ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Նավ­թա­յին պա­տե­րազմն» աշ­խար­հում և «թեժ պա­տե­րազմ­նե­րի» ռիս­կե­րը

«Նավ­թա­յին պա­տե­րազմն» աշ­խար­հում և «թեժ պա­տե­րազմ­նե­րի» ռիս­կե­րը
08.05.2020 | 00:23
Իսկ ԱՄՆ՞-ը։ Ապ­րի­լի 20-ին ԶԼՄ-նե­րը հա­ղոր­դե­ցին ա­մե­րի­կյան նավ­թա­տե­սակ­նե­րի գնե­րի կտ­րուկ անկ­ման մա­սին։ Եվ ար­դեն ապ­րի­լի 21-ին նավ­թա­շու­կա­յի փոր­ձա­գետ Բա­րա­նի Կրիշ­նա­նը ան­հա­վա­նա­կան բան հայ­տա­րա­րեց.
«Թերևս ոչ ոք այն­քան ու­րախ չէ բա­ցա­սա­կան գո­տի ա­մե­րի­կյան նավ­թի գնե­րի անկ­ման հա­մար, որ­քան Սաու­դյան Ա­րա­բիա­յի թա­գա­ժա­ռանգ Մու­հա­մեդ իբն Սալ­մա­նը և ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը»։ Ըստ նրա, մո­տա­կա ա­միս­նե­րին հնա­րա­վոր է ԱՄՆ-ի թեր­թա­քա­րա­յին նավ­թի ողջ ար­դյու­նա­բե­րու­թյան փլու­զու­մը։ Կրիշ­նա­նը նշում է, որ ա­մե­րի­կա­ցի նավ­թա­գործ­նե­րին հա­մաշ­խար­հա­յին պա­հան­ջար­կի և գնե­րի փլուզ­ման խն­դիրն ա­մե­նից ա­վե­լի հի­վան­դա­գին է հար­վա­ծում, նախ և ա­ռաջ այն պատ­ճա­ռով, որ «ԱՄՆ-ի պա­հես­տա­րան­նե­րում ա­զատ տեղն ա­վե­լի շուտ է վեր­ջա­նում, քան որևէ այլ տե­ղում»։ Այս­պի­սով, Ա­րա­բիա­յի գա­հա­ժա­ռանգն ու ՌԴ նա­խա­գահը, այ­նուա­մե­նայ­նիվ, հասց­րե՞լ են ինչ-որ բա­նի մա­սին պայ­մա­նա­վոր­վել։ Չենք բա­ցա­ռում, և, ինչ­պես ա­սում են, կապ­րենք, կտես­նենք...
ԱՄՆ-ը կա­րող է 150-200 մլն բա­րել նավ­թի պա­շար կու­տա­կել, ընդ ո­րում, Քու­շին­գի 90 մլն բա­րե­լա­նոց պա­հես­տա­րան­ներն ար­դեն լիքն են ա­վե­լի քան 2/3-ով։ Ռազ­մա­վա­րա­կան պա­շա­րը լրաց­նե­լու հա­մար, ըստ Թրամ­փի, կա­րե­լի է ա­վե­լաց­նել ևս 75 մլն բա­րել։ «Մինչև հու­նի­սի սկիզ­բը Քու­շին­գի պա­հես­տա­րան­նե­րը պետք է լց­վեն, իսկ 6-8 շա­բաթ հե­տո ԱՄՆ-ը կս­պա­ռի մնա­ցած տար­բե­րակ­նե­րը»,- կար­ծում է Կրիշ­նա­նը։ Մենք չգի­տենք` վս­տա­հե՞լ Կրիշ­նա­նի կար­ծի­քին, թե՞ ոչ։ Չէ՞ որ նավ­թա­յին ո­լոր­տի հետևում կանգ­նած են ԱՄՆ-ի նա­խա­գա­հի պաշ­տո­նի եր­կու հա­վակ­նորդ­նե­րը` գոր­ծող նա­խա­գահ Թրամ­փը և նախ­կին փոխ­նա­խա­գահ Բայ­դե­նը։ Հատ­կա­պես` թեր­թա­քա­րա­յին նավ­թի ո­լոր­տի։ Ա­սենք բա­ցառ­ված չէ, որ եր­կուսն էլ ըն­դա­մե­նը ԱՄՆ-ի նավ­թա­յին