1971-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Ռասա և մշակույթ» ելույթում Լևի-Ստրոսը առաջադրեց պահպանողական գաղափար, որ վերապրելու համար հասարակությունները պետք է պահպանեն մշակութային պաշտպանության որոշակի մակարդակ: Այդ տեսակետը շատերին շոկի մատնեց, հատկապես ձախ մտավորականների շրջանում: Լևի- Ստրոսն արտացոլում էր այն, ինչ տեսել էր ամբողջ կյանքում: Գոյության համար հասարակությանը պետք է տիրապետել համեմատաբար միատեսակ բարքերի հանրագումարին, որ որոշարկում է նրա վերաբերմունքը ուրիշների նկատմամբ: Գուցե Լևի-Ստրոսը մարգարեաբար ցանկանում էր մեզ հետ պահել բազմազանության դոգմաներից և մուլտիլատերալիզմից, որի գրոհը կանխազգում էր: Եթե ներդաշնակ հասարակությունը ենթադրում է մշակութային միատեսակության որոշակի մակարդակ, մուլտիկուլտուրալ հասարակությունը վերածվում է օկսիմորոնի, գաղափարախոսության արգասիքի, որ հենվում է ինտեգրման պարտավորության ինվերսիային: Եթե ընդունող կողմը պետք է պետք է փոխվի ու հրաժարվի իր էությունից, կորցնում է կարգավիճակն ու նույնականությունը, պատմության, մշակույթի ժառանգությունն ու կենսակերպը: Ազգային միասնություն ձևավորող ցեմենտը ճաքեր է տալիս կոմունիտարիզմի տարբեր թևերի ճնշման տակ, որ ակտիվորեն զարգանում են և ինչպես ասել է ՆԳՆ նախկին նախարար Ժերար Կոլոմբը պաշտոնաթողության ժամանակ, կարող են իրար դեմ դուրս գալ: «Քաղաքակրթությունը անտեսանելի բարիք է, որովհետև կառուցվում է ոչ թե իրերի վրա, այլ իրերն իրար կապող անտեսանելի թելերի»՝ գրել է Անտուան Սենտ Էքզյուպերին: Հասարակությունը չի կարող լինել միայն իր բաղադրիչների պարզ գումար՝ նրանց միավորմանն անհրաժեշտ է որոշակի միատեսակություն: Մուլտիկուլտուրաիզմը հավերժական խաղաղության երաշխիքն է երկխոսության, բանակցությունների ու կոնսենսուսի ճանապարհով տարբեր շահեր ունեցող համայնքների միջև, որ կարող են ապրել մեկ տարածքում, որի համար արևմտյան քաղաքակրթությունը տարբերակներից միայն մեկն է:
Փաստերը ցույց են տալիս, որ սխալ է եղել: Մուլտիկուլտուրալ հասարակությունները երբեք չեն լինում հանգիստ ու խաղաղ, իսկ համայնքները կենտրոնացած են միայն սեփական շահերի վրա և մշտապես կոնֆլիկտների մեջ են միմյանց հետ: Բռնությունը մուլտիկուլտուրալ հասարակություններում հաստատում է արմատներից կտրված մարդու ձախողումը: Հենց այդ պատճառով շատ երկրներում պատմական ժողովուրդները հաճախակի են դիմադրում, որ իրենց անարդար զրկում են էությոնից ի շահ բազմազանության վրա հենվող աշխարհընկալման: Նրանք ընդդիմանում են նախևառաջ ընտրություններում: Օրինակը՝ Արևմուտքում ամենուր պոպուլիստական շարժումների վերելքն է: Բաց երկնքի տակ ուտոպիայի փոխարեն պահպանողականությունը հիշեցնում է, որ մարդը արմատների կարիք ունի, իսկ հասարակությանն անհրաժետ է որոշակի մշակութային միատարություն վերապրելու համար: «Պահպանողականությունը Ֆրանսիայի հու՞յսն է» մեծ հարցումի (որ կավարրտվի մի քանի օրից) առաջին արդյունքները հստակ պատկեր են տալիս: Ֆրանսիան կողմ է պահպանողական հայացքների, բայց ոչ թե անցյալի սխալները ժխտելու կամ ամբողջ կյանքում թողություն խնդրելու համար, այլ վերադարձնելու աչևմտյան մշակույթի հպարտությունը և վեհությունը: Ընդհանուր հիշողության փոխանցումը և քննադատական մտածողության ձևավորումն իմպերատիվներ են, որ արգելակի պես կանգնում են մոռացումի ու հրաժարումի դոկտրինի ճանապարհին: Երջանիկ հասարակությանն անհրաժեշտ մշակութային միատեսակությունը չի պահանջում հրաժարվել որոշակի տարատեսակությունից: Գասկոնցիները, բրետոնցիները, բուրգունդցիները, միևնույն է. ֆրանսիացի են: Պետք է հետևել գլխավոր մշակույթին, որ միավորում է ֆրանսական մշակույթը, որ վեր է կանգնած իր բաղադրիչներից: Դա հնարավոր է միայն հանրությունների մերձության և մշակութային համատեղելիության դեպքում, որ կիսում են արմատները հանուն ընդհանուր ազգի միավորման: Նույնը վերաբերում է արտասահմանյան հանրությունների ներկայացուցիչներին, որ ցանկանում են միանալ ֆրանսիական ազգային հանրությանը: Պետք է ընդունել՝ ոմանք չափազանց խորթ բարքեր ունեն, որ կարողանան կիսել ֆրանսիական ոգին: Ի հակակշիռ մուլտիկուլտուրալիզմի գաղափարախոսության՝ ողջամտությունը պնդում է արմատացած ու համարձակ հայրենասիրություն: Ծառն առանց արմատների մեռած է: Մշակութային առումով հեռու բնակչության ինտեգրումը հնարավոր է, եթե տնկին ազգի բնի հետ նույն արմատներն է կիսում, խմում է նույն աղբյուրից և մեծանում է նրա հետ: Մենք դեռ ինչ-որ ժամանակ ունենք՝ սկսելու ասիմիլիացիայի իսկական քաղաքականություն, եթե մենք, իհարկե, չվախենանք առաջադիմականների ու կոնֆորմիստների բուռն զայրույթից: Այդ նպատակին հասնելու համար, մենք, ինչպես Սենեկան, կարող ենք ասել. «Միայն այն ծառն է դիմացկուն, որ դիմացել է քամուն, որովհետև այդ պայքարում են արմատներն ամրանում»:
Լորանս Տրոշյու, Causeur (Ֆրանսիա)
Հ.Գ. Առաջին հայացքից բազմամշակութայնությունը հայերիս չվերաբերող խնդիր է, Հայաստանը հիմնականում միատարր է բնակչության կազմով, ազգային փոքրամասնությունները քիչ են ու վաղուց են ինտեգրվել հայ հասարակությանը: Բայց բազմամշակութայնության խնդիրը չի վերաբերում միայն բնիկների ու այլազգիների փոխհարաբերություններին, ավելի ընդգրկուն և խոր հասկացություն է, որ վերաբերում է 21-րդ դարում յուրաքանչյուր ազգի գոյության հիմքերի վերագնահատմանը, արժեքների ու արժանիքների համադրմանը, իմա՝ արժեհամակարգին, որ մենք այդպես էլ չենք կարողանում որոշակիացնել ու բանաձևել երջանիկ հանրության մեր սկզբունքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