ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Լուկաշենկոն պահանջում է արտաքսել

Լուկաշենկոն պահանջում է արտաքսել
24.07.2020 | 10:42

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 23-ին տնտեսական հատվածի ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ պահանջել է հավատարմագրումից զրկել արտասահմանյան լրատվամիջոցներին, որ իր կարծիքով՝ չեն պահպանում Բելառուսի օրենքները: «Տեղեկատվության միտումնավոր մատուցումը» կանխելու համար Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկում է «չսպասել ընտրարշավի ավարտին»: «Արտաքսեք, եթե չեն պահպանում մեր օրենքները, և մարդկանց մայդանի կոչեր են անում»՝ ասել է նախագահը: Լուկաշենկոն տեղեկատվական քաղաքականության պատասխանատուներից պահանջել է կատարել իրենց պարտականությունները առանց հատուկ հրահանգների. «Լսեք, մենք այս երկրի տերերն ենք: Կատարեք ձեր պարտականությունները: Չեք կարող, ասեք՝ չենք կարող: Ուրիշները դրանով կզբաղվեն», «Կառավարությունում էլ, ԱԳՆ-ում էլ բոլորը նստած սպասում են նախագահի հրահանգին: Դա ի՞նչ վերաբերմունք է երկրի նկատմամբ: BBC-ին, «Ազատությունը», «Ազատ Եվրոպան» և այլն, այդ ստրիմները… Ես արդեն չեմ խոսում միտումնավորության մասին, նրանք զանգվածային անկարգությունների կոչեր են անում: Ինչու՞ եք հանդուրժում: Դուք եք նրանց այստեղ հավատարմագրել»՝ ասել է Լուկաշենկոն:
Նա դժգոհ է և տպագիր ԶԼՄ-ներից: «Մենք արդեն հոգնել ենք՝ ինտերնետ հա ինտերնետ: Նայեք թերթերը: Ես այսօր վերցրել եմ բոլոր թերթերը, նայել եմ այսպես կոչված «Комсомольскую правду» в Беларуси». Շուտով դեղին մամուլ է դառնալու: Հասկանում եք՝ նրանց ղեկավարը, Մոսկվայում թե Կրեմլում նստած, հայտարարություն է արել ու սկսվել է տեղեկատվության միտումնավոր մատուցում: Թող դաշտ գնան, որտեղ այսօր իրոք կռիվ է՝ պայքար բերքի համար: Աննախադեպ բերք է դաշտերում: Նկարեք, պատմեք, լուսանկարեք հազարական կոմբայնավարին: Մեզ մոտ 3 օրում հազարականներ են հայտնվել: Պատմեք այդ հասարակ մարդկանց մասին՝ աշխատավորների, որ երկիր են կերակրում: Վաղը բոլորը խանութ են վազելու, այդ գրչակները, որ հաց առնեն իրենց համար, հարազատների, մերձավորների ու երեխաների»:


Նախագահական 6-րդ ընտրարշավի 2 ամիսներին Բելառուսում ուժայինները ձերբակալել են 43 լրագրողի մասնագիտական պարտականությունները կատարելիս: Ձերբակալությունները հաճախ ուղեկցվել են ուժային գործողություններով: Հուլիսի 15-ին «Радыё Свабода»-ի լրագրող Անտոն Տրոֆիմովիչի ձերբակալության ժամանակ, որ ԿԸՀ-ի շենքի մոտ ստրիմ էր վարում, ջարդել են քիթը և նետել ավտոզակը: Բելառուս 200 լրագրողներ, նաև արտասահմանյան ԶԼՄ-ներից, դիմել են հասարակությանն ու իշխանություններին: Հուլիսի 21-ին նաև ուժային կառույցներին ուղղված հայտարարությունում ասվում է. «Այդ գործողությունները խախտում են Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածը, որ որոշարկում է պատասխանատվություն «լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար» և մեկ նպատակ ունեն՝ վախեցնել լրագրողներին ու ցույց տալ նրանց ու ամբողջ հասարակությանը, որ օրենքները չեն գործում, երբ կան ավելի բարձր քաղաքական շահեր: Սակայն այդ գործողությունների անամոթությունը հակառակ ազդեցություն է ունենում: Քաղաքացիներին ցույց տալու, թե որքան անպաշտպան են իշխանության առաջ, ցինիկ ցանկությունը առաջին հերթին վարկաբեկում է բուն իշխանությունը: Մենք շարունակում ենք կատարել մեր մասնագիտական պարտքը: Մենք աջակցություն ու համերաշխություն ենք հայտնում բոլոր անմեղ կալանավորվածներին, ծեծվածներին ու ստորացվածներին: Մենք պահանջում ենք, որ իշխանությունները դադարեցնեն անկախ հրատարակությունների լրագրողների հետապնդումը, իսկ ուժայիններին ուզում ենք հիշեցնել, որ ձերբակալելով լրագրողներին նրանց մասնագիտական պարտականությունների կատարման պահին և ուժ գործադրելով, դուք ոչ միայն օրենք եք խախտում, այլև ինքներդ եք հանցանք գործում»: Բելառուսի լրագրողների ասոցիացիայի վարչության փոխնախագահ Բորիս Գորեցկին, տեղեկացրել է, որ վերջին շաբաթներին «տեղեկություններ է ստանում, որ ԱԳՆ-ն չի հաստատում արտասահմանյան լրատվամիջոցների ժամանակավոր հավատարմագրման դիմումները»: «ԱԳՆ մամլո քարտուղար Անատոլի Գլազը ինձ ասաց, որ կորոնավիրուսի պատճառով իրականում խնդիր կա հանձնաժողովը հավաքելու հետ կապված, որ հավատարմագրման հարցով որոշումներ է ընդունում: Բայց ԱԳՆ փորձում է հարցը օպերատիվ լուծել»՝ ասել է նա: Բելառուսի նախագահի 6-րդ ընտրությունները օգոստոսի 9-ին են: Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահում է 1994-ի հուլիսից:
RFI


Հ.Գ. Հրաշալի դեմագոգ են լինում բռնապետերը, պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե կառավարությունը, ԱԳՆ-ն կամ որևէ կառույց Բելառուսում որոշեին ինքնուրույն գործել ու կատարեին իրենց պաշտոնական պարտականությունները՝ չստանալով նախագահի հրահանգը՝ նույն օրը բոլոր կպաշտոնանկվեին, իսկ հիմա Բատկան նրանց մեղադրում է իրենց պարտականությունները չկատարելու մեջ, ու ինքն էլ գիտի, նրանք էլ գիտեն, որ դա դեմագոգիա է: Ինչպես դեմագոգիա է արտասահմանից լրագրողների ժամանակավոր հավատարմագրումը ձգձգելը՝ կորոնավիրուսի պատճառով: Չէ՞ որ կորոնավիրուսը Բելառուսում բնավ էլ սարսափելի հիվանդություն չէ, որից մեռնում են, այլ սովորական գրիպ է:
Նույն խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է՝ Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացել է հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երևույթները և թույլ չտալ գործազրկության աճ: «Մեզ հաջողվել է խուսափել աղետից, որը տեղի է ունեցել նույնիսկ մեր հարևանների մոտ: Հենց աղետ, որովհետև նույնիսկ աշխարհի ամենաուժեղ պետություններին չի բավարարել հաստատունության կուտակված պաշարը՝ հասարակության մեջ անդորրը պահպանելու համար», - նշել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ տնտեսության մեջ զբաղվածությունը պետք է ապահովվի ձեռնարկությունների կայուն և արդյունավետ աշխատանքով, ոչ թե նրանով, որ երբեմն արհեստականորեն պահում են մարդկանց: Իր կարծիքով՝ Լուկաշենկոն հրաշալի ու հուսալի քարոզարշավ է տանում, և Բելառուսը ոչ մի հիմք չունի նրան չվերընտրելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