ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իրականությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքում»

Իրականությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքում»
05.04.2023 | 22:13

Նկարում Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության գնդապետ Կլոդ Սթոքսն է։ Նա էր Մեծ Բրիտանիայի կողմից զբաղվում Հարավային Կովկասի գործերով 1918-1921 թվականներին և այդ տարիներին գտնվում էր Հարավային Կովկասում։ Նա մեծ հեղինակություն ուներ Մեծ Բրիտանիայում, նրա խոսքը լսում էին։
Երբ 1920 թվականին հայ-թուրքական պատերազմն իր թեժ փուլում էր, սովետական իշխանությունը փորձում էր համոզել Հայաստանի իշխանություններին հրաժարվել դեպի Արևմուտք կողմնորոշումից և կանգնեցնել պատերազմը։
Գնդապետ Սթոքսի ջանքերով հայ-ռուսական պայմանավորվածությունները խափանվեցին, իսկ մեր վիճակը պատերազմում օրեցօր վատանում էր։ Իհարկե, դա տեղի էր ունենում գնդապետ Սթոքսի «փայլուն» խորհուրդներով։ Հենց գնդապետ Սթոքսն էր համոզում Հայաստանի իշխանություններին, որ ավելի լավ է Թուրքիայի հետ հաշտություն կնքել՝ հրաժարվելով տարածքներից, քան հայտնվել Ռուսաստանի ազդեցության տակ։ Այդպես էլ կնքվեց Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագիրը՝ 1920 թվականին։
Հայաստանի առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին միակն էր, ով ընդունեց ՀՀ իշխանությունների սխալները և 1924 թվականին իր գրքում գրեց.
«Իրականությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքում, որ իսկական դաշնակիցը Ռուսաստանն է, և Ռուսաստանի շնորհիվ է միայն, որ «Հայաստանի Հանրապետություն» անունը այսօր ջնջված չէ, դուրս չի ձգված աշխարհագրական քարտեզներից»:

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3722

Մեկնաբանություններ