ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչու՞ են Ամբերդի տոմսերը թանկացել Հայաստանի քաղաքացիների համար (ռեպորտաժ)

Ինչու՞ են Ամբերդի տոմսերը թանկացել Հայաստանի քաղաքացիների համար   (ռեպորտաժ)
20.08.2023 | 22:18

Երբ Երևանում անտանելի շոգ է, անապատի կիզիչ արևից ու փոշուց կարելի է փախնել ամենամոտիկ հով դրախտը` Արագած լեռան վրա գտնվող Ամբերդ։

Ամբերդ ամրոցն ու Սուրբ Աստվածածին եկեղեցին անկրկնելի, մի չքնաղ տեղում են․ Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնմամբ ձևավորված հրվանդանի վրա։ 2017 թ. մայիսի 18-ին այս վայրը դարձել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց-թանգարան։ Ձևավորման սկզբից մինչ օրս այս կառույցը կառավարության տարբեր որոշումներով վերապրում է այցելուներին գրավելու գործընթացներ։ Այսօրվա կառավարությունը նորից անընդունելի որոշում է կայացրել` տոմսերի գինն է թանկացրել․ 1500 դրամ մեկ անձի համար։

Ընդ որում, Հայաստանի քաղաքացին այլևս վճարում է նույն գումարն ինչ օտարերկրացին։

Չկան անվճար օրեր, չկան եկեղեցի այցելող հավատացյալների համար ազատ ելք ու մուտք, բացառությամբ հատուկ օր ու ժամերի։

Մի քանի դրվագ Ամբերդի մուտքի մոտից, ինքներդ տեսեք, նկարել եմ տոմսերի հետ կապված մի քանի էպիզոդ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4155

Մեկնաբանություններ