ո­լոր­տի ի­րա­կան տե­րե­րի խա­մա­ճիկ­ներ են։ «Գոր­ծոն­նե­րի հա­մադր­մամբ WTI-ն (ա­մե­րի­կյան նավ­թա­տե­սակ) հեշտ ա­վար է դար­ձել Էր Ռիա­դի և Մոսկ­վա­յի հա­մար, ո­րոնք ծա­րա­վի են հա­մայ­նա­ճա­րա­կից հե­տո ա­վե­լաց­նե­լու շու­կա­յի ի­րենց բա­ժի­նը։ Ռազ­մա­վա­րու­թյու­նը պարզ է. Թրամ­փին խոս­տա­նալ կր­ճա­տել ար­տադ­րու­թյու­նը, բայց չա­նել որևէ գոր­ծո­ղու­թյուն, ո­րից նվա­զեին ի­րենց շու­կա­նե­րը կամ գնորդ­նե­րը»,- ամ­փո­փում է վեր­լու­ծա­բան Կրիշ­նա­նը։
Մենք նա­խազ­գու­շաց­րել ենք մեր ըն­թեր­ցող­նե­րին, որ նավ­թա­յին պա­տե­րազ­մի ել­քից (և ոչ թե կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կի դեմ պայ­քա­րի ել­քից) են հիմ­նա­կա­նում կախ­ված լի­նե­լու մո­լո­րա­կի բախ­տը և ու­ժե­րի տե­ղա­բաշ­խու­մը գեր­տե­րու­թյուն­նե­րի միջև, նշե­լով, որ մեր հարևան Ի­րա­նը կար­ծես թե «վեր է կանգ­նած» ԱՄՆ-ի, Սաու­դյան Ա­րա­բիա­յի և Ռու­սաս­տա­նի «գո­տե­մար­տից» և խա­ղում է իր կա­նոն­նե­րով։ Բայց Ի­րանն էլ, Չի­նաս­տա­նի հետ, նավ­թա­յին պա­տե­րազ­մի ակ­տիվ մաս­նա­կիցն է։ Այդ ա­մե­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սի, հետևա­բար նաև Հա­յաս­տա­նի կող­քին է։ Հնա­րա­վոր է, որ Երևա­նում հան­րու­թյան բո­լոր խա­վե­րը թե­րագ­նա­հա­տում են ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը։ Հի­շեց­նենք, որ հենց թեր­թա­քա­րա­յին նավ­թի պատ­ճա­ռով ԱՄՆ-ի հան­րա­պե­տա­կան­ներն ու ժո­ղովր­դա­վար­նե­րը ՈՒկ­րաի­նա­յին հրա­մա­յե­ցին պա­տե­րազմ սկ­սել Դոն­բա­սի դեմ։ Սլա­վյա­նսկ և Կրա­մա­տորսկ քա­ղաք­նե­րի ա­նուն­նե­րը 2014-15 թթ. չէին իջ­նում ԶԼՄ-նե­րի ա­ռա­ջին է­ջե­րից. այն­տեղ մար­տեր էին ըն­թա­նում։ Իսկ ար­դեն 2016-17 թթ. սույն նյու­թի հե­ղի­նակն ան­ձամբ է կար­դա­ցել զա­նա­զան սոց­ցան­ցե­րի քա­րոզ­չու­թյու­նը, որ Հա­յաս­տա­նը «հանձ­նեն» թեր­թա­քա­րա­յին նավ­թի ու գա­զի մշակ­մա­նը, այ­սինքն` ա­մե­րի­կյան ըն­կե­րու­թյուն­նե­րին։ Այս հի­շե­ցու­մը պետք է, որ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը չմ­տա­ծեն, թե մեր երկ­րում ինչ-որ սե­փա­կան բան է ըն­թա­նում, ոչ թե «ուկ­րաի­նա­կան տար­բե­րա­կի» նոր տար­բե­րակ։ ՈՒս­տի լավ կլի­նի հաս­կա­նալ, թե ինչ է կա­տար­վում։
