ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հա­յաս­տա­նի դեմ սկս­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը վերջ­նար­դ­յուն­քում Ռու­սաս­տա­նի դեմ են ուղղ­ված

Հա­յաս­տա­նի դեմ սկս­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թ­յուն­նե­րը վերջ­նար­դ­յուն­քում Ռու­սաս­տա­նի դեմ են ուղղ­ված
24.07.2020 | 00:35

Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ պա­տե­րազմ կա­րող է սկ­սել Թուր­քիա­յի, ԱՄՆ-ի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի պա­հան­ջով կամ ճնշ­մամբ: Տա­վու­շի մար­զում, հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում հու­լի­սի 12-ին թշ­նա­մու սադ­րան­քով սկս­ված նա­խա­հար­ձակ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ա­ռաջ LIVEnews.am-ի ե­թե­րում, Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նի «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից» հա­ղոր­դա­շա­րի ըն­թաց­քում այս կար­ծի­քը հայտ­նեց պա­հես­տա­զո­րի գն­դա­պետ, ռազ­մա­կան փոր­ձա­գետ Հայկ Նա­հա­պե­տյա­նը:


Ա­ռայ­սօր Ադր­բե­ջա­նի սկ­սած ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տար­բեր պատ­ճառ­ներ են հրա­պա­րակ­վել: Դրան­ցից մե­կի հա­մա­ձայն, այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սկս­վե­ցին և ա­ռա­ջի­կա­յում էլ, տար­բեր ընդ­մի­ջում­նե­րով, կա­րող են շա­րու­նակ­վել, որ­պես­զի երկ­րի հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը շեղ­վի Ադր­բե­ջա­նում գնա­լով ա­հագ­նա­ցող ներ­քին խն­դիր­նե­րից, դժ­վա­րու­թյուն­նե­րից:
Մեկ այլ բա­ցատ­րու­թյան հա­մա­ձայն, Հա­յաս­տա­նի դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ներ­քին կլա­նա­յին պայ­քա­րի հետևանք են: Կան նաև այլ բա­ցատ­րու­թյուն­ներ, սա­կայն մի շարք տե­ղե­կու­թյուն­ներ հու­շում են, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սկ­սե­լու բուն պատ­ճա­ռը հենց այն է, ին­չի մա­սին նշել է Հայկ Նա­հա­պե­տյա­նը: NEWS.am-ի թղ­թակ­ցին տված հար­ցազ­րույ­ցում Մի­ջին Արևել­քի և Կով­կա­սի հիմ­նա­հար­ցե­րի փոր­ձա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սովն ա­սել է. «Ինչ-որ ու­ժեր ճն­շում են գոր­ծադ­րում Ա­լիևի վրա, ին­չին դի­մադ­րել ոչ ոք չի կա­րող, և նա Մա­մե­դյա­րո­վին նե­տեց զո­հա­սե­ղա­նին՝ ընդ ո­րում վար­կա­բե­կե­լով նրան և որ­պես դի­վա­նա­գե­տի, և որ­պես մար­դու»։


Տա­րա­սո­վի խոս­քով՝ միան­շա­նակ է, որ Իլ­համ Ա­լիևի վրա ճն­շում է գոր­ծադր­վում, ին­չի մա­սին են վկա­յում նրա ե­լույթ­նե­րը, ո­րոնց ժա­մա­նակ նա հրա­պա­րա­կայ­նո­րեն բա­նա­վե­ճի մեջ է մտ­նում ինչ-որ ներ­քին ընդ­դի­մա­խոս­նե­րի հետ, ընդ­դի­մու­թյա­նը հայ­տա­րա­րում է հին­գե­րորդ շա­րա­սյուն և այլն. «Պե­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նորդ­ներն այդ­պես են գոր­ծում, երբ հաշ­վի են առ­նում հին­գե­րորդ շա­րա­սյան կամ ներ­քին ընդ­դի­մու­թյան ի­րա­կան գոր­ծո­նը: Նրանց ան­վա­նում է Արևմուտ­քի կամ ար­տա­քին ու­ժե­րի ծա­ռա­ներ: Նշա­նա­կում է՝ նրա վրա լր­ջո­րեն ճն­շում են գոր­ծադ­րում, այս­պես կոչ­ված, ռևան­շիս­տա­կան տի­պի ու­ժե­րը»:
Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` Ա­լիևի վրա ճն­շում գոր­ծադ­րած, գու­ցե հի­մա էլ դեռ ճն­շում գոր­ծադ­րող ինչ-որ ու­ժերն այդ ի՞նչ ու­ժեր են, որ նրանց գոր­ծադ­րած ճնշ­մա­նը ոչ ոք չի կա­րող դի­մադ­րել… Տա­րա­սո­վը, կար­ծում ենք, նկա­տի ու­նի հենց գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը կամ հա­մաշ­խար­հա­յին ի­րա­կան մա­սո­նու­թյա­նը (զու­գա­հեռ կեղծն էլ կա):


