Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Ձերբազատվենք մեր քիթն այլոց վառոդի կաթսաները մտցնելու մոլուցքից

Ձերբազատվենք մեր քիթն այլոց վառոդի կաթսաները մտցնելու մոլուցքից
17.02.2024 | 14:00

Քանի որ Ալեքսեյ Նավալնու մահը Հայաստանում ևս բավականին քննարկվեց, ընդ որում, երկու ճամբարների տրամաբանության մեջ, այսպես ասած, «ողբ և քեֆ» ձևաչափով, հարկ եմ համարում հայտնել նաև իմ կարծիքը: Ալեքսեյ Նավալնու մահը Հայաստանում, բացի մարդկային հասարակ կարեկցանքից, այլ` քաղաքական երանգավորում չպիտի ունենա, ընդ որում, ո՛չ ուրախանալ ու չարախնդալ, և ո՛չ էլ Պուտին անիծել ու կոկորդիլոսի արցունքներ թափել (մենք ողբալու ներազգային շա՜տ ավելի պատճառներ ունենք):

Ի վերջո, հարյուր տարի առաջ կրկին նույն հարացույցն էր` Լենի՞ն, թե՞ Դենիկին։ ՈՒ, ինչպես միշտ, նույն սխալները:

Եկեք ուղղակի ձերբազատվենք մեր քիթն այլոց վառոդի կաթսաները մտցնելու մոլուցքից, առավել ևս, երբ իրականում շատ բան չենք հասկանում։

Մեր խնդիրները լուծելու փոխարեն բավ է մեր ուժերը ջլատենք այլ տեղերում, այլ անձերի հաղթանակի ու պարտության մեջ փրկություն փնտրենք։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2066

Մեկնաբանություններ