ԱՄՆ-ում նավ­թի հա­նույ­թը, չնա­յած մար­տին նավ­թա­հո­րե­րի 35 %-ի «սա­ռեց­մա­նը», օ­րա­կան 12,3 մլն բա­րել ռե­կոր­դա­յին ցու­ցա­նի­շից ապ­րի­լին կր­ճատ­վել է ըն­դա­մե­նը 800 հազ. բա­րե­լով։ Ընդ ո­րում, մա­յի­սի վեր­ջին Սաու­դյան Ա­րա­բիա­յից Լուի­զիա­նա­յի և Տե­խա­սի նա­վա­հան­գիստ­ներ պետք է գան 80 մլն բա­րել նավթ բե­րող 20 նավ­թա­նա­վեր։ Տե­սա­կա­նո­րեն ԱՄՆ-ը կա­րող է նավ­թի ներ­մու­ծու­մը սահ­մա­նա­փա­կող սա­կագ­ներ սահ­մա­նել, բայց Սաու­դյան Ա­րա­բիան կա­րող է 20 նավ­թա­նա­վը բեռ­նա­թա­փել սե­փա­կան գոր­ծա­րան­նե­րում, օ­րի­նակ, ԱՄՆ-ի Պորտ Ար­թուր նա­վա­հան­գս­տի «Մո­թի­վա» խո­շո­րա­գույն նավ­թամ­շակ­ման գոր­ծա­րա­նում։ GLOPEC-ի կամ OPEC-ի կող­մից հա­նույ­թի հա­մա­տեղ կր­ճա­տու­մը, ո­րի մա­սին Թրամ­փը հայ­տա­րա­րել է որ­պես խո­շոր հաղ­թա­նա­կի, ոչ մի կերպ չի փր­կի ի­րադ­րու­թյու­նը. նախ, օ­րա­կան 9,7 մլն բա­րե­լով կր­ճա­տու­մը ներ­կա­յիս պայ­ման­նե­րում բա­վա­րար չէ։ Երկ­րորդ. ան­գամ այդ կր­ճա­տում­նե­րը պետք է ի­րա­կա­նաց­վեն։ Հի­մա ի՞նչ. ԱՄՆ-ը պարտ­վու՞մ է նավ­թա­յին պա­տե­րազ­մում։ Այդ դեպ­քում հնա­րա­վո­րու­թյուն կա, որ Covid-19-ի հա­մայ­նա­ճա­րակն ա­վարտ­վի ա­վե­լի շուտ, քան մինչև ապ­րի­լի 21-ը կան­խա­տե­սում էին մաս­նա­գետ­նե­րը:
Բայց նավ­թա­յին պա­տե­րազ­մում ԱՄՆ-ի պար­տու­թյու­նը ող­բեր­գա­կան կլի­նի, օ­րի­նակ, ՈՒկ­րաի­նա­յի նեո­բան­դե­րա­կան իշ­խա­նու­թյան հա­մար։ Աղ­քա­տա­ցած հա­սա­րա­կու­թյան ղե­կա­վար­ման լծակ­նե­րը պահ­պա­նե­լու հա­մար նա ստիպ­ված կլի­նի ինչ-որ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լու, և նույ­նիսկ կարևոր չէ, թե ում դեմ։ Նեո­բան­դե­րա­կան «հե­ղա­փո­խա­կան­նե­րի» ողջ խա­ղադ­րույ­քը կապ­ված էր այն բա­նի հետ, որ ՈՒկ­րաի­նան դարձ­րել էին ԱՄՆ-ի կող­մից օ­կու­պաց­ված եր­կիր։ ՈՒ­րիշ ի՞նչ է նշա­նա­կում այն փաս­տը, որ ՈՒկ­րաի­նա­յի անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան (ՈՒԱԾ) բո­լոր ղե­կա­վար պաշ­տոն­նե­րը վե­րահս­կում են ԱՄՆ ԿՀՎ-ի բարձ­րաս­տի­ճան սպա­նե­րը։ Ե­րա­զող­նե­րը «գու­շա­կում են», թե իբր «ՈՒկ­րաի­նան կհար­ձակ­վի Ռու­սաս­տա­նի վրա և կհաղ­թի»։ Հա, բա՛, կհաղ­թի։ Նույ­նիսկ մի­ջու­կա­յին կես հար­վա­ծը, այն էլ` «կեղ­տոտ ու­րա­նով», կոչն­չաց­նի ՈՒկ­րաի­նա­յի այն մա­սը, որ­տեղ ծաղ­կում են նեո­բան­դե­րիզմն ու նեո­ֆա­շիզ­մը, իսկ մնա­ցած մար­զե­րը կա­մա­վոր կեր­պով կդառ­նան ՌԴ-ի մար­զեր։