Նկա­տի ու­նե­նա­լով այդ ու­ժե­րի` Ադր­բե­ջա­նում գտն­վող կա­մա­կա­տար­նե­րին, գոր­ծա­կալ­նե­րին, Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վը շատ պարզ է ար­տա­հայտ­վել` «հին­գե­րորդ շա­րա­սյուն», «հին­գե­րորդ շա­րա­սյան կամ ներ­քին ընդ­դի­մու­թյան ի­րա­կան գոր­ծոն» (նկա­տի ու­նե­նանք, որ տար­բեր եր­կր­նե­րում ներ­քին ընդ­դի­մու­թյան սոսկ մի մասն է հին­գե­րորդ շա­րա­սյուն), «արևմուտ­քի կամ ար­տա­քին ու­ժե­րի ծա­ռա­ներ», «ռևան­շիս­տա­կան տի­պի ու­ժեր»: Ադր­բե­ջա­նում այդ­պի­սին կա­րող են լի­նել Փա­շաևնե­րի կլա­նը՝ Ա­լիևի կնոջ՝ Մեհ­րի­բան Ա­լիևա­յի (Փա­շաևա­յի) ազ­գա­կան­նե­րը, ինչ­պես նաև այլ ու­ժեր:
Ար­տա­քին կամ եր­րորդ ու­ժի դե­րա­կա­տար­ման ա­ռու­մով Հայկ Նա­հա­պե­տյա­նի և Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վի ար­տա­հայ­տած մտ­քե­րը Մինս­կում հու­լի­սի 17-ին ՌԴ վար­չա­պետ Մի­խա­յիլ Մի­շուս­տի­նի հետ հան­դիպ­ման ըն­թաց­քում, ըստ էու­թյան, հաս­տա­տել է նաև ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
Մի­շուս­տի­նին հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նե­լով ու նշե­լով, որ դեռ հայտ­նի չեն պատ­ճառ­նե­րը, թե Ադր­բե­ջանն ին­չու ո­րո­շեց հար­ձակ­վել հայ­կա­կան դիր­քե­րի վրա, Փա­շի­նյանն ա­սել է «Ցան­կա­նում եմ ըն­դգ­ծել, որ այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում եր­րորդ կող­մի հրահր­ման ֆո­նին և դեռ պետք է հաս­կա­նալ՝ ո՞վ, ին­չու՞մ և ին­չու՞ է հե­տաքր­քր­ված: Կար­ծում եմ` սա նույն­պես շատ կարևոր թե­մա է»:


Այն, որ Ա­լիևն ա­վե­լի վաղ էր (կար­ծում ենք, դար­ձյալ ար­տա­քին ու­ժի պա­հան­ջով կամ ճնշ­մամբ) նա­խա­պատ­րաստ­վում հու­լի­սի 12-ից սկս­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, հրա­պա­րա­կա­յին դաշ­տում նկա­տե­լի էր: Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը դեռ հու­լի­սի 7-ին նշե­լով, որ բա­նակ­ցու­թյուն­ներն ա­նար­դյունք են, քն­նա­դա­տել էր ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին, ոչ միայն դժ­գո­հել միջ­նորդ­նե­րից, այլև նշել, որ ներ­կա փու­լում դի­տար­կում են Ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի կար­գա­վոր­ման նպա­տա­կով չհան­դի­պել որևէ ձևա­չա­փով: Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րել էր, որ ի­րենք ու­զում են ըստ էու­թյան բա­նակ­ցու­թյուն­ներ, և ոչ թե բա­նակ­ցու­թյուն­ներ` բա­նակ­ցու­թյուն­նե­րի հա­մար: Սրա­նից ար­դեն են­թադ­րե­լի էր, որ Ադր­բե­ջա­նը մտա­դիր է ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը դի­վա­նա­գի­տա­կան, քա­ղա­քա­կան ո­լոր­տից տե­ղա­փո­խել սահ­ման։
Ի դեպ, հու­լի­սի 15-ին կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ժա­մա­նակ Ա­լիևը կրկ­նել է ա­վե­լի վաղ քա­նիցս ար­տա­հայ­տած այն միտ­քը, որ Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դին ձանձ­րաց­րել են այս ա­նի­մաստ բա­նակ­ցու­թյուն­նե­րը: «ՈՒս­տի նրանք, ով­քեր զբաղ­վում են այս հար­ցով և այս օ­րե­րին ա­ռաջ են քա­շում ի­րենց միջ­նոր­դա­կան ա­ռա­ջարկ­նե­րը, թող մտա­ծեն այն մա­սին, որ Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դի համ­բե­րու­թյունն ան­սահ­ման չէ»,- հայ­տա­րա­րել է Ա­լիևը, ո­մանց կար­ծի­քով, նկա­տի ու­նե­նա­լով, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րից, ա­ռա­ջին հեր­թին, Ռու­սաս­տա­նին:


Հու­լի­սի 16-ին լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ՀՀ պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյանն ա­սել է. «Թուր­քիան «ար­ջի ծա­ռա­յու­թյուն» է մա­տու­ցում Ադր­բե­ջա­նին, հրահ­րում է պա­տե­րազմ և դրա մի­ջո­ցով ու­զում է ա­ռաջ մղել իր նեոօս­մա­նիզ­մի գա­ղա­փարն ու խն­դիր­նե­րը»: Ըստ ՊՆ նախ­կին նա­խա­րա­րի, «Այս­տեղ մենք շատ զգոն պետք է ըն­դու­նենք Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ նրանք պատ­րաստ են ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու Ադր­բե­ջա­նին…»:
Նույն օրն ըն­դու­նե­լով Հա­յաս­տա­նում հա­վա­տար­մագր­ված դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին, ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի հա­ղոր­դագ­րու­թյան, դես­պան­նե­րին ներ­կա­յաց­րել է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի հյու­սի­սարևե­լյան ուղ­ղու­թյամբ ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող շա­րու­նա­կա­կան ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան և կա­յու­նու­թյան պահ­պան­ման հա­մա­տեքս­տում դա­տա­պար­տել Թուր­քիա­յի ռազ­մա­քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի կող­մից տա­րա­ծաշր­ջա­նի անվ­տան­գա­յին հա­մա­կար­գի խար­խլ­մանն ուղղ­ված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ցու­ցա­բեր­վող բա­ցա­հայտ ա­ջակ­ցու­թյու­նը:


Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, Թուր­քիան երկ­րի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի և այլ պաշ­տո­նյա­նե­րի մա­կար­դա­կով ա­ջակ­ցու­թյուն է հայտ­նել Հա­յաս­տա­նի դեմ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիա­յին: «Ա­նա­դո­լու» գոր­ծա­կա­լու­թյան տե­ղե­կաց­մամբ, ադր­բե­ջա­նա­կան պատ­վի­րա­կու­թյան հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, ո­րը ղե­կա­վա­րել է պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րար, ՌՕՈՒ-ի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ռա­միզ Թա­հի­րո­վը, Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Հու­լու­սի Ա­քարն Ադր­բե­ջա­նին վերս­տին ա­ջակ­ցու­թյուն խոս­տա­նա­լով, հայ­տա­րա­րել է, որ վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մա­պատ­կե­րին կձեռ­նարկ­վեն անհ­րա­ժեշտ բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րը:
«Մենք խս­տո­րեն դա­տա­պար­տում ենք Ադր­բե­ջա­նի Թո­վու­զի շր­ջա­նի վրա նենգ հար­ձա­կու­մը,- ա­սել է Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը:- Ադր­բե­ջան­ցի թուր­քե­րի ցա­վը մեր ցավն է։ Ես ու­զում եմ, դուք բո­լորդ ի­մա­նաք, որ ցան­կա­ցած դժ­վա­րու­թյուն, ո­րը դուք ապ­րում եք այն­տեղ, մենք զգում ենք այս­տեղ։ Ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րի մահն ան­պա­տաս­խան չի մնա»:
«Թուր­քիան ա­ջակ­ցում է Ադր­բե­ջա­նում եղ­բայր­նե­րի ան­ձն­վեր պայ­քա­րին,- հա­վաս­տել է Ա­քա­րը:- Եվ այս մա­սին հայ­տա­րա­րում են Թուր­քիա­յի բո­լոր բնա­կիչ­նե­րը, այդ թվում՝ ան­ձամբ նա­խա­գահ Էր­դո­ղա­նը: Մենք ղե­կա­վար­վում ենք «Եր­կու եր­կիր, մեկ ազգ» սկզ­բուն­քով: Թուր­քիան ե­ղել և մնում է Ադր­բե­ջա­նի բա­րե­կա­մը: Մենք կշա­րու­նա­կենք եղ­բայր­նե­րին ա­ջակ­ցել: Թուր­քիան ու նրա բա­նակն այս ուղ­ղու­թյամբ ու­ժե­րի սահ­ման­նե­րում քայ­լեր կձեռ­նար­կեն: Դրա­նում ոչ մի կաս­կած չի կա­րող լի­նել»:


Ան­կա­րա­յում հու­լի­սի 16-ին ադր­բե­ջա­նա­կան բարձ­րաս­տի­ճան ռազ­մա­կան պատ­վի­րա­կու­թյան հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն ա­սել է նաև. «Հա­յաս­տա­նը վս­տա­հա­բար կվ­ճա­րի ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի վրա իր հար­ձա­կում­նե­րի հա­մար… Հա­յաս­տա­նը խեղդ­վե­լու է այն դա­վադ­րու­թյան մեջ, որն ինքն է նա­խա­ձեռ­նել, և ան­պայ­ման վճա­րե­լու է այն բա­նի հա­մար, ինչ նրանք ա­րել են»:
Ա­քա­րը «կվ­ճա­րի» ա­սե­լով, նկա­տի է ու­նե­ցել ոչ թե ֆի­նան­սա­կան հա­տու­ցու­մը, այլ հա­տու­ցու­մը` մարդ­կա­յին ու նյու­թա­կան կո­րուստ­նե­րի տես­քով: Նա հի­շեց­րել է, որ Թուր­քիան ու­շա­դիր հետևում է սահ­մա­նա­յին բա­խում­նե­րի զար­գաց­մա­նը։ Հու­լի­սի 17-ին Թուր­քիա­յի պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան վար­չու­թյան ղե­կա­վար Իս­մա­յիլ Դե­միրն էլ, իր հեր­թին, Ադր­բե­ջա­նին խոս­տա­ցել օգ­նել ոչ միայն փոր­ձով, այլև զեն­քով։
«Մեր պաշտ­պա­նա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը մշ­տա­պես գտն­վում է Ադր­բե­ջա­նի տրա­մադ­րու­թյան տակ՝ իր ամ­բողջ փոր­ձով, տեխ­նո­լո­գիա­նե­րով և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով, մեր ա­նօ­դա­չու­նե­րից մինչև զի­նամ­թերք և հր­թիռ­ներ, ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պայ­քա­րի հա­մա­կար­գեր»,- գրել է Դե­մի­րը Twitter-ի իր է­ջում։
Հայտ­նի է նաև, որ օ­րերս Բաք­վի օ­դա­նա­վա­կա­յա­նում վայ­րէջք է կա­տա­րել Թուր­քիա­յի ԶՈՒ ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թի­ռը, որն Ադր­բե­ջան է տե­ղա­փո­խել զենք, զի­նամ­թերք, ռազ­մա­կան տեխ­նի­կա, այ­սինքն` Իս­մա­յիլ Դե­մի­րի խոս­տա­ցա­ծը շատ ա­րագ ի­րա­կա­նու­թյուն է դար­ձել:
«Պո­լի­տէ­կո­նո­միա» հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի ղե­կա­վար Անդ­րա­նիկ Թևա­նյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում օ­րերս անդ­րա­դառ­նա­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նա­յին հատ­վա­ծում տի­րող վի­ճա­կին, «Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նի դեմ հար­ձա­կում են նա­խա­պատ­րաս­տում. մեր ա­նե­լի­քը» վեր­տա­ռու­թյան ներ­քո գրել է.


