ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պետք է սթափվել ու լրջանալ և լուծել խնդիրները Հայաստանի ներսում. Վարդան Ոսկանյան

Պետք է սթափվել ու լրջանալ և լուծել խնդիրները Հայաստանի ներսում. Վարդան Ոսկանյան
21.09.2022 | 11:48

Եթե մի կողմ թողնենք Նենսի Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելություն ներկայացնելու հատկապես սոցցաներում տիրող հրճվանքը մի կողմից, և Ռուսաստանի «դիվականացումն» ու մեր լալկանությունը՝ մյուսից, ու փորձենք հասկանալ, թե Հայաստանն ինչ իրական օրակարգ կարող է առաջ մղել այս ամենի համատեքստում, ապա նախ պետք է սթափվել և լրջանալ։


Մեր ազգային շահերի և անվտանգային սպառնալիքների տեսանկյունից աշխարհում կան երկու դիվական և ծավալապաշտական վարչախմբեր՝ Բաքվում և Անկարայում, որոնցից առաջինը օբյեկտիվորեն բռնապետական է, իսկ երկրորդը՝ ավտորիտար։
Ըստ այդմ, դատելով, հենց Ն․ Փելոսիի հայտարարություններից, ԱՄՆ-ը ոչ միայն որևէ կերպ չի կարող աջակցել դրանց, այլ նաև պետք է օժանդակի Հայաստանին հենց դրանց դեմ պայքարում։ Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցությունը։ Այս առումով՝ նվազագույնը, որ կարող է անել համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ը՝


1․ Դադարեցնել ցանկացած ռազմաքաղաքական օժանդակություն Բաքվի բռնապետական վարչախմբին և ծրագրել ու սկսել կյանքի կոչել Բաքվում ալիևյան վարչախմբի փոփոխություն, որին կարող է նպաստ բերել նաև Հայաստանը։


2․ Խստագույն պատժամիջոցների պայմաններում Հայաստանին տրամադրել բացառիկ արտոնություններ (ընդ որում, դրանք կարող են լինել լռելյայն համաձայնության արդյունք) Ռուսաստանի և Իրանի համար դառնալու հարթակ այդ պատժամիջոցների հետևանքները մեղմելու առումով։ Դա հնարավորություն կտա Երևանին վերականգնելու իր սուբյեկտայնությունը միջազգային գործընթացներում, աննախադեպ ծավալներով վերականգնելու մեր պետության անվտանգության համակարգը և Հայաստանը դարձնելու Թուրքիայի մրցակից փաստացի առանձնաշնորհյալ իրավունքներով օժտված կարևորագույն «ամորտիզացիոն» հարթակ , որի միջոցով Վաշինգտոնը կարող է հարաբերվել նաև Թեհրանի և Մոսկվայի հետ։


Կան մի քանի այլ հնարավորություններ ևս, բայց այս ամենն իրացնել փորձելու համար կրկին նախ պետք է սթափվել ու լրջանալ և լուծել խնդիրները Հայաստանի ներսում:

Դիտվել է՝ 9013

Մեկնաբանություններ