Միակ եր­կի­րը, որ կհա­մար­ձակ­վի «բռունցք թա­փա­հա­րել» Ռու­սաս­տա­նի ա­ռաջ (ի­հար­կե, լավ կլի­ներ, որ դա լի­ներ գժա­նո­ցի հո­գե­կան հի­վան­դի վատ ե­րազ, ոչ թե որևէ մի­ջու­կա­յին տե­րու­թյան նա­խա­գա­հի կամ վար­չա­պե­տի), ԱՄՆ-ն է։ Ինչ­պես տես­նում ենք Սի­րիա­յի օ­րի­նա­կով, նույ­նիսկ Թուր­քիա­յի ան­հա­վա­սա­րակ­շիռ նա­խա­գահ Էր­դո­ղանն Իդ­լի­բում ռու­սա­կան ՌՏՈՒ-ի մի քա­նի ու­ժա­յին հար­ված­նե­րից հե­տո Սո­չիում (մար­տին) ուղ­ղա­կի սո­ղում էր Պու­տի­նի ա­ռաջ։ Իսկ թուրք զին­վո­րա­կան­ներն սկ­սե­ցին օ­րի­նա­չափ հար­ցեր տալ Էր­դո­ղա­նին, թե ի­րենք ինչ են կորց­րել Սի­րիա­յում և ին­չու պետք է կռ­վեն «հա­նուն Ա­մե­րի­կա­յի»։ Այն­պես որ, կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կը Էր­դո­ղա­նին բա­ռա­ցիո­րեն փր­կեց իր իսկ զին­վո­րա­կան­նե­րի ձեռ­քից. նրանք պատ­րաստ էին «պայ­թե­լու», և դա կլի­ներ ոչ թե թա­տե­րա­կա­նաց­ված զին­վո­րա­կան խռո­վու­թյուն, ինչ­պես 2016 թ. ամ­ռա­նը, այլ իս­կա­կան զին­վո­րա­կան հե­ղաշր­ջում` նման այն մե­կին, երբ զին­վո­րա­կան­նե­րը տա­պա­լե­ցին վար­չա­պետ Ա­լի Ադ­նան Մեն­դե­րե­սին, իսկ հե­տո կա­խե­ցին (1960) նրան և մա­հա­պատ­ժի են­թար­կե­ցին նաև ար­տա­քին գոր­ծե­րի, ա­ռող­ջա­պա­հու­թյան և ֆի­նանս­նե­րի նա­խա­րար­նե­րին։
Ի­հար­կե Թրամ­փը ջղայ­նա­ցած է. նրա թեր­թա­քա­րա­յին ըն­կե­րու­թյու­նը սնան­կա­ցել է. սնան­կաց­ման սպառ­նա­լի­քի տակ է ԱՄՆ-ի ողջ նավ­թա­յին ո­լոր­տը։ Սաուդ­ցի դաշ­նա­կից­նե­րը հան­ձն­վել են Ռու­սաս­տա­նին ու Ի­րա­նին և Ա­մե­րի­կան թո­ղել վեր­ջի­նե­րիս դեմ միայ­նակ։ Իսկ ՌԴ-ն ու Ի­րանն անդ­րդ­վե­լիո­րեն բո­լո­րո­վին վեր­ջերս մեր­ժե­ցին ԱՄՆ-ի նկր­տում­նե­րը «մի­ջու­կա­յին գոր­ծար­քի» շուրջ ցան­կա­ցած բա­նակ­ցու­թյան մաս­նակ­ցե­լու վե­րա­բե­րյալ։ Եվ ա­հա Թրամ­փը կար­գադ­րեց հայ­տա­րա­րել ա­մե­րի­կյան «Թրայ­դենթ-2» սու­զա­նա­վե­րը փոքր հզո­րու­թյամբ մի­ջու­կա­յին լից­քով հր­թիռ­նե­րով վե­րա­զի­նե­լու մա­սին։ Այ­սինքն, ԱՄՆ-ը ցան­կա­նում է «եռ­ման» հասց­նել մի­ջազ­գա­յին ի­րադ­րու­թյու­նը, վա­խեց­նել Ռու­սաս­տա­նին ու Ի­րա­նին, ի­հար­կե` նաև Չի­նաս­տա­նին և այդ «եռ­ման ջեր­մաս­տի­ճա­նը» պահ­պա­նել մինչև հեր­թա­կան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյու­նը։