«Տա­վու­շի սահ­մա­նագ­ծում քիչ են կրա­կում, սա­կայն ա­մեն ինչ այն­քան փխ­րուն է, որ ցան­կա­ցած պա­հի կա­րող է կրակ բռնկ­վել։ Հատ­կա­պես որ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը չեն թաքց­նում, որ մեր բա­նա­կից շո­կա­յին հար­ված ստա­նա­լուց հե­տո ռևան­շի են ձգ­տում»։
Եվս մեկ-եր­կու մեջ­բե­րում Թևա­նյա­նի գրա­ռու­մից.
«Թուր­քիան ու Ադր­բե­ջանն օ­պե­րա­տիվ կա­պի մեջ են։ Թուր­քիան չի թաքց­նում, որ պատ­րաստ է ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյան և կանգ­նած է իր դաշ­նա­կից Ադր­բե­ջա­նի կող­քին»:
«Օ­րերս Թուր­քիան ԱԹՍ բարձ­րաց­րեց հայ-թուր­քա­կան սահ­մա­նի մո­տա­կայ­քում։ Ի պա­տաս­խան սրա ՀՀ–ում ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յից ուղ­ղա­թիռ­ներ բարձ­րա­ցան օդ։ Հե­տո հեր­թը հա­սավ ռազ­մա­կան ինք­նա­թիռ­նե­րի ցու­ցադ­րա­կան թռիչք­նե­րին։ Մեր կող­մից՝ «Սու-30հԾ», թուր­քա­կան կող­մից՝ F16:


Թուր­քիա­յի ագ­րե­սիվ վար­քա­գիծն այն­քան ակն­հայտ է, որ ՌԴ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մշ­տա­կան ան­դամ­նե­րի հետ Վլա­դի­միր Պու­տի­նը քն­նար­կել է հայ-ադր­բե­ջա­նա­կան լար­վա­ծու­թյու­նը։ ՌԴ նա­խա­գա­հը հրա­մա­յել է հա­րավ-արևմտյան սահ­ման­նե­րի զո­րա­մա­սե­րի չնա­խա­տես­ված ստու­գայց ի­րա­կա­նաց­նել՝ նպա­տակ ու­նե­նա­լով գնա­հա­տել զոր­քե­րի կող­մից անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ու­նա­կու­թյան մա­կար­դա­կը (զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու են նաև հայ­կա­կան զին­ված ու­ժե­րը)։ Բա­ցի այդ՝ ՌԴ–ում անց­կաց­վե­լու է նաև «Կով­կաս 2020» զո­րա­վար­ժու­թյու­նը»:
Այս օ­րե­րին «ԹՐ­ՔԱ­ԿԱՆ ՈՒ­ԺԵՐ ԱՖ­ՐԻ­ՆԻ ՄԷՋ ԶԻ­ՆԵԱԼ­ՆԵՐ ԱՏՐ­ՊԷՅ­ՃԱՆ ՂՐ­ԿԵ­ԼՈՒ ՀԱ­ՄԱՐ ԱՐ­ՁԱ­ՆԱԳ­ՐՈՒ­ԹԵԱՆ ԿԵԴ­ՐՈՆ­ՆԵՐ ՀԱՍ­ՏԱ­ՏԱԾ ԵՆ» վեր­տա­ռու­թյան ներ­քո ու­շագ­րավ հրա­պա­րակ­մամբ հան­դես ե­կավ նաև Բե­րիո հա­յոց թե­մի (Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կո­սու­թյան երկ­րորդ մեծ և հնա­գույն թեմն է, ա­ռաջ­նոր­դա­նիս­տը Հա­լե­պի Սր­բոց Քա­ռաս­նից Ման­կանց Մայր Ե­կե­ղե­ցին է) ազ­գա­յին ա­ռաջ­նոր­դա­րա­նի «Գան­ձա­սար» պաշ­տո­նա­թեր­թը: Հրա­պա­րակ­ման մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.


