ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իսկ ո­գին ան­մահ է

Իսկ ո­գին ան­մահ է
09.10.2020 | 00:02

Այս օ­րե­րին շա­տերն են հարց­նում՝ ի՞նչ կա­ներ Վազ­գեն Սարգ­սյա­նը հի­մա: ՈՒ թվար­կում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, կո­չեր կամ հի­շում են նրա մա­հա­պարտ­նե­րի կոչն ու շր­ջա­դար­ձա­յին քայ­լե­րը: Ես հա­մոզ­ված եմ, որ Վազ­գեն Սարգ­սյա­նը հի­մա ո­չինչ չէր ա­նի: Ե­թե 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ին նա սպան­ված չլի­ներ ԱԺ-ում՝ Աժ նա­խա­գա­հի, փոխ­նա­խա­գահ­նե­րի, պատ­գա­մա­վոր­նե­րի ու նա­խա­րա­րի հետ, այս պա­տե­րազ­մը չէր լի­նի: Ար­ցա­խի հար­ցը լուծ­ված կլի­ներ 2000-ին ու, ինչ­պես ինքն էր ա­սում, հա­յե­րիս ձեռն­տու տար­բե­րա­կով: Ա­հա­բեկ­չու­թյու­նը 20-րդ դա­րա­վեր­ջին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վում այ­սօր­վա ա­հա­բեկ­չու­թյան սկիզբն էր, որ հի­մա ենք գի­տակ­ցում՝ 21-րդ դա­րաս­կզ­բին: Եվ այս­տեղ ու հի­մա Վազ­գեն Սարգ­սյա­նը նո­րից ու միշտ հաղ­թում է, ո­րով­հետև նրա զա­վակ բա­նակն է կռ­վում ու մեզ տա­լիս ապ­րե­լու ի­րա­վունք ու հնա­րա­վո­րու­թյուն: Վազ­գե­նի ստեղ­ծած բա­նա­կը, որ չի ու­նե­ցել ու չու­նի պար­տու­թյան ի­րա­վունք, որ միայն հաղ­թել է ու հաղ­թե­լու է միշտ՝ ադր­բե­ջան­ցուն, թուր­քին, մո­ջա­հե­դին, ով էլ մեր դեմ դուրս գա, գնա­լու է այն դժոխ­քը, որ ու­զում էր մեզ տա­նել: Եվ ոչ միայն այս ան­դուռ, խոր­շա­կյալ Ա­րա­րա­տյան դաշ­տում, այլև Հա­յոց լեռ­նե­րում միշտ հն­չե­լու է Վազ­գե­նի վա­րար, մա­հը բե­կա­նող ու հաղ­թա­նակ կոչ­նա­կող ծի­ծա­ղը, որ ա­վե­լի հզոր է ժա­մա­նա­կա­կից ա­մե­նահ­զոր զեն­քից՝ այդ ծի­ծա­ղի մեջ հա­յի սիրտն է, հո­գին ու ո­գին: Իսկ ո­գին ան­մահ է:


Անդ­րա­դառ­նա­լով ըն­թա­ցիկ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, պի­տի ար­ձա­նագ­րեմ.