Բայց խն­դիրն այն է, որ ոչ ոք չի ա­ջակ­ցում Թրամ­փին։ Սու­զա­նա­վե­րի մա­սին հա­ղոր­դու­մից հե­տո ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը հայ­տա­րա­րեց, որ փոքր հզո­րու­թյամբ W76-2 մի­ջու­կա­յին ար­կե­րի ար­ձա­կումն ի­ջեց­նում է մի­ջու­կա­յին շե­մը, ին­չը չա­փա­զանց վտան­գա­վոր է ամ­բողջ աշ­խար­հի հա­մար։ Նոր մար­տագլ­խի­կի հզո­րու­թյու­նը 5-6 կի­լո­տոն­նա է, իսկ հին W76-1-ի­նը 100 կի­լո­տոն­նա էր։ Լավ­րո­վից մեկ օր հե­տո ՌԴ ԱԳՆ-ի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վան կոշտ ու վճ­ռա­կա­նո­րեն հայ­տա­րա­րեց. «ԱՄՆ-ի սու­զա­նա­վե­րի ցան­կա­ցած հր­թի­ռա­յին հար­վա­ծին հետևե­լու է Ռու­սաս­տա­նի մի­ջու­կա­յին հար­վա­ծը։ Դա լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է ռու­սա­կան ռազ­մա­կան դոկտ­րի­նա­յին։ ԱՄՆ-ի գոր­ծո­ղու­թյուն­ներն ուղղ­ված են ռազ­մա­վա­րա­կան և ոչ­ռազ­մա­վա­րա­կան մի­ջու­կա­յին զեն­քե­րի միջև սահ­ման­նե­րը ջն­ջե­լուն, ին­չը կհան­գեց­նի մի­ջու­կա­յին շե­մի ի­ջեց­մա­նը։ Այդ դիր­քո­րոշ­մանն են ե­կել ոչ միայն Ռու­սաս­տա­նը, այլև ողջ աշ­խար­հի ա­կա­դե­միա­կան հան­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, նույ­նիսկ ԱՄՆ-ի Կոնգ­րե­սը»։
Հայ հա­սա­րա­կու­թյու­նը կար­ծում է, թե Լավ­րովն ու Զա­խա­րո­վան «կա­տա­կու՞մ» են։ Ա­մենևին։ Նրանք պար­զա­պես կա­տա­րե­ցին ի­րենց գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի` Պու­տի­նի հրա­մա­նը, ո­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ է տխ­րահռ­չակ «սև ճամպ­րու­կի կար­միր կո­ճա­կը»։ Ոչ միայն Հա­յաս­տա­նը, այլև աշ­խար­հը պետք է հաշ­վի առ­նի, որ Չի­նաս­տանն էլ միշտ պատ­րաստ է սեղ­մե­լու իր «սև ճամպ­րու­կի կար­միր կո­ճա­կը»։ Հե­ղի­նա­կը հիա­նա­լի հի­շում է այն հար­ցը, որ ար­դեն հե­ռա­վոր 2006 թ. Ա­մե­րի­կա­յին տվել էր Չի­նաս­տա­նի բա­նա­կի գլ­խա­վոր շտա­բի պե­տի տե­ղա­կալ­նե­րից մե­կը. «Մենք պատ­րաստ ենք հաղ­թա­նա­կի զո­հա­սե­ղա­նին դնե­լու 500 մլն չի­նա­ցի­նե­րի կյան­քը, իսկ ին­չի՞ եք պատ­րաստ դուք` ա­մե­րի­կա­ցի­ներդ»։ Ով չի հի­շում, հի­շեց­նենք. ԱՄՆ-ի ողջ բնակ­չու­թյու­նը (այս պա­հին) 333 մլն 661 հազ. 885 մարդ է։ Բայց դա էա­կան չէ, էա­կան է այն, որ ԱՄՆ-ում կես մի­լիարդ ժո­ղո­վուրդ չկա։