«Սու­րիա­կան տե­ղա­կան աղ­բիւր­ներ Շաամ Էֆ. Էմ.» ռա­տիո­կա­յա­նին յայտ­նած են, որ սու­րիա­կան հո­ղեր բռ­նագ­րա­ւած թր­քա­կան ու­ժեր Աֆ­րի­նի մէջ ի­րենց են­թա­կայ զի­նեալ­նե­րուն հա­մար ար­ձա­նագ­րու­թեան կեդ­րոն­ներ հաս­տա­տած են, որ­պէս­զի վեց ամ­սուան պայ­մա­նագ­րու­թեամբ, ամ­սա­կան 2500 ամ. տո­լա­րի փո­խա­րէն զի­րենք Ատր­պէյ­ճան ղր­կեն, կռուե­լու Ատր­պէյ­ճա­նի բա­նա­կին կող­քին, Հա­յաս­տա­նի բա­նա­կին դէմ»:
Հա­յաս­տա­նի դեմ կռ­վե­լու հա­մար Ադր­բե­ջան ու­ղար­կե­լու նպա­տա­կով Թուր­քիա­յի կող­մից Սի­րիա­յում վարձ­կան­ներ հա­վա­քագ­րե­լու մա­սին հու­լի­սի 19-ին գրել է նաև rambler.ru-ն։
Կար­ծում ենք, Սի­րիա­յում վե­րոն­շյալ նպա­տա­կով վարձ­կան­նե­րի հա­վա­քագր­ման փաս­տը ևս վկա­յում է, որ Թուր­քիան, ա­վե­լի ճիշտ, Թուր­քիա­յում գտն­վող ո­րոշ ու­ժեր (այդ նույն ու­ժե­րը գտն­վում են նաև ԱՄՆ-ում, Իս­րա­յե­լում, Մեծ Բրի­տա­նիա­յում…) Ադր­բե­ջա­նին մղում են Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ մեծ պա­տե­րազ­մի, ի­րենց այս քայ­լով Ա­լիևին հաս­կաց­նում` կռ­վող­ներդ քի՞չ են, այդ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ ու­զում ես խու­սա­փե՞լ հա­յե­րի դեմ պա­տե­րազ­մե­լուց, խն­դիր չէ, մենք կռ­վող­ներ կու­ղար­կենք:


Հոդ­վա­ծի սկզ­բում ար­դեն նշե­ցինք, որ Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դեմ պա­տե­րազմ կա­րող է սկ­սել Թուր­քիա­յի, ԱՄՆ-ի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի պա­հան­ջով կամ ճնշ­մամբ: Նրանք Ադր­բե­ջա­նում ու­նեն ի­րենց մար­դիկ` հան­ձին հենց Ա­լիևի կող­մից «հին­գե­րորդ շա­րա­սյուն» ո­րակ­ված ընդ­դի­մու­թյան մի մա­սի:
Նո­րից մեջ­բե­րենք այդ ու­ժե­րի վե­րա­բե­րյալ Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վի խոս­քը, ըստ ո­րի, Ա­լիևը «Նրանց ան­վա­նում է արևմուտ­քի կամ ար­տա­քին ու­ժե­րի ծա­ռա­ներ: Նշա­նա­կում է՝ նրա (Ա­լիևի-Ա.Հ.) վրա լր­ջո­րեն ճն­շում են գոր­ծադ­րում, այս­պես կոչ­ված, ռևան­շիս­տա­կան տի­պի ու­ժե­րը»: Եվ, ա­հա, հու­լի­սի 20-ին Արևմուտ­քը` հան­ձինս ԱՄՆ-ի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի, հրա­պա­րա­կայ­նո­րեն պաշտ­պա­նել է Ա­լիևից Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի դեմ պա­տե­րազմ պա­հան­ջող իր այդ ծա­ռա­նե­րին` Ադր­բե­ջա­նում գտն­վող իր հին­գե­րորդ շա­րա­սյա­նը, որն Ա­լիևին հաս­կաց­նում է` ե­թե պա­տե­րազմ չսկ­սեք, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն ենք ի­րա­կա­նաց­նե­լու, ինչ­պես, օ­րի­նակ, Հա­յաս­տա­նում կամ մայ­դան, ինչ­պես ՈՒկ­րաի­նա­յում…


ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տը Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին կոչ է ա­րել ե­րաշ­խա­վո­րել, որ COVID-19-ի դեմ ձեռ­նարկ­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը չեն օգ­տա­գործ­վի քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան, ընդ­դի­մու­թյան կամ հան­րա­յին քն­նար­կում­նե­րի ճնշ­ման հա­մար, այ­սինքն` հա­վաք­նե­րի ա­զա­տու­թյան ի­րա­վուն­քի ի­րաց­ման դեմ: Հա­վաք­ներ, ո­րոնք ուղղ­ված են Ա­լիևի, նրա իշ­խա­նու­թյան դեմ և երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նից պա­հան­ջում են պա­տե­րազմ սկ­սել (բուն պա­հան­ջը դա է, մնա­ցած պա­հանջ­նե­րը երկ­րոր­դա­յին են կամ հիմ­նա­կան պա­հան­ջը սքո­ղե­լու նպա­տակն ու­նեն):


ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեոն հի­շեց­րել է, որ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը նախ­կի­նում ար­դեն ճն­շել են ընդ­դի­մա­դիր տրա­մադ­րու­թյուն­նե­րը, հե­տապն­դել ու ձեր­բա­կա­լել են ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, իսկ մի դեպ­քում էլ հո­գե­բու­ժա­րան են ու­ղար­կել նրանց ու կա­ռա­վա­րու­թյան այլ քն­նա­դա­տող­նե­րին: Շա՜տ հե­տաքր­քիր է… Բա այդ նույն պետ­դե­պար­տա­մեն­տը և ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Պոմ­պեոն ին­չո՞ւ նույ­նը չեն պա­հան­ջում COVID-19-ի դեմ պայ­քա­րի պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ ընդ­դի­մու­թյա­նը կամ հան­րա­յին քն­նար­կում­նե­րը ճն­շող, ան­գամ ի­րար մոտ 2-3 ընդ­դի­մադ­րի հա­վաք­վե­լը զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում, հա­վաք հա­մա­րող ու չթույ­լատ­րող, ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հե­տապն­դող ու ձեր­բա­կա­լող ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին։
Գե­յե­րի, լես­բի­նե­րի, բի­սեք­սուալ­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի պաշտ­պան, նրանց և «Կյան­քի խոսք» ա­ղան­դի ան­դամ­նե­րի հետ միա­սին «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծին մե­ծա­պես ա­ջակ­ցած Սերժ Թան­կյանն Instagram-ի իր է­ջում օ­րերս կար­ծես բա­ցա­հայ­տել է ԱՄՆ-ի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի պլան­նե­րը: Անդ­րա­դառ­նա­լով Ադր­բե­ջա­նին, նրա նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևին, և իր է­ջում զե­տե­ղե­լով Ա­լիևի նկա­րը, Թան­կյա­նը մաս­նա­վո­րա­պես գրել է.
«Սա Իլ­համ Ա­լիևն է. նա Ադր­բե­ջա­նի նավ­թա­յին օ­լի­գար­խիկ նա­խա­գահն է: Նա իշ­խա­նու­թյու­նը վերց­րել է իր հո­րից ու հի­մա փոխ­նա­խա­գահ է դարձ­րել իր կնո­ջը: Ադր­բե­ջանն ա­մեն ինչ է, բա­ցի ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից… Ե­կել է Ադր­բե­ջա­նում խա­ղաղ հե­ղա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու ժա­մա­նա­կը, ինչ­պի­սին տե­ղի ու­նե­ցավ Հա­յաս­տա­նում 2018 թվա­կա­նին…»:


Հաս­կա­նա­լի է, չէ՞, թե ինչ է կա­տար­վում… Ե­թե հայ ըն­թեր­ցող­նե­րի մի մա­սին դեռ հաս­կա­նա­լի չէ, ա­պա Ռու­սաս­տա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը լիո­վին հաս­կա­նա­լի են հու­լի­սի հու­լի­սի 12-ին ադր­բե­ջա­նա­կան սադ­րան­քով սկս­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճառ­ներն ու նպա­տակ­նե­րը: Դրանք ուղղ­ված են ոչ միայն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի, այլև գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի նա­խա­տե­սած վերջ­նար­դյուն­քում` Ռու­սաս­տա­նի դեմ: Բուն թի­րա­խը, կար­ծում ենք, հենց Ռու­սաս­տանն է: Պա­տա­հա­կան չէ, որ պա­տե­րազ­մի վե­րա­ճե­լու սպառ­նա­լիք պա­րու­նա­կող ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սկս­վե­ցին հա­մա­ռու­սաս­տա­նյան քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րով Ռու­սաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի ըն­դու­նու­մից կարճ ժա­մա­նակ հե­տո: Ին­չու՞…Այս ա­մե­նին, ինչ­պես նաև Ռու­սաս­տա­նի ար­ձա­գան­քին ու ձեռ­նար­կած մի­ջոց­նե­րին կանդ­րա­դառ­նանք մեր ա­ռա­ջի­կա հրա­պա­րա­կում­նե­րից մե­կով:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 17287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