ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մենք տեսնում ենք մարտավարական թեքում դեպի Ռուսաստա՞ն

Մենք տեսնում ենք մարտավարական թեքում դեպի Ռուսաստա՞ն
25.05.2020 | 09:05

Թրամփի վարչակազմը այս շաբաթ իրեն բնորոշ խառը մեսիջ հղեց սպառազինությունների վերահսկողության ոլորտի վերաբերյալ՝ հայտարարեց Ռուսաստանի հետ Բաց երկնքի համաձայնագրից դուրս գալու ծրագերին մասին, միևնույն ժամանակ՝ սպառազինությունների վերահսկողության ոլորտում ավելի լայն գործընթացի ձգտման, որ կներառի ոչ միայն Ռուսաստանին, այև Չինաստանին: Շատ վերլուծաբաններ ուշադրությունը բևեռեցին համաձայնագրի խզման վրա՝ իբրև Մոսկվայի հետ հարաբերությունների վատացման ցուցիչի, բայց կարծում եմ՝ շատ ավելի բարդ ու ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների համար ավելի հուսալի գործընթաց է սկսվում՝ գրում է Դևիդ Իգնատիուսը The Washington Post-ում: Չինաստանի հետ առավել ուժեղացող հռետորական առճակատման շրջանում ԱՄՆ-ը ընդլայնում է իր գործակցությունը Մոսկվայի հետ սպառազինության վերահսկողության հարցերով, Ռուսաստանին մարդասիրական օգնության՝ Covid-19-ի ու այլ հարցերի առնչությամբ, որ փոխադարձ հետաքրքրություն ունեն: Ինչպես միշտ լինում է Թրամփի վարչակազմի հետ, երկրի ներսում հնչում են տարատեսակ ձայներ: Որոշ պաշտոնյաների սպառազինության վերահսկողությունը դուր չի գալիս և նրանք ցանկանում են խզել բոլոր համաձայնագրերը, որ սահմանափակում են ԱՄՆ-ի հնարավորությունները: Բայց կա ճամբար, որ միշտ հանդես է եկել Մոսկվայի հետ ավելի մեծ փոխգործակցության օգտին՝ նախագահ Թրամփի գլխավորությամբ, և ես կասկածում եմ, որ հենց նրանք են քաղաքականության շարծիչ ուժը: Վարչակազմի պաշտոնյաներն այդ մասին ուղիղ չեն խոսում, բայց ես ենթադրում եմ, որ վարչակազմի այս շաբաթվա գործունեության համընդհանուր արդյունքը՝ մարտավարական թեքումն է Ռուսաստանի կողմը: Կես դար ռազմավարական բանակցությունները եռակողմ հավասարակշռող ակտ են եղել Վաշինգտոնի, Մոսկվայի ու Պեկինի միջև: Որ 1972-ին նախագահ Ռիչարդ Նիքսոնը բացվեց Չինաստանի առաջ, մասնակի փորձ էր լծակներ ստանալ ԽՍՀՄ-ի հետ բանակցություններում: Ճիշտ նույն կերպ՝ Թրամփի վարչակազմի նոր դիմումը Ռուսաստանին կարող է բխել աճող Չինաստանի նկատմամբ վախերից:
Իշխանության գլոբալ դինամիկան փոխվում է: 10 տարի առաջ Չինաստանը համարվում էր երկիր, որ ձգտում է սահմանափակ միջուկային զսպման, ինչպես Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան: Այլևս այդպես չէ՝ վստահ են ԱՄՆ պաշտոնյաները: Հիմա Չինաստանը հավակնում է միջուկային հավասարակշռության, և Ռուսաստանը կարող է կիսել ԱՄՆ-ի շահագրգռությունը՝ զսպել Պեկինի աճող հզորությունը:


Պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը հայտարարեց, որ վարչակարգը մտադիր է դուրս գալ 1992-ին կնքված Բաց երկնքի պայմանագրից, որ հնարավորություն է տալիս 34 երկրների միմյանց տարածքներում թռիչքներ իրականացնել: ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը խախտում է պայմանագիրը, իսկ Պոմպեոն հայտարարում է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել իր ելքը, եթե Ռուսաստանը պահպանի պայմանագիրը: Վարչակարգի ավելի լայն մարտավարությունը հինգշաբթի շարադրեց մարշալ Բիլինգսլին՝ Պետքարտուղարության նոր հատուկ ներկայացուցիչը սպառազինությունների վերահսկողության հարցով: Հուդզոնի ինստիտուտում իր ելույթում նա ասաց, որ ծրագրում է որքան հնարավոր է արագ հանդիպել ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, որ քննարկի սպառազինությունների վերահսկողության մի շարք հարցեր՝ ներառյալ СНВ-III պայմանագրի ժամկետի, որ լրանում է 2021-ին, հնարավոր երկարաձգումը կամ ընդլայնումը: Բիլինգսլիի կարծիքով՝ Ռյաբկովը կիսում է ԱՄՆ-ի տեսակետը, որ Չինաստանը պետք է դառնա միջուկային զենքի սահմանափակման ապագա համաձայնագրի մաս: Սպառազինությունների վերահսկողության հարցով ծրագրված քննարկումները տեղի են ունենում համագործակցության ավելի մեծ ջանքերի համապատկերում՝ հաշվի առնելով Ռուսաստանին մարդասիրական օգնությունը, որ փորձում է հաղթահարել Covid-19-ի լուրջ բռնկումը՝ ունենալով արդեն 320 000 վիրուսակիրներ և զիջելով միայն ԱՄՆ-ին: Թրամփի վարչակազմն այս շաբաթ հայտարարել է, որ ծրագրում է Ռուսաստան ուղարկել թոքերի արհեստական օդափոխման 200 սարքեր՝ իբրև արտահերթ օգնություն: Դա ցույց է տալիս՝ որքան վիճելի տեղ ունի Ռուսաստանը ԱՄՆ քաղաքականության մեջ, որ նույնիսկ այդ արտահերթ բժշկական օգնությունը հակասություններ է հարուցում:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին վարչակազմի վրա քննադատության տարափ հեղեց սարքերի համար՝ պնդելով, որ Ռուսաստանը ՙլիովին կարող է իրեն թույլ տալ վճարել սարքերի դիմաց՚: Սակայն պանդեմիան դրական պահ է բոլոր երկրների համար, որ ընդունեն ընդհանուր շահերը, նույնիսկ Կրեմլի քողարկված միջամտության ստվերում: Վերջին շաբաթներին ամերիկացի ու ռուս պաշտոնյաները նախապատրաստում են շատ ավելի լուրջ բանակցությունների սեղանը: Թրամփն ու Պուտինը անցած շաբաթ քննարկել են հնարավոր համագործակցության ուղղությունները չհրապարակայնացված հեռախոսազրույցում, որ հաջորդել է մայիսի 6-ին պետքարտուղար Մայք Փենսի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսային բանակցություններին՝ նվիրված սպառազինությունների վերահսկողության հարցերում հաջորդ քայլերին և փոխադարձ տագնապներին: Սպառազինությունների մրցավազքը հետայսու եռակողմ շարժումով փողոց է: Այս ջանքերն իմաստ ունեն: Բայց երեքն իր բնությամբ վոլատիլ թիվ է: Ինչպես տասնամյակներ առաջ նկատել է միջուկային մարտավարության կնքահայր Հերման Կանը, երկբևեռ աշխարհը կայուն է, նաև բազմաբևեռ աշխարհը կարող է կայուն դառնալ ի վերջո, բայց երկու աշխարհների միջև անցումը ռիսկային է:
Դևիդ Իգնատիուս, The Washington Post


Հ.Գ. Բաց երկնքի պայմանագիրը մասն է ռուս-ամերիկյան խնդրառատ հարաբերությունների, որոնք իրենց հերթին պայմանավորված են այլ երկրների հետ հարաբերություններով ու ներքաղաքական խնդիրներով: Տարօրինակ է գուցե, որ 2016-ին Թրամփի ընտրությունից առաջ ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հեռանկարներ կային, բայց արդեն 2020-ն է ու ոչինչ փաստացի չի փոխվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