Պատ­րաստ­վում է նաև Ի­րա­նը, չնա­յած դեռ մի­ջու­կա­յին զենք չու­նի։ Ի­րա­նը շա­րու­նակ սպա­սում է ԱՄՆ-ի ու նրա դաշ­նա­կից­նե­րի կող­մից պա­տե­րազ­մի սան­ձա­զերծ­ման և ակ­տի­վո­րեն պատ­րաստ­վում է։ Այս­պես, ապ­րի­լի 19-ին կա­յա­ցել է «Հա­լիջ-է Ֆարս («Պար­սից ծոց») և «Մո­րա­ղեբ» («Զգոն») ռա­դար­նե­րի շնոր­հան­դե­սը, ո­րին ներ­կա են ե­ղել Ի­րա­նի բա­նա­կի գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Աբ­դոլ­ռա­հիմ Մու­սա­վին և ՀՕՊ ու­ժե­րի բրի­գա­դա­յին գե­նե­րալ Ա­լի­ռե­զա Սա­բա­հի­ֆար­դը։ Միա­ժա­մա­նակ բա­նա­կին են տրա­մադր­վել ե­րեք տաս­նյակ ա­նօ­դա­չու թռ­չող սար­քեր (ԱԹՍ)։ Բայց գլ­խա­վորն այն է, որ այդ ԱԹՍ-նե­րը կա­րող են լի­նել հար­վա­ծա­յին, հար­ձա­կո­ղա­կան։ «Քա­նի որ ԱԹՍ-նե­րը զին­ված են ար­կե­րի ու հր­թիռ­նե­րի զա­նա­զան տի­պե­րով, ու­րեմն կա­րող են զոր­քե­րի կող­մից կի­րառ­վել մար­տա­կան խն­դիր­ներ լու­ծե­լիս»,- ընդ­գ­ծել է Ի­րա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Ա­միր Խա­թա­մին։ Բա­ցի այդ ա­մե­նից, Ի­րանն ա­վե­լաց­րել է իր ծո­վա­յին հր­թիռ­նե­րի հե­ռա­հա­րու­թյու­նը մինչև 700 կմ, ա­ռանց այլ եր­կր­նե­րի կող­մից որևէ օգ­նու­թյան։ Այդ բո­լոր փաս­տե­րը և ապ­րի­լին ի­րան­ցի զին­վո­րա­կան­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը վկա­յում են, որ Ի­րա­նի` հար­ված­ներ հասց­նե­լու պատ­րաս­տու­թյու­նը կզ­գան ոչ միայն ԱՄՆ-ը և նրա դաշ­նա­կից­նե­րը, այլև ԱՊՀ այն եր­կր­նե­րը, ո­րոնք «սպա­սա­վո­րում» են Վա­շինգ­տո­նին։
Ի մի­ջի այ­լոց, նավ­թա­յին պա­տե­րազ­մը սնան­կաց­նում է նաև Ապ­շե­րո­նի խա­նու­թյու­նը` մեր ան­մի­ջա­կան թշ­նա­մուն և ռազ­մա­կան հա­կա­ռա­կոր­դին։ ԶԼՄ-նե­րը հայտ­նել են Ադր­բե­ջա­նի բա­նա­կա­յին ո­լոր­տի հեր­թա­կան փլուզ­ման մա­սին։ Թե դա ին­չի կհան­գեց­նի, նույն­պես պարզ է։ Քա­նի որ հան­ձն­վել է Սաու­դյան Ա­րա­բիան, իսկ ԱՄՆ-ում ա­ճում է