ՀՀ-ն գնում է կոնֆլիկտ նախաձեռնելու ու սադրելու ճանապարհով:

Դրա հիմնական խնդիրը, մի կողմից, լինելու է Երևանին պատվիրակված արևմտյան շահը՝ ամեն գնով ազատվել ՌԴ-ի ներկայությունից, մյուս կողմից՝ Ալիևի առջև ՀՀ վարչապետի ստանձնած պարտավորությունների ի կատար ածումը. վերջինի մասով հստակ պայմանավորվածություն կա, թե որտեղ ինչ է հանձնվելու՝ առանց դիմադրության և նաև հանձնվելու՝ իբր դիմադրությամբ:

Հիշեցնեմ՝ դիմադրությամբ հանձնելը ամենից լեգիտիմ հանձնումն է, քանի որ հղում ես անում, թե չկարողացանք պահել, սակայն պայքարեցիք, և ամենակարևորը՝ մեզ չօգնեցին, մենք մենակ էինք: Հետո խոսում ես կորսված կյանքերի ու հերոս զինվորների մասին, ու պլանավորած գործողությունը իր խնդիրը լուծում է:

ՀՀ վարչապետը հստակ նպատակ ունի նախ՝ սառեցնել (բանավոր արդեն արել է), ապա դուրս գալ ՀԱՊԿ-ից. հաջորդ փուլով նաև իջեցնել հայ-ռուսական գործակցային շփումների մակարդակը՝ այն փոխարինելով այլ ֆորմատի ու գործընկերների շփումներով:

Բացի հակառուսական ակտիվ քարոզից, որ տևական ժամանակ է տարվում է, ինչպես Արցախի խաղաղապահների մասով, այնպես էլ ՀՀ-ում առկա ՌԴ ստորաբաժանումների մասով (վերջին դեպքը Ներքին Հանդի միջադեպն էր), և քանի որ ռուսական կողմն էլ անհրաժեշտ չափով ու ծավալով մեդիայի հետ չի աշխատում իրավիճակը օբյեկտիվ ներկայացնելու մասով, այլ ավելի շատ սահմանափակվում է ֆորմալ ձևակերպումներով դեսպանության մակարդակով (մինչ օրս միայն մեկ ինֆորմացիոն սլիվ է եղել, որ պարզաբանել է ռուսների մոտեցումը զենքի վաճառքի մասով), պետք է արձանագրել, որ հակառուսական պարբերական ու պլանավորած բոլոր գործողությունները թիրախային հարվածել ու հարվածում են ՌԴ-ի հեղինակությանը ՀՀ-ում, որը ամսական կտրվածքով անկում է ապրում:

Վերոնշյալի ներքո ամենից կարևոր ու առանցքային դերակատրումը կարող է ունենալ և ունենալու է պատերազմի սանձազերծումը. ու դեռ հարց է՝ այն ավելի շատ Ադրբեջանի՞ն է պետք, թե՞ ՀՀ-ի իշխանություններին:

Պատերազմի ժամանակ ՀՀ-ն մեղադրելու է ՌԴ-ին ռազմական գործողություններում անհրաժեշտ ներգրավվածություն չունենալու մեջ, սակայն ավելի շուտ հենց ինքը չի պահելու սեփական սահմանների անառիկությունը ու դիմադրություն ցույց չի տալու:

Մենք նման իրավիճակ արդեն մեկ անգամ ունեցել ենք Ջերմուկում և Սյունիքում:

Նախապես ճշգրտված մի քանի գյուղ ու բնակավայր հանձնելուց հետո, ՀՀ վարչապետը հայտարարելու է, որ ՀՀ-ն մենակ է պայքարում, ու, փաստորեն, դաշնակցային հարաբերությունները առ ոչինչ են դարձել:

Բոլոր հայտարարությունները հնչեցվելու են Երևանից, զուգահեռաբար ՀՀ վարչապետը կոչ է անելու արևմտյան գործընկերներին օգնել ՀՀ-ին՝ այդ թվում ռազմական ներկայացվածություն ապահովելով ՀՀ-ում. զորք է ուզելու, քանի որ ունի խորը կասկածներ, որ ՌԴ-ն որևէ կերպ դուրս չի գալու:

Ավելին՝ նա կառավարության նիստից կարող է դիմել միջազգային հանրությանը իր վերջին՝ France 24-ի հարցազրույցում հնչեցված հայտարարության ֆոնի ներքո, թե ՌԴ-ն ՀՀ-ում ուզում է հեղաշրջում անել, սպառնում է ՀՀ-ի ինքնիշխանությանը և այլն՝ լիովին հասկանալով դրանից բխող հետևանքների ողջ ծանրությունը:

Այդ ժամանակ արդեն երկրում արտակարգ դրություն կարող է հաստատված լինել, եթե անգամ չլինեն ռազմական գործողություններ, մի շարք մարդիկ՝ վերլուծաբան, քաղաքագետ, քաղաքական և հանրային գործիչներ, կարող են և ձերբակալված լինել, որպես «5-րդ շարասյուն»))), ՀՀ քաղաքացիների խոսքի ու ելույթ ունենալու իրավունքները սահմանափակված լինեն և այլն:

Այս գործընթացում ակտիվ ներգրավվածություն են ունենալու Անկարան, Թեհրանը, Փարիզը, Վաշինգտոնը... ամեն մեկը՝ սեփական շահերի տիրույթում:

Սա վատագույն ու ծայրահեղ սցենարներից մեկն է, սակայն միակը չէ: Ընդհանուր միտումի ներքո մենք կարող ենք ունենալ նաև շատ այլ սցենարներ, որոք ընդհանուր այս ծիրի մեջ են, սակայն՝ տեղային ու դրվագային տարբերություններով:

Կա տպավորություն, որ ՀՀ-ն գնում է մինչև վերջին հայը հակառուս լինելու ճանապարհով, դրա համար են գործարկվել տարբեր «ինքնիշխանության» պաշտպանության շարժումներ, որոնք սպասում են իրենց հրահանգին՝ քայլեր անելու մասով:

Եվ այդ հրահանգներից հետո սադրանքեր են լինելու նաև ՌԴ 102-րդ բազայի զինվորների նկատմամբ, որից քարոզչական փուչիկ են փչելու, մարդկանց փողոց հանեն:

Էստեղ արդեն, ինչպես ինչ-որ մեկն էր ասում, եկեք կոնսոլիդացվենք՝ ազգայնական, սորոսական, դիմադիր ու իշխանական, բոլորով՝ ընդդեմ մեկի:

Այս ամենի առանձին ու համապարփակ դրվագների մասին ես գրել եմ մինչև պատերազմը, հետո էլ մի քանի առիթով եմ նշել, թե ինչ են անելու և ում դեմ, բայց շահառու կողմ այս ամենի մասով չկար նախկինում, չկա հիմա, մեծ հաշվով, ոչ էլ՝ գործողության սուբյեկտ:

ՀՀ-ին կանխատեսելի ու ընկալելի ուժային բալանս է պետք, որտեղ նա կկարողանա վերականգնել իր դերը. քաղաքական-կառավարչական այս որոշումներ ընդունող մանկուրտների հոտ-հավաքածուն պետք է գնա, որ ՀՀ-ն փորձի վերադառնալ պետություն լինելու ու առհասարակ լինելու գաղափարին:

Սակայն արդյո՞ք իրենք գնալու են. դուք կգնայի՞ք, եթե իմանայիք, որ պետական դավաճանության մի 10-15 հոդվածով պետք է դատվեք, եթե իշխանազրկվեք:

Հ.Գ. 44-օրյայի մասով, երբ ՌԴ-ն ՀԱՊԿ ֆորմատով համատեղ զորաբարժությունների սցենար ու առաջարկ էր ուղարկել ՀՀ, իսկ ՀՀ-ից չէին պատասխանել, պատաճառը այն էր, որ զորավարժությունների սցենարում ձևակերպված է եղել այն ռազմական գործողությունների սկսման 44-օրյայի տրամաբնությունը, որին ի պատասխան ՀԱՊԿ-ն արձագանքելու էր՝ ՌԴ զորք մտցներ ՀՀ:

Այս մասին նախկինում ես էլի եմ գրել, ու հենց այս հանգամանքն ամենից անընդունելին էր նիկոլոսի ու նրա «վերադասների» համար, քանի որ խնդիրը հենց ՌԴ-ին հանելն էր, ինքն ինչպե՞ս կարղ էր համաձայնել, որ զորավարժության անվան տակ, թեկուզ իմանալով, որ հարձակում կա, որն իրեն օդ ու ջրի պես էր անհրաժեշտ, ՀՀ մտնեն ՌԴ նոր ստորաբաժանումներ:

Այս առաջարկը մերժեցին, ու ռուսները վերջնականապես հասկացան, որ օրակարգն այն է, ինչ իրենք կռահում էին, ու հենց այս համատեքստում էր պետք դիտարկել հրադադարից հենց հայկական կողմի հրաժարումները, որից շատ լավ օգտվեց նաև Ալիևը:

Մի աշխարհաքաղաքական օրինաչափություն էլ. որքան խնդիր է դրված ռեգիոնը գեոպոլիտիկ առումով ապառուսաֆիկացնել, արդյունքը վերջում լինում է լիարժեք հակառակը՝ անկախ նրանից, թե ով ինչ գին է դրա համար վճարում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