ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխար­հի վեր­ջը չէ

Աշխար­հի վեր­ջը չէ
23.06.2020 | 00:49

Հու­նի­սի 21-ին նշա­նակ­ված էր աշ­խար­հի վեր­ջը: Բազ­մա­թիվ վար­կած­նե­րով՝ Երկ­րի և գի­սաստ­ղի բա­խում, երկ­րագն­դի մի­ջու­կի սա­ռե­ցում, ո­րով ան­հե­տա­նում է Երկ­րին արևի ճա­ռա­գայ­թու­մից պաշտ­պա­նող մագ­նի­սա­կան դաշ­տը, արևը զար­գա­նում է մինչև կար­միր հս­կա­յի փուլ, ջեր­մաս­տի­ճա­նը կրկ­նա­պատկ­վում է ու ոչն­չաց­նում մո­լո­րա­կի վրա կեն­դա­նի ա­մեն ինչ: Վս­տա­հա­բար՝ այլ վար­կած­ներ էլ կան: Բայց ին­չու՞ էր աշ­խար­հի վեր­ջը հենց հու­նի­սի 21-ին: Պարզ­վում է՝ մա­յա­նե­րի օ­րա­ցույցն ա­վարտ­վում էր հենց այդ օ­րը, ոչ թե 8 տա­րի ա­ռաջ՝ 2012-ի դեկ­տեմ­բե­րի 21-ին: Հու­լյան օ­րա­ցույ­ցից Գրի­գո­րյա­նին անց­նե­լիս հաշ­վարկ­նե­րի սխալ է ե­ղել, տար­բե­րու­թյու­նը տա­րե­կան 11 օր է: Գրի­գո­րյան օ­րա­ցույ­ցի 268 տա­րում (1752-2020) 11 օ­րը դար­ձել է 2948, որ հա­վա­սար է 8 տար­վա: Ցն­դա­բա­նու­թյու՞ն է: Գու­ցե: Բայց ցն­դա­բա­նու­թյու­նը վա­ղուց մեր կյան­քի մասն է: Աշ­խար­հի վեր­ջը հու­նի­սի 21-ին չե­կավ ու չի գա­լու, աշ­խար­հը վերջ չու­նի: Պար­զա­պես հու­նի­սի 21-ին սկս­վեց աստ­ղա­գի­տա­կան ա­մա­ռը ու հա­մըն­կավ արևի օ­ղա­կաձև խա­վար­ման հետ: Այդ­քա­նը:


…Իսկ մենք օ­ղա­կաձև խա­վար­ման մեջ չե՞նք: Բա­նա­կա­նու­թյան:
ԱՀԿ-ն ա­հա­զան­գում է կո­րո­նա­վի­րու­սի նոր հար­ձակ­ման մա­սին: Չգի­տեմ՝ ով ոնց, այդ կազ­մա­կեր­պու­թյու­նը ինձ հի­շեց­նում է զա­ռա­մյալ մար­դու, որ պար­բե­րա­բար քնից արթ­նա­նում ու գու­ժում է՝ բո­լորդ վա­րակ­վե­լու եք, կեսդ մեռ­նե­լու է, մյուս կեսդ նո­րից եք վա­րակ­վե­լու, ի վեր­ջո բո­լորդ մեռ­նե­լու եք: Որ բո­լորս մեռ­նե­լու ենք, բա­ցար­ձակ ճշ­մար­տու­թյուն է, հար­ցը՝ ո՞վ՝ ե՞րբ: Այս պա­րա­գա­յում՝ ին­չի՞ց: Վար­չա­պե­տը փո­ղոց­նե­րում դի­մակ­ներ է բա­ժա­նում, ա­սես դա Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի միակ մի­ջոցն է: Ազ­դե­ցիկ քայլ կլի­ներ, ե­թե այդ ըն­թաց­քում ին­քը չհայ­տա­րա­րեր՝ ինչ դի­մակ ու­զում եք, միայն դրեք, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը չա­սեր՝ միայն բժշ­կա­կան, ու­րիշ ոչ մի դի­մակ: Ե­թե այդ ըն­թաց­քում սուրբ Ար­սե­նը չա­ներ հեր­թա­կան ան­հա­վա­նա­կան քայ­լը՝ նրա հրա­մա­նով կո­րո­նա­վի­րու­սի կաս­կա­ծով տա­նը ինք­նա­մե­կու­սա­ցած­նե­րի և կոն­տակ­տա­վոր­նե­րի վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու