ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է

Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է
20.08.2023 | 15:02

Արցախում 120.000 մեր հայրենակիցներ, մեր քաղաքացիներ, մեր արյունակիցներ օրվա հացի ու անվտանգության պայքար են տանում, ամբողջ աշխարհի դեմ կռիվ տալիս իրենց հողում անկախ ապրելու համար, իսկ քարոզչության տակ ընկած զանգվածը թե բա՝ «Կյառաբախը» (իրենց բառն է) տանք, մեր ՀՀ-ում հանգիստ ապրենք։

Ու որ ասում ես՝ Արցախը տվող, իր հայրենակիցներին հանձնոող, իր զինվորների թափած արյունը ուրացած ՀՀ-ն դառնալու է անիմաստ, ոչ մեկի կողմից չհարգված տարածք, որի վրա ով ասես ոտքերը սրբելու է, «պաժառ են ընկնում»։

Էս տարածաշրջանում հենց սկսում ես տալ, մինչև վերջ տալու ես։

Թուրքերը, 1975-ից անօրինական գտնվելով Հյուսիսային Կիպրոսում, երեկ միջազգային խաղաղապահների մեքենաներն էին ջարդում՝ անպատասխան, դուք էստեղ ապագա կուշտ ու սուվերեն կյանքից եք խոսում։

Կամ Ադրբեջանը՝ էն աստիճանի է հասել, որ չի թողնում հայ կնոջ դիակը տեղափոխեն։

Չի լինի այսպիսի բան։

Արցախը բեռ չի, Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն է, Արցախը Հայաստանի անբաժան կտորն է։

Քեզ հարգում են միայն այն ժամանակ, երբ դու չես հանձնվում։ Երբ դու քո արյունակցին չես դավաճանում։

Հակառակ դեպքում, դու կա՛մ դադարում ես գոյություն ունենալ, կա՛մ քո տեղն աշխարհում «պառաշի» կողքն է լինելու։ Լավագույն դեպքում։

120.000 հայի թուրքին հանձնելով՝ դու 240.000 թուրքի առջև դուռ ես բացում, որ գալու են ու ապրեն իր երեսը վերջնականապես կորցրած ՀՀ-ում։

Հ.Գ. Ու դուք «կյառաբախ-կյառաբախցի» գրելով՝ իրենց չեք վիրավորում։

Դուք ձե՛զ եք վիրավորում ու գերեզման փորում հայոց պետականության համար։

Ափսոս եք դուք, որ ընկել եք փողով քարոզիչների մտքերի տակ, իրենք վաղը ձեզ էլ կհանձնեն, ինչպես հիմա հանձնում են արցախահայությանը։

Ու հա, եթե չլինի Արցախը, ու՞մ է պետք այսպիսի Հայաստանի Հանրապետությունը։

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 3241

Մեկնաբանություններ