ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արևմուտքը տարիներ շարունակ տնտեսական լրտեսությամբ էր զբաղվում հետխորհրդային տարածքի երկրներում

Արևմուտքը տարիներ շարունակ տնտեսական լրտեսությամբ էր զբաղվում հետխորհրդային տարածքի երկրներում
29.01.2024 | 16:17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրել է տնտեսապես կարևոր նշանակություն ունեցող կազմակերպություններին և նրանց բաժնետեր հանդիսացող անձանց չհրապարակել իրենց գործունեության մասին տվյալները։ Միայն պետական մարմինները կարող են պահանջել այդ տվյալները, սակայն դրանք հրապարակելու իրավունք չունեն։

Արևմուտքը տարիներ շարունակ տնտեսական լրտեսությամբ էր զբաղվում հետխորհրդային տարածքի երկրներում, այդ թվում նաև Հայաստանում` հավաքագրելով կարևոր նշանակություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների գործունեության մասին տվյալները և դրանք օգտագործելով անբարեխիղճ ձևով տնտեսական մրցակցային առավելություններ ստանալու և պարզ լեզվով ասած` Հայաստանը թալանելու համար։

Հիմա Ռուսաստանը ազատագրվում է նաև այդ կապանքներից։ Ունենալով միավեկտոր արտաքին քաղաքականություն դեպի Ռուսաստան՝ Հայաստանը ևս ազատագրվելու շանս կստանա։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