են …ոս­տի­կան­նե­րը: Հե­րիք չէր, որ տնե­րում փա­կած կոն­տակ­տա­վոր­նե­րին, որ չու­նեին ախ­տան­շան­ներ, չէին թես­տա­վո­րում, մնա­ցել էին տա­րած­քը սպա­սար­կող պո­լիկ­լի­նի­կա­յի հույ­սին, որ պար­տա­վոր էր զան­գով պար­զել` կա՞ն կո­րո­նա­վի­րու­սի նշան­ներ, այ­սինքն՝ ի­րա­կա­նաց­վում էր հե­ռա­խո­սա­յին ախ­տո­րո­շում, հի­մա դա պի­տի ա­նի ոս­տի­կա­նը: Ոս­տի­կանն է, երևի, այ­ցե­լե­լու՝ ջե­րա­մա­չա­փե­լու, թո­քե­րը լսե­լու, կո­կոր­դը նա­յե­լու: Նվա­զա­գույ­նը ան­հաս­կա­նա­լի է, թե ոս­տի­կա­նա­պետն ինչ­պե՞ս է հանձն ա­ռել այդ պար­տա­կա­նու­թյու­նը, կամ էլ՝ ոս­տի­կան­նե­րը գաղտ­նի բժշ­կա­կան դա­սըն­թաց­ներ են ան­ցել ու պատ­րաստ են սխ­րան­քի: Չի բա­ցառ­վում, որ սուրբ Ար­սե­նը հա­ջորդ հրա­մա­նով այդ գոր­ծը հանձ­նա­րա­րի հա­մա­տի­րու­թյուն­նե­րին: Բայց դա գո­նե մի քիչ տրա­մա­բա­նա­կան կլի­ներ ու կհա­կա­սեր ՀՀ ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյա­նը: Մտ­քի խա­վա­րու­մը Ար­սեն Թո­րո­սյա­նի պա­րա­գա­յում տևա­կան և ագ­րե­սիվ գոր­ծա­ռույթ է:


…Տևա­կան ու ագ­րե­սիվ ևս մի գոր­ծա­ռույթ ան­ցած շա­բաթ հա­րա­բե­րա­կան հան­գր­վա­նի հան­գեց՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը տանն է: Վե­րաքն­նիչ դա­տա­րա­նը մաս­նա­կի բե­կա­նեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծով ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նի ո­րո­շու­մը: Ամ­բաս­տա­նյալ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նկատ­մամբ որ­պես խա­փան­ման մի­ջոց կի­րառ­ված կա­լա­նա­վո­րու­մը վե­րաց­վեց և խա­փան­ման մի­ջոց կի­րառ­վեց 2 մի­լիարդ դրա­մի գրա­վը: Գրա­վը մուծ­վեց՝ ռու­սաս­տա­նաբ­նակ հա­յե­րի շնոր­հիվ: ՈՒ՝ ի՞նչ: Ո­չինչ: Ա­ռա­ջին հա­յաց­քից՝ փաս­տա­բան­նե­րի հաղ­թա­նակն է, ի­րա­կա­նում՝ պար­տու­թյու­նը: Փաս­տա­ցի՝ ար­դեն քա­նի ա­միս բուն դա­տաքն­նու­թյու­նը չէր սկս­վում՝ փաս­տա­բան­նե­րի ձգձ­գում­նե­րի կլա­սիկ մար­տա­վա­րու­թյան պատ­ճա­ռով, ո­րը հիա­նա­լի խա­ղար­կում էր դա­տա­խա­զու­թյու­նը: Հի­մա Ռո­բերտ Քո­չա­րյա­նը տանն է, նշա­նա­կու՞մ է, որ դա­տաքն­նու­թյու­նը վեր­ջա­պես կսկս­վի: Ոչ, ո­րով­հետև ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին 2 մի­լիարդ դրամ գրա­վով ա­զատ ար­ձա­կե­լու Վե­րաքն­նիչ քրեա­կան դա­տա­րա­նի ո­րո­շու­մը գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյու­նը կբո­ղո­քար­կի Վճ­ռա­բեկ դա­տա­րա­նում՝ պն­դե­լով, որ դա­տա­կան քն­նու­թյան այս փու­լում «զգա­լիո­րեն մեծ են ամ­բաս­տա­նյա­լի՝ ա­զա­տու­թյան մեջ լի­նե­լու դեպ­քում քրեա­կան դա­տա­վա­րու­թյա­նը մաս­նակ­ցող ան­ձանց վրա ա­նօ­րի­նա­կան ազ­դե­ցու­թյուն գոր­ծադ­րե­լու մի­ջո­ցով գոր­ծի քն­նու­թյա­նը խո­չըն­դո­տե­լու ռիս­կե­րը, և կա­լան­քից բա­ցի որևէ այլ խա­փան­ման մի­ջոց ի զո­րու չէ չե­զո­քաց­նե­լու ամ­բաս­տա­նյա­լի պատ­շաճ վար­քագ­ծի ռիս­կե­րը»:

Ի­մա՝ դա­տա­խա­զու­թյու­նը հա­մոզ­ված է՝ որ ռիսկ կա, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ա­զա­տու­թյան մեջ գտն­վե­լով գլ­խա­վո­րե­լու՞ է հա­կա­հե­ղա­փո­խու­թյունն ու հե­ղաշր­ջու՞մ է կազ­մա­կեր­պե­լու: Բայց չէ՞ որ դա­տա­վա­րու­թյու­նը չի ա­վարտ­վել, ըն­դա­մե­նը ա­զատ է ար­ձակ­վել ամ­բաս­տա­նյա­լը: Ե­թե ի­րոք դա­տաքն­նու­թյան նպա­տա­կը ճշ­մար­տու­թյու­նը պար­զելն է, Ռո­բերտ Քո­չա­րյանն ու իր փաս­տա­բան­ներն ա­ռա­ջի­նը պետք է շա­հագր­գռ­ված լի­նեին դա­տաքն­նու­թյան ա­րագ ըն­թաց­քով ու ամ­բաս­տա­նյա­լի ար­դա­րա­ցու­մով, դա­տա­խա­զու­թյունն էլ գեր­խն­դիր չհա­մա­րեր, որ ամ­բաս­տա­նյա­լը ոչ թե տնից, այլ բան­տից գա դա­տա­վա­րու­թյան:
Որևէ մե­կը ու­նի՞ բա­ցատ­րու­թյուն՝ ին­չու՞ Հա­յաս­տա­նի ամ­բողջ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ ար­տա­քին քա­ղա­քա­կան ու ներ­քին քա­ղա­քա­կան կյան­քը ու­նի մեկ ա­ռանցք՝ 3 նա­խա­գահ­նե­րի բեր­մու­դյան ե­ռան­կյու­նին, ու ոչ մի ցան­կու­թյուն չկա փա­կել այդ ա­րա­տա­վոր շր­ջա­նը և այ­սօր­վա գոր­ծե­րով զբաղ­վել: Մենք ի՞նչ է, պա­տա՞նդ ենք, թե՞ դա­տա­պար­տյալ: Ին­չու՞ են մեզ ան­վերջ խրում այն ճահ­ճու­տը, ո­րից ու­զում ենք դուրս սպր­դել՝ ապ­րե­լու հա­մար մեր կյան­քը: Ար­ժա­նա­պա­տիվ ու հե­ռան­կար ու­նե­ցող:


…ՈՒ մենք օ­ղա­կաձև խա­վար­ման մեջ չե՞նք: Բա­նա­կա­նու­թյան:
Ան­ցած շա­բաթ ՀՀ չգի­տեմ «վնգս­տա­ցող», չգի­տեմ հպարտ, չգի­տեմ վար­կա­բեկ­ված ու կո­ռում­պաց­ված, չգի­տեմ՝ իշ­խա­նու­թյու­նից ան­կախ ու օ­րեն­քով գոր­ծող դա­տա­վոր­նե­րը ևս մեկ վճիռ կա­յաց­րին, որ նույն­պես ո­մանք հա­մա­րե­լու են հար­ված իշ­խա­նու­թյա­նը, ո­մանք՝ ար­դա­րու­թյան հաղ­թա­նակ: Երևա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նը մեր­ժեց ԲՀԿ նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին կա­լա­նա­վո­րե­լու միջ­նոր­դու­թյու­նը: Ի­մա՝ մեր­ժեց ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյա­նը ու գլ­խա­վոր դա­տա­խա­զին: ԱԱԾ-ին էլ՝ հե­տը: Դա­տա­րա­նը քն­նում էր կա­լան­քի հար­ցը, ու ամ­բաս­տա­նյա­լին ու­ղար­կեց տուն: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը մե­ղադր­վում է ընտ­րող­նե­րին կա­շառք տա­լու, կա­շառք ստա­նա­լու, ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ բա­րե­գոր­ծու­թյան ար­գել­քը խախ­տե­լու կամ ընտ­րո­ղի ա­զատ կամ­քի ի­րա­կա­նաց­մա­նը խո­չըն­դո­տե­լու հոդ­վա­ծով։ Իշ­խա­նու­թյունն ա­սում է՝ հար­ցը ի­րա­վա­կան է, ԲՀԿ-ն պն­դում է՝ քա­ղա­քա­կան է: Եր­կուսն էլ սխալ­վում են՝ հար­ցը չի կա­րող քա­ղա­քա­կան չլի­նել, երբ վե­րա­բե­րում է քա­ղա­քա­կան ու­ժի ղե­կա­վա­րին ու չի կա­րող ի­րա­վա­կան չլի­նել, ե­թե վե­րա­բե­րում է օ­րենք խախ­տե­լուն: Եվ ար­դեն փաս­տը, որ 2017-ի ընտ­րու­թյուն­նե­րից ան­ցել է 3 տա­րի, և հի­մա միայն հար­ցը օ­րա­կարգ է գա­լիս, ար­դեն քա­ղա­քա­կան է: ՈՒ հենց այս­տեղ շո­ղում է քա­ղա­քա­կան ծիա­ծա­նը, որ­տեղ ոչ թե 7, այլ 777 գույն կա: Ան­գամ ՀՀ ա­մե­նաան­կախ կամ ա­մե­նա­կո­ռում­պաց­ված դա­տա­րա­նը չի կա­րող հեր­քել ընտ­րա­կա­շառք բա­ժա­նե­լը, բայց և ԱԱԾ-ն պի­տի կոնկ­րետ փաս­տե­րով մե­ղադ­րան­քը ա­պա­ցու­ցի: Իսկ այդ ըն­թաց­քում ամ­բաս­տա­նյա­լը ծա­վա­լում է ոչ միայն քա­ղա­քա­կան, այլև հա­կաի­րա­վա­կան պաշտ­պա­նու­թյուն: Ան­գամ կո­մու­նիս­տա­կան 20 կու­սակ­ցու­թյուն են նրան ա­ջակ­ցում: Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ կո­մու­նիստ­նե­րը կանգ­նել են օ­լի­գար­խի կող­քին: Կու­սա­կից­նե­րը նետ­վում են այս ու այն դես­պա­նա­տուն ու հայ­տա­րա­րում, որ բնավ էլ Հա­յաս­տա­նի վրա «տղա չեն բե­րում»: Այդ­պես կլի­ներ, ե­թե գո­նե մեկ դեպք նշեին, որ Ռու­սաս­տա­նում, Ղա­զախս­տա­նում կամ ԵՄ-ում ներ­քին խն­դիր­ներ ա­ռա­ջա­նա­լիս որևէ կու­սակ­ցու­թյան ան­դամ դի­մեր այդ երկ­րում ՀՀ դես­պա­նի ա­ջակ­ցու­թյա­նը: ՈՒ ան­վա­յել այդ պահ­ված­քով ու­զում են ա­պա­ցու­ցել ի­րենց ոչ միայն ան­մե­ղու­թյու­նը, այլև քա­վու­թյան նո­խազ լի­նելն ու զո­հի լու­սապ­սակ են ակն­կա­լում Եվ­րո­պա­յից, երբ կա­տա­րում են Ռու­սաս­տա­նի հրա­հանգ­նե­րը: Շատ բազ­մա­դեմ է ՀՀ քա­ղա­քա­կան ծիա­ծա­նը: ՈՒ մա­կե­րե­սին հարցն է՝ կմիա­վոր­վե՞ն Ռո­բերտ Քո­չա­րյանն ու այլ կու­սակ­ցու­թյուն­նե­րի հետ հու­շա­գիր կն­քե­լու պատ­րաստ­վող Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը կա­ռա­վա­րու­թյու­նը 100 տո­կո­սով փո­խե­լու ի­րենց ցան­կու­թյան մեջ, թե՞ ԲՀԿ նա­խա­գա­հը կպն­դի, որ հա­սա­րա­կու­թյան մեջ մերժ­ված­նե­րի հետ գործ չու­նի: Հար­ցին պա­տաս­խա­նի հա­մար պետք է ի­մա­նալ՝ ի՞նչ է հաս­կա­նում Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը հա­սա­րա­կու­թյուն ա­սե­լիս: Իր կողմ­նա­կից­նե­րի՞ն, թե՞ հա­մայն աշ­խար­հի իր «բա­րե­րար­նե­րին»:


…Ռու­սաս­տա­նում ա­մեն օր գրանց­վում է կո­րո­նա­վի­րու­սի վա­րա­կի 7-10000 դեպք, բայց ՌԴ նա­խա­գա­հը հու­նի­սի 24-ին երկ­րորդ աշ­խար­հա­մար­տում հաղ­թա­նա­կի 75-ա­մյա­կի շքերթ է ա­նե­լու: Հե­րիք չէ, որ ներ­կա չեն լի­նի ոչ միայն Դո­նալդ Թրամ­փը, Ան­գե­լա Մեր­կե­լը, Բո­րիս Ջոն­սո­նը, Է­մա­նուել Մակ­րո­նը, Սին­ձո Ա­բեն ¥Թրամ­փը հակ­ված էր գնալ, Մեր­կե­լը՝ քն­նար­կում էր, Ջոն­սո­նը՝ պատ­րաստ էր չմեր­ժել. Մակ­րո­նը հա­մա­ձայ­նել էր. Ա­բեն հույ­սը կղ­զի­նե­րից կտ­րել է¤, ան­գամ Մի­լոշ Զե­մա­նը, Իլ­համ Ա­լիևն ու Գուր­բան­գու­լի Բեր­դի­մու­հա­մե­դո­վը, որ հաս­նում է Մու­հա­մեդ մար­գա­րեի տա­րի­քին՝ 63 տա­րե­կան և ու­զում է ծնուն­դը երկ­րի հետ նշել, ներ­կա չեն լի­նի: Նի­կոլ Փա­շի­նյանն էլ կու­ղար­կի Դա­վիթ Տո­նո­յա­նին ու 75 զին­վո­րի, որ ար­դեն փոր­ձե­րի ժա­մա­նակ Մոսկ­վա­յի փո­ղոց­նե­րում «Հա­յոց Սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյան» են եր­գում: Պու­տի­նը հաղ­թա­նա­կի 75-ա­մյա­կը կն­շի… Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կո­յի ըն­տա­նի­քի հետ: Բատ­կան, որ Մինս­կում մա­յի­սի 9-ին շքերթ ա­րեց, Մոսկ­վա կմեկ­նի որ­դի­նե­րի հետ: Նա գա­զի խն­դիր ու­նի:


Գա­զի խն­դիր ու­նի սա­կա­գի­նը ի­ջեց­նե­լու խոս­տում տված ՀՀ հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյու­նը: ՀԾԿՀ-ն «Գազպ­րոմ Ար­մե­նիա­յի» գա­զի գնի թան­կաց­ման հայ­տը բա­վա­րա­րել է մաս­նա­կի, բնակ­չու­թյան հա­մար գի­նը կմ­նա ան­փո­փոխ, տն­տե­սա­վա­րող­նե­րի հա­մար բարձ­րա­ցել է հայ­տից քիչ: «Գազպ­րոմ Ար­մե­նիա­յի» տնօ­րե­նը հայ­տա­րա­րեց, որ հու­լի­սի 19-ից, երբ ու­ժի մեջ կմտ­նի ո­րո­շու­մը, կկր­ճատ­վի 1000 աշ­խա­տա­կից: Գա­զի գի­նը ՀՀ ան­կա­խու­թյունն է՝ սկ­սած Ռո­բերտ Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հու­թյու­նից: ՈՒ դա նո­րու­թյուն չէ: «Գազպ­րոմ Ար­մե­նիան» շան­տաժ է ա­նում, որ հայ­տը չբա­վա­րար­վե­լով գոր­ծա­զուրկ են դարձ­նում 1000 մար­դու՝ 23,5 տո­կոս աղ­քա­տու­թյամբ երկ­րում: Բայց փաս­տը, որ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար գա­զի 1 խո­րա­նարդ մետ­րի հա­մար 139 դրամ գի­նը կպահ­պան­վի, չի