նավ­թա­յին ո­լոր­տի խու­ճա­պը, քա­նի որ ՌԴ-ն, Ի­րանն ու ՉԺՀ-ն շա­րու­նա­կում են խո­րաց­նել տա­րա­տե­սակ ճգ­նա­ժա­մե­րը, իսկ Արևմուտ­քին ու սիո­նիստ­նե­րին ան­գամ հա­մայ­նա­ճա­րակն ա­ռանձ­նա­պես չի օգ­նում, ա­պա ոչ մե­կը չի խնա­յի նաև Ապ­շե­րո­նյան խա­նու­թյու­նը, ինչ­պես Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը Սի­րիա­յում չխնա­յե­ցին թուր­քե­րին ու թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րին։ Բայց այդ հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րում, այ­նուա­մե­նայ­նիվ, ուղ­ղա­կի սպառ­նա­լիք է թաքն­ված. ա­նե­լա­նե­լիու­թյան զգա­ցու­մից Բաք­վի ֆա­շիս­տա­կան վար­չա­կար­գը կա­րող է փոր­ձել կրկ­նել 2016 թ. ապ­րի­լի ռազ­մա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը։ Ա­մեն դեպ­քում, Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին և բո­լոր հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րին, սկ­սած ռազ­մա­կան հե­տա­խու­զու­թյու­նից, հարկ է ան­հա­պաղ անց­նել ակ­տիվ կան­խիչ պաշտ­պա­նու­թյան` դի­վեր­սիոն-քայ­քա­յիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ կի­րա­ռե­լով հա­կա­ռա­կոր­դի տա­րած­քում, որ­պես­զի չկրկն­վեն 2016 թ. ապ­րի­լի տի­պի բա­ցա­սա­կան հետևանք­նե­րը։ Իսկ մնա­ցա­ծը զին­վո­րա­կան մաս­նա­գետ­նե­րի գործն է, ոչ թե սոց­ցան­ցե­րում կամ թեր­թե­րում հրա­պա­րա­կա­յին խո­սակ­ցու­թյան։
Հարցն այն է, թե ին­չի են պատ­րաստ «ԱՄՆ-ի գր­պա­նա­յին շնիկ­նե­րը» ողջ աշ­խար­հում, այդ թվում` Հա­յաս­տա­նում։ «ԱՄՆ-ի գր­պա­նա­յին շնիկ­ներ» ար­տա­հայ­տու­թյու­նը մենք չենք հո­րի­նել. եվ­րո­պա­կան եր­կր­նե­րից մե­կի նա­խա­գա­հի հաս­ցեին այն հն­չեց­րել է ա­յա­թո­լահ Խա­մե­նեիի գլ­խա­վոր քա­ղա­քա­կան խոր­հր­դա­կան, Ի­րա­նի նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Ա­լի Աք­բար Վե­լա­յե­թին։ ՈՒ­րեմն «ԱՄՆ-ի բո­լոր գր­պա­նա­յին շնիկ­նե­րը», այդ թվում` մեր երկ­րում, պետք է պատ­րաստ­վեն. կամ կոր­ծան­ման` որ­պես «հա­սա­րա­կա­կան դա­սա­կարգ», կամ «տի­րոջ» ակն­թար­թա­յին փո­փոխ­ման, նոր «գր­պա­նի» ո­րոն­ման։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 8941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