1. Պա­տե­րազ­մը, որ քա­ղա­քակր­թա­կան էր, հայ­րե­նա­կան ու հաղ­թա­կան, վե­րած­վել է հա­կաա­հա­բեկ­չա­կա­նի: Ոչ այն պատ­ճա­ռով, որ մեր դեմ կռ­վում են մո­ջա­հեդ­ներ՝ ա­հա­բե­կիչ­ներ Մեր­ձա­վոր Արևել­քից, այլ այն պատ­ճա­ռով, որ Ար­ցա­խի դեմ չհայ­տա­րար­ված պա­տե­րազ­մի մեջ են ա­հա­բեկ­չա­կան եր­կու պե­տու­թյուն­ներ՝ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը: Պե­տու­թյուն­ներ, որ ՄԱԿ-ի ան­դամ են, ԵԽԽՎ-ի, մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի: Այս­տեղ ու հի­մա Ար­ցա­խը, պաշտ­պա­նե­լով իր էք­զիս­տեն­ցիալ գո­յու­թյան ի­րա­վուն­քը, պաշտ­պա­նում է Եվ­րո­պան ա­հա­բե­կիչ­նե­րից: Այս­տեղ ու հի­մա Ար­ցա­խը հաղ­թե­լով ա­հա­բե­կիչ­նե­րին՝ պաշտ­պա­նում է ա­րա­բա­կան աշ­խար­հը՝ Թուր­քիա­յի հա­ջորդ թի­րախ լի­նե­լու ան­խու­սա­փե­լի ճա­կա­տագ­րից: Ա­հա­բեկ­չու­թյու­նը չու­նի կոնկ­րետ հաս­ցե՝ վճա­րիր քո վարձ­կան­նե­րին ու ան­վա­նիր թի­րա­խը, մնա­ցա­ծը՝ ոնց կս­տաց­վի: Կամ նա կս­պա­նի, կամ նրան կս­պա­նեն: Եվ, որ­քան էլ պա­րա­դոք­սալ է, Թուր­քիան ո­չինչ չի կորց­նում՝ սպա­նում են՝ շա­հում է, սպան­վում են՝ դո­լար­ներ է խնա­յում: Հաս­կա­նու՞մ է աշ­խար­հը, թե ինչ է կա­տար­վում այս­տեղ ու հի­մա: Դեռ ոչ: Քա­նի դեռ ի­րենց տա­քուկ-փա­փուկ բնե­րում են, քա­նի դեռ ի­րենց վրա չեն կրա­կել, չեն պատ­կե­րաց­նում, որ նշա­նա­ռու­թյան տակ են: Ժա­մա­նա­կի հարց է: Իսկ նրան­ցից մի քա­նի­սը, որ ար­դեն հաս­կա­ցել են, պատ­կե­րաց­նում են ու գի­տեն, Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի լիա­գու­մար նիս­տում հայ­տա­րա­րում էին, որ ճա­նա­չում են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը: Բայց նրանք դեռ փոք­րա­մաս­նու­թյուն են, կարևո­րը սկիզբն է: Եվ վատ սկիզբ չէ, ե­թե Ա­րա­բա­կան պե­տու­թյուն­նե­րի լի­գան պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նի Թուր­քիա­յի դեմ, ե­թե Նի­դեռ­լանդ­նե­րը պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նեն: Ա­լի­քը գնա­լու է:


2. Այս օ­րե­րին շա­տե­րը հարց էին տա­լիս՝ ին­չու՞ Պու­տի­նը չի զան­գա­հա­րում Էր­դո­ղա­նին: Կամ՝ Ա­լիևին: Չէր էլ զան­գա­հա­րե­լու: ՈՒ ճիշտ էր ա­նե­լու: Ա­լիևին զան­գա­հա­րելն ա­նի­մաստ է՝ նրա փո­խա­րեն վճիռ­ներ է կա­յաց­նում Էր­դո­ղա­նը, իսկ Պու­տի­նը ա­ռա­ջին դեմ­քե­րի հետ է հա­րա­բեր­վում: Չէր զան­գա­հա­րե­լու ոչ այն պատ­ճա­ռով, որ չի հաս­կա­նում՝ Թուր­քիան Ար­ցա­խում լու­ծում է Սի­րիա­յում ու Ի­րա­քում Ռու­սաս­տա­նից զի­ջում­ներ պո­կե­լու հար­ցը, կամ՝ մո­ջա­հեդ­նե­րը Կով­կա­սում հայ­տն­վե­լով՝ հա­ջորդ թի­րա­խը