նշա­նա­կում, որ թան­կա­ցում­ներ չեն լի­նի։ Մեկ ամ­սից գա­զը մի­ջի­նը 4,5 տո­կո­սով կթան­կա­նա տն­տե­սա­վա­րող­նե­րի հա­մար։ Ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րին նո­յեմ­բե­րի 1-ից մար­տի 31-ը և վե­րամ­շա­կող ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող ան­ձանց վա­ճառ­վող բնա­կան գա­զի սա­կա­գի­նը 1000 խո­րա­նարդ մետ­րի հա­մար 212 դո­լա­րից կդառ­նա 224՝ թան­կաց­նե­լով ար­տադ­րան­քը: Իսկ ո՞վ է մտա­ծե­լու հա­մա­կար­գում գա­զի 7 տո­կոս կո­րուստ­նե­րի մա­սին, երբ մի­ջազ­գա­յին նոր­ման ա­ռա­վե­լա­գույ­նը 3 տո­կոսն է: Ել­քը 2013-ի հա­մա­ձայ­նագ­րից հրա­ժար­վելն է ու գա­զա­յին շու­կա­յի դի­վեր­սի­ֆի­կա­ցու­մը:
Ե­թե ու­զում ենք օ­ղա­կաձև խա­վա­րու­մից դուրս գալ, ոչ միայն բա­նա­կա­նու­թյան, այլև քա­ղա­քա­կա­նու­թյան, պետք է դի­մենք ինք­նիշ­խա­նու­թյան նույ­նա­կա­նաց­ման:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ. Գ. Տի­բե­թի հոգևոր ա­ռաջ­նորդ Դա­լայ Լա­ման հու­նի­սի 20-ին առ­ցանց հան­դի­պում է ու­նե­ցել գիտ­նա­կան­նե­րի ու փի­լի­սո­փա­նե­րի հետ: Նա խո­սել է կեն­սու­նա­կու­թյան և կա­րեկ­ցան­քի, գի­տու­թյան դե­րի մա­սին: «Ինչ­պես մենք ու­նենք մարմ­նի հի­գիե­նա, նույն­պես պետք է ու­նե­նանք հույ­զե­րի հի­գիե­նա»՝ ա­սել է նա ու ըն­դգ­ծել, որ բա­ցա­սա­կան հույ­զե­րի հետ աշ­խա­տան­քը գի­տակ­ցա­բար պետք է ուղ­ղորդ­վի մար­դու մտ­քի հետ միա­սին և ա­ռա­ջար­կել է հար­ցը նե­րա­ռել կր­թա­կան ծրագ­րում: «Ցա­վոք, հի­մա կր­թու­թյու­նը ժա­մա­նակ է հատ­կաց­նում կյան­քի նյու­թա­կան կող­մի վրա՝ մո­ռա­նա­լով հոգևո­րը»,- ա­սել է Դա­լայ Լա­ման: Ա­մեն ինչ ան­ցո­ղիկ է, հա­վի­տե­նա­կա­նը մարդն ու մարդ­կու­թյունն է և ի­րար աչ­քե­րի նա­յե­լու ո­մանց հա­մար ռիս­կը, ո­մանց հա­մար՝ եր­ջան­կու­թյու­նը: Ողջ լե­րուք: Չկո­րո­նա­վա­րակ­վեք: Աշ­խար­հի վեր­ջը չէ, պա­րո­նայք երդ­վյալ ա­տե­նա­կալ­ներ, խա­ղը նոր միայն սկս­վում է: Ե­րեկ ԱԺ-ն քն­նար­կում էր Սահ­մա­նադ­րու­թյու­նը փո­խե­լու հար­ցը: «Հա­տուկ դրու­թյան ժա­մա­նակ որ­քա­նո՞վ է լե­գի­տիմ խոր­հր­դա­րա­նում Սահ­մա­նադ­րու­թյուն փո­խե­լը»՝ հար­ցը չտր­վեց՝ ար­տա­հերթ նիս­տին մաս­նակ­ցում էր միայն «Իմ քայ­լը», ու դա ա­վե­լի կարևոր է, քան Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի կար­ծի­քին դեմ գնա­լը կամ չգ­նա­լը: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 8945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