Ռու­սաս­տա­նում են գտ­նե­լու: Ոչ: Զան­գը ի­մաստ կու­նե­նա, երբ Էր­դո­ղա­նը զան­գա­հա­րի Պու­տի­նին: Պա­տե­րազ­մը այդ ժա­մա­նակ կա­վարտ­վի: ՈՒ Էր­դո­ղա­նը զան­գե­լու է: Փաս­տա­ցի՝ այ­սօր ու հի­մա Ադր­բե­ջա­նը չու­նի ոչ նա­խա­գահ, ոչ ԱԳ նա­խա­րար, ոչ մեջ­լի­սի նա­խա­գահ: Ան­գամ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար: Երբ Էլ­մար Մա­մե­դյա­րո­վին փո­խա­րի­նում էր ինչ-որ ան­հայտ ու ան­դեմ Ջեյ­հուն Բայ­րա­մով, ակ­հայտ էր, որ լի­նե­լու է դե­յու­րե նա­խա­րար: Հի­մա Ադր­բե­ջա­նի դե­ֆակ­տո ԱԳ նա­խա­րա­րը Մևլութ Չա­վու­շօղ­լուն է, որ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նից ու ՌԴ ԱԳ նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հետ հե­ռա­խո­սե­լուց հե­տո հայ­տա­րա­րում էր, որ զոր­քե­րը պետք է հետ քաշ­վեն, իսկ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ԱԳ նա­խա­րար­նե­րի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ցու­ցադ­րա­բար գնաց Բա­քու՝ հրա­հանգ տա­լու լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման, ո­րից հե­տո էլ հայ­տա­րա­րե­լու էր. «Մենք ու­զում ենք դառ­նալ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ»:
Ար­դեն ա­ռա­ջըն­թաց է՝ մինչ այդ ու­զում էին Մինս­կի խում­բը ցրել: Ի­մա՝ ի­րենք էլ չգի­տեն ինչ են ու­զում՝ դի­վա­նա­գի­տա­կան ու ռազ­մա­կան պար­տու­թյուն­նե­րից հե­տո: Գի­տի միայն Իլ­համ Ա­լիևը, որ հայ­տա­րա­րում է. «Ես իմ հոր ճա­նա­պար­հով եմ ու­զում գնալ»: Բա­րի երթ, միայն Մեհ­րի­բա­նին էլ հե­տը տա­նի: Ինչ­քան շուտ, այն­քան պայ­ծառ: Ա­լիևի զան­գը Պու­տի­նին հոկ­տեմ­բե­րի 7-ին՝ նրա ծնն­դյան օ­րը շնոր­հա­վո­րե­լու պատր­վա­կով, փր­կօ­ղակ էր Ի­լյու­շի հա­մար՝ Պու­տի­նի տրա­մադ­րու­թյու­նը շո­շա­փե­լու ու հա­մոզ­վե­լու, որ Ռու­սաս­տա­նը կա­տա­րե­լու է դաշ­նակ­ցա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նի նկատ­մամբ, ի­մա՝ Հա­յաս­տա­նի վրա հար­ձակ­վել չի կա­րե­լի: Հե­տաքր­քիր է՝ Էր­դո­ղանն ին­չու՞ չի շնոր­հա­վո­րել Պու­տի­նի տա­րե­դար­ձը: Ժա­մա­նա՞կ չու­նի, տրա­մադ­րու­թյու­նը տե­ղը չէ՞:
Փա­շի­նյա­նը շնոր­հա­վո­րել է, Լու­կա­շեն­կոն, Նե­թա­նյա­հուն, Մո­դին, Տո­կաևն ու Նա­զար­բաևը, Ռահ­մոնն ու Բեր­դի­մու­հա­մե­դո­վը, Միր­զիոևը՝ ա­յո, Ռե­ջե­փը՝ ոչ: Ա­սե­լիք չու­նի, իսկ լսել չի ու­զում՝ հենց դրա հա­մար էլ Պու­տի­նը նրան չի զան­գա­հա­րել սեպ­տեմ­բե­րի 27-ից հե­տո: Հա­մե­նայն դեպս՝ հրա­պա­րա­կա­յին մա­կար­դա­կով: Հրա­պա­րա­կավ նա իր խոս­քը ա­սել է հոկ­տեմ­բե­րի 6-ին ու ա­սել է՝ ինչ պետք է, հաս­կա­ցո­ղը լավ էլ հաս­կա­ցել է, որ հար­ձա­կու­մը շա­րու­նա­կելն ար­դեն պա­տե­րազ­մը տե­ղա­փո­խե­լու է նոր հար­թակ: Չի բա­ցառ­վում, որ հենց հի­մա Էր­դո­ղա­նը հան­կարծ «հի­շի», որ Թուր­քիա­յի նա­խա­գահն է, ու մե­նակ թող­նի Ա­լիևին՝ մո­ջա­հեդ­նե­րի հետ:


3. Ար­դեն դժ­վար է հաշ­վել, թե քա­նի հար­ցազ­րույց և ում են տվել ՀՀ վար­չա­պետն ու ՀՀ նա­խա­գա­հը, ԱԳ նա­խա­րա­րը: Այդ հար­ցազ­րույց­նե­րում տր­վող հար­ցե­րից ակն­հայտ է՝ որ եր­կիրն ինչ վե­րա­բեր­մունք ու­նի պա­տե­րազ­մին՝ ան­կախ պա­տաս­խան­նե­րից: Չե­զո­քա­գույն, ե­թե ոչ վա­տա­գույն ի­րենց դրսևո­րե­ցին ՆԱ­ՏՕ-ն ու ԱՄՆ-ը: «Ղա­րա­բա­ղյան խն­դի­րը ռազ­մա­կան լու­ծում չու­նի»՝ Ան­կա­րա­յում Թուր­քիա­յի ԱԳ նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո հայ­տա­րա­րեց ՆԱ­ՏՕ-ի գլ­խա­վոր քար­տու­ղար Ենս Ստոլ­տեն­բեր­գը՝ կոչ ա­նե­լով ան­հա­պաղ հրա­դա­դար հաս­տա­տել։ «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում և դրա շուրջ ստեղծ­ված կա­ցու­թյու­նը ռազ­մա­կան լու­ծում չու­նի։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկզ­բից սա է ե­ղել իմ հս­տակ ու­ղեր­ձը։ Տե­ղի ու­նե­ցո­ղը վտան­գա­վոր է ոչ միայն մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ներգ­րավ­ված­նե­րի հա­մար, այլև լուրջ մտա­գո­հու­թյան ա­ռիթ է ողջ տա­րա­ծաշր­ջա­նի և դա­շին­քի հա­մար», - հայ­տա­րա­րեց նա: Հու­սանք, որ դռ­նե­րի հետևում ա­վե­լին է ա­սել Մևլութ Չա­վու­շօղ­լուին, այ­լա­պես Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը մար­գա­րե է, երբ ա­սում էր, որ ՆԱՏՕ-ի ու­ղե­ղը մա­հա­ցած է: ՈՒ ա­սում էր՝ Թուր­քիա­յի ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով: Ե­թե Բրյու­սե­լում չեն քն­նար­կում ՆԱ­ՏՕ-ի ան­դա­մի ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, դա­շին­քը դա­դա­րել է ԱՄՆ-ի ու Եվ­րո­պա­յի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վոր լի­նել ու պի­տի վե­րա­նա­յի ոչ միայն կա­նո­նադ­րու­թյու­նը՝ հրա­ժար­վե­լով 5-րդ կե­տից, այլև նպա­տա­կը: Դո­նալդ Թրամ­փը միա­ցավ ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հայ­տա­րա­րու­թյա­նը, Մայք Պոմ­պեոն՝ ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նա­խա­րար­նե­րի, ու­րիշ ի՞նչ ա­րեց ԱՄՆ-ը: Մի քա­նի զա՞նգ կոնֆ­լիկ­տի կող­մե­րին: ԱՄՆ մի ռազ­մա­նա­վի Մի­ջերկ­րա­կան ծով մտ­նե­լը բա­վա­րար էր, որ Թուր­քիան դա­դա­րեց­նի Հու­նաս­տա­նի ու Կիպ­րո­սի տա­րած­քում օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի պե­ղում­նե­րը և ՆԱ­ՏՕ-ի միջ­նոր­դու­թյամբ նս­տի բա­նակ­ցա­յին սե­ղան՝ հար­ցը կար­գա­վո­րե­լու: ԱՄՆ-ի ա­ռայ­սօր «ա­մե­նա­մեծ ներդ­րու­մը» Ին­ջիր­լի­քից իր ռազ­մա­բա­զան Հու­նաս­տան տե­ղա­փո­խե­լու ո­րո­շումն է, ի­մա՝ Թուր­քիա­յից հա­նել մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րը: Դո­նալդ Թրամ­փը կո­րո­նա­վի­րու­սից է տա­ռա­պում ու գլու­խը խառն է ընտ­րար­շա­վով, բայց կան Կոնգ­րեսն ու պետ­դե­պար­տա­մեն­տը, որ բա­ցի դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ո­չինչ չեն ա­նում, հաշ­վար­կե­լով, որ Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան գո­տում թող Ռու­սաս­տանն ու Թուր­քիան ի­րենց հար­ցե­րը պար­զեն, ԱՄՆ-ի գլ­խա­ցա­վը չէ: Ի­րա­կա­նում քա­ղա­քա­կան կար­ճա­տե­սու­թյուն է, որ բու­մե­րան­գի օ­րեն­քով շու­տով վե­րա­դառ­նա­լու է Սպի­տակ տուն:


ՈՒ մինչ Ա­լիևը սպա­սում է, որ Մակ­րո­նը նե­րո­ղու­թյուն խնդ­րի՝ սի­րիա­ցի վարձ­կան­նե­րի հար­ցում «զր­պար­տե­լու» հա­մար, Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րում է, որ Ե­րու­սա­ղե­մը թուր­քա­կան քա­ղաք է՝ Նե­թա­նյա­հուին հաս­կաց­նե­լով, որ Ադր­բե­ջա­նին վա­ճա­ռած իր զեն­քե­րը կա­րող են Իս­րա­յե­լի վրա ուղղ­վել, Էր­դո­ղա­նը վա­զում է իր ան­կում ապ­րող լի­րա­յի հետևից ու չի հաս­նում, իսկ Պու­տի­նը ոչ մե­կին չի զան­գա­հա­րում, մենք ստիպ­ված են կռ­վել ու հաղ­թել: Մենք ստիպ­ված ենք կռ­վել ու հաղ­թել, քա­նի դեռ ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­գոր­ծած­նե­րի ժա­ռանգ­նե­րը կրա­կում են ցե­ղաս­պա­նու­թյուն վե­րապ­րած­նե­րի ժա­ռանգ­նե­րի վրա, իսկ զենք են մա­տա­կա­րա­րում հո­լո­քոս­տը վե­րապ­րած­նե­րի ժա­ռանգ­նե­րը: Մենք ստիպ­ված ենք կռ­վել ու հաղ­թել, մինչև Եվ­րո­պան հաս­կա­նա, որ սպառ­վել է պա­րի­տե­տա­յին ու ան­դեմ հայ­տա­րա­րու­թյուն-կո­չե­րի ժա­մա­նա­կը, ագ­րե­սո­րին՝ ագ­րե­սոր, ա­հա­բեկ­չին՝ ա­հա­բե­կիչ պետք է կո­չել ու ոչ թե հիա­նալ սե­փա­կան «քա­ջու­թյամբ», այլ գործ­նա­կան քայ­լեր ա­նել՝ ինք­նա­պաշտ­պան­վե­լու հա­մար պաշտ­պա­նե­լով Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին: Ի­մա՝ պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նել Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ ու սկ­սել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չու­մը:
Այս պա­տե­րազ­մը նման չէ ոչ 1988-1994-ի, ոչ 2016-ի ապ­րի­լի, ոչ 2020-ի հու­լի­սյան եր­կա­րատև ու կար­ճատև պա­տե­րազմ­նե­րին: Դեռ եր­բեք այս ին­տեն­սի­վու­թյամբ ու այս ծա­վա­լով, այս­պի­սի զի­նա­տե­սակ­նե­րով կրակ չի վար­վել ոչ միայն մեր տա­րած­քում, այլև Մեր­ձա­վոր Արևել­քի պա­տե­րազմ­նե­րում: Սա 21-ր դա­րի բար­ձր­տեխ­նո­լո­գիա­կան ու դա­ժան կռիվ է, որ­տեղ, մեկ է, մեռ­նում են զին­վոր­նե­րը: Զին­վոր­նե­րը, որ և պա­տե­րազ­մի աստ­վածն են, և զո­հը: Դա­տե­լով հա­մաշ­խար­հա­յին­նե­րից՝ պարտ­վում է պա­տե­րազ­մը սկ­սո­ղը: Բայց պա­տե­րազ­մը սկ­սում են, երբ ցան­կա­նում են, ա­վար­տում են, երբ կա­րո­ղա­նում են. դեռ Նի­կո­լա Մա­քիա­վե­լին է ա­սել՝ 16-րդ դա­րում: 5 դար այդ­պես է, ինչ­պես 21 դար՝ որ­տեղ ով էլ կրա­կի՝ հա­յին է դիպ­չում:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ուր­վա­կա­նը մարմ­նա­վոր­վում է: Մենք զու­գա­հեռ չենք կռ­վում ու բա­նակ­ցում, բայց պետք է մշա­կենք բա­նակ­ցա­յին մեր օ­րա­կար­գը: Մեր ԱԳՆ-ն օ­պե­րա­տիվ ար­ձա­գան­քում է Ան­կա­րա­յի ու Բաք­վի սադ­րանք­նե­րին: Ներ­քա­շե­լով Թուր­քիան ու ա­հա­բե­կիչ­նե­րին պա­տե­րազ­մի մեջ և չհաս­նե­լով ցան­կա­լի ար­դյուն­քի՝ 22 րո­պեում վե­րա­դարձ­նել «օ­կու­պաց­ված» շր­ջան­նե­րը՝ Իլ­համ Ա­լիևը Ադր­բե­ջա­նը դարձ­րեց իզ­գոյ պե­տու­թյուն: ՈՒ թեև ար­դեն խո­սում է բա­նակ­ցու­թյուն­նե­րից, բայց պայ­ման է դնում հին եր­գե­րը: ՀՀ ԱԳՆ-ն պի­տի ու­նե­նա բա­նակ­ցու­թյուն­նե­րի իր օ­րա­կար­գը՝ ե­թե մենք չենք ա­ռա­ջադ­րում մեր օ­րա­կար­գը, Ադր­բե­ջա­նը կրկ­նում է իր սուբս­տան­տի­վը, Մինս­կի խումբն ա­ռա­ջադ­րում է իր մադ­րի­դյա­նը: Ո՞րն է լի­նե­լու մեր սուբս­տան­տի­վը: Եր­կա­րա­ժամ­կետ հե­ռան­կա­րում՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չում՝ պա­տե­րազ­մում բա­ցա­հայտ­ված ի­րո­ղու­թյուն­նե­րի, այն է՝ այլևս Ադր­բե­ջան-Թուր­քիա ա­հա­բեկ­չա­կան տան­դե­մի՝ Ար­ցա­խին ու Հա­յաս­տա­նին սպառ­նա­ցող ֆի­զի­կա­կան ոչն­չաց­ման հե­ռան­կա­րի ա­ռաջ, իբրև կոնֆ­լիկ­տի կար­գա­վոր­ման մեկ­նա­կետ: Կար­ճա­ժամ­կետ հե­ռան­կա­րում՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան վե­րա­դարձ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղան՝ 1:


2. Թուր­քիա­յի բա­ցա­ռում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բից՝ ագ­րե­սիվ ու կողմ­նա­կալ դիր­քո­րոշ­ման պատ­ճա­ռով:


3. Բաք­վի նա­խա­պայ­ման­նե­րի մեր­ժում՝ չի կա­րող բա­նա­կը դուրս գալ Ար­ցա­խից, որ Բա­քուն բա­րե­հա­ճի բա­նակ­ցել: Այս­քան կո­րուստ­նե­րից հե­տո Իլ­համ Ա­լիևը պետք է հաս­կա­նա, որ հա­յերն ի­րենք ի­րենց տա­րած­քը չեն օ­կու­պաց­րել, ինքն է պար­բե­րա­բար ագ­րե­սիա­յի դի­մում ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ու մի­ջազ­գա­յին բո­լոր կոն­վեն­ցիա­նե­րի դեմ: Ողջ լե­րուք: Ո­գին, թե­կուզ ան­մար­մին է, ան­մահ է ու ան­հաղթ:

Դիտվել է՝ 8102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