ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ճգնա­ժա­մը բա­ցա­հայ­տում է հա­կաճգ­նա­ժա­մա­յին թի­մի բա­ցա­կա­յութ­յու­նը

Ճգնա­ժա­մը բա­ցա­հայ­տում է հա­կաճգ­նա­ժա­մա­յին թի­մի բա­ցա­կա­յութ­յու­նը
03.04.2020 | 00:46
Կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված հա­մաշ­խար­հա­յին փսի­խո­զը, ո­րը, ըստ էու­թյան, աս­տի­ճա­նա­բար կլա­նում է աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­ներ, ստ­վե­րում է բո­լոր այլ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ոչ միայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյան, այլև երկ­րոր­դա­կան և եր­րոր­դա­կան պլան է մղում ներ­քա­ղա­քա­կան թե­մա­նե­րը։ Շա­տե­րին նույ­նիսկ թվում է, թե այն, ինչ ըն­դա­մե­նը մեկ-եր­կու շա­բաթ ա­ռաջ շատ ար­դիա­կան էր, այլևս որևէ ակ­տուա­լու­թյուն չի ու­նե­նա­լու, և այժմ բո­լո­րը հետևում են կո­րո­նա­վի­րու­սի հետ կապ­ված հեր­թա­կան վի­ճա­կագ­րու­թյա­նը, ա­ճող կամ նվա­զող թվե­րին։
Բնա­կա­նա­բար, նույն ի­րա­վի­ճակն է նաև Հա­յաս­տա­նում։ Կո­րո­նա­վի­րու­սը մեր երկ­րում մո­ռա­ցու­թյան է մատ­նել սև-սպի­տակ­նե­րի խրո­նիկ հա­կա­մար­տու­թյու­նը, սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի «գեր­խն­դի­րը», ինչ-որ չա­փով նաև երկ­րորդ պլա­նում հայ­տն­վե­ցին Ար­ցա­խի հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րը և այլն։ Մինչ­դեռ ակն­հայտ է, որ կո­րո­նա­վի­րուս կոչ­վող օ­պե­րա­ցիան ակն­հայ­տո­րեն ոչ այն­քան է­պի­դե­միա­յի, որ­քան ին­ֆո­դե­միա­յի խն­դիր է, և հս­կա­յա­կան սև PR ակ­ցիա է, որն ի­րա­կա­նաց­վում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ո­րոշ վե­րազ­գա­յին, վեր­պե­տա­կան կա­ռույց­նե­րի կող­մից։ Դրա հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից է վի­րու­սի դեմ հա­մաշ­խար­հա­յին կոն­սո­լի­դաց­ված պայ­քա­րի պատր­վա­կով աշ­խար­հում տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րաձևում­ներ կա­տա­րե­լը, ին­չի հետևան­քով շատ եր­կր­նե­րում ի վեր­ջո կտա­պալ­վեն իշ­խա­նու­թյուն­ներ, քա­ղա­քա­կան նոր դա­սա­վո­րում­ներ կկա­տար­վեն։ Եվ ա­մեն ինչ կախ­ված է լի­նե­լու նրա­նից, թե տվյալ երկ­րի իշ­խա­նու­թյու­նը ինչ­պես կկա­րո­ղա­նա դրսևո­րել ի­րեն ու դուրս գալ ի­րա­վի­ճա­կից։
Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում այս հար­ցը ա­ռա­վել քան ար­դիա­կան է, քա­նի որ ակն­հայտ է՝ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մե­մա­տա­կան հա­ջո­ղու­թյու­նից կամ ան­հա­ջո­ղու­թյու­նից է կախ­ված լի­նե­լու, թե մի քա­նի ա­միս հե­տո, երբ այ­նուա­մե­նայ­նիվ նա­խա­ձեռ­նող­նե­րի կող­մից վերջ կդր­վի կո­րո­նա­վի­րու­սա­յին պան­դե­միա օ­պե­րա­ցիա­յին, որ­քա­նով Նի­կոլ Փա­շի­նյա­նը և իր վար­չա­խում­բը կշա­րու­նա­կեն մնալ նույն­քան պո­պու­լյար և ՀՀ հան­րու­թյան ո­րոշ զանգ­վա­ծի սր­տի վար­չա­պետն ու իշ­խա­նու­թյու­նը։ Այ­սինքն՝ ՀՀ իշ­խա­նու­թյան ա­պա­գան պայ­մա­նա­վոր­ված է այս ըն­թաց­քում վեր­ջի­նիս ար­դյու­նա­վե­տու­թյամբ։
Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի ա­մե­նա­մեծ փոր­ձա­քարն է։ Այս ա­ռու­մով դի­տար­կում­ներ կա­տա­րե­լիս պարզ է դառ­նում, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը մեծ ար­դյու­նա­վե­տու­թյամբ չեն փայ­լում, և օր օ­րի հա­սա­րա­կու­թյու­նը հա­մոզ­վում է, որ երկ­րի ղե­կա­վա­րու­թյու­նը շատ հե­ռու է ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­մից, ին­չը թերևս զար­մա­նա­լի չէ, քա­նի որ նույ­նիսկ մինչև պան­դե­միա­յի շր­ջա­նը, այս­պես կոչ­ված հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյու­նը շատ հե­ռու էր ան­գամ ոչ ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վա­րու­մից։ Միակ բա­նը, որ­տեղ իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում էին փայ­լել, պար­զու­նակ PR-ն էր, որն ի­րա­կա­նաց­վում էր մեկ մար­դու՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մի­ջո­ցով։ Եվ այդ PR-ի նպա­տակն էր չե­ղած բա­նը ներ­կա­յաց­նել որ­պես ե­ղած, ե­ղածն ուռ­ճաց­նել, ներ­կա­յաց­նել որ­պես ան­նա­խա­դեպ, իսկ ան­նա­խա­դեպն էլ՝ հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բով չտեսն­ված երևույթ։ Մեր երկ­րի ղե­կա­վա­րու­թյան ան­ցած եր­կու տա­րի­նե­րի ամ­բողջ գոր­ծու­նեու­թյան նպա­տա­կը միտ­ված է ե­ղել այս պրի­մի­տիվ քայ­լե­րին։ Պետք է խոս­տո­վա­նել, որ մինչև վեր­ջերս Նի­կոլ Փա­շի­նյա­նին հա­ջող­վում էր տար­բեր մե­խա­նիզմ­նե­րով դա ի­րա­կա­նաց­նել։ Նկա­տենք, որ ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է ինչ-որ բան ա­նել, նույ­նիսկ լր­ջա­նա­լու ո­րո­շա­կի նշույլ­ներ են ցույց տր­վում. կա­ռա­վա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մոտ այլևս չկան նախ­կին ինք­նավս­տա­հու­թյու­նը, չհիմ­նա­վոր­ված, սպառ­նա­լից ե­լույթ­նե­րը, որևէ մե­կը նախ­կի­նի նման չի հայ­տա­րա­րում՝ կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է, պին­ցե­տով ու թթի ա­րա­ղով կմաք­րենք այն, ա­ռող­ջա­պա­հու­թյան սո­րո­սա­կան նա­խա­րարն էլ այլևս չի պն­դում, թե կո­րո­նա­վի­րուսն անվ­տանգ է։ Իշ­խա­նու­թյան ո­րոշ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ կար­ծես թե սկ­սել են հաս­կա­նալ, որ խա­ղե­րը վա­ղուց ա­վարտ­վել են։ Բայց կյան­քը ցույց է տա­լիս, որ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն ընդ­հան­րա­պես ու­նակ չեն որևէ բան ա­նե­լու, քա­նի որ չու­նեն ո՛չ աշ­խա­տան­քա­յին, կա­ռա­վար­ման հա­մա­կար­գեր, ո՛չ հա­մա­պա­տաս­խան թիմ, ո՛չ էլ հա­մա­պա­տաս­խան ու­նա­կու­թյուն­ներ։ Եվ քա­նի որ ոչ հե­ռու ան­ցյա­լում Նի­կոլ Փա­շի­նյա­նը այ­րել է բո­լոր կա­մուրջ­նե­րը այլ թի­մե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ուս­տի ե­րես չու­նի նրանց դի­մե­լու հա­մար։ Օ­րի­նակ, դի­լե­տանտ­նե­րի թի­մի պա­րա­գա­յում շատ տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ­պես­զի Փա­շի­նյանն այս օ­րե­րին ոչ թե դի­մի նա­խա­պատ­րաստ­ված ու չնա­խա­պատ­րաստ­ված շոու­նե­րի, այլև նախ­կին նա­խա­գահ­նե­րի, վար­չա­պետ­նե­րի խոր­հր­դակ­ցա­կան մար­մին ստեղ­ծի ու ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում փոր­ձի ի մի բե­րել ի­րա­վի­ճա­կը, խուր­հուրդ­ներ ստա­նալ։ Նկա­տենք, որ ան­կախ Հա­յաս­տա­նի ամ­բողջ պատ­մու­թյու­նը ար­տա­կարգ դրու­թյուն­նե­րի պատ­մու­թյուն է. բո­լոր նա­խա­գահ­նե­րը, բո­լոր վար­չա­պետ­նե­րը աշ­խա­տել են ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում՝ պա­տե­րազմ­ներ, ճգ­նա­ժա­մեր, ու ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման հս­կա­յա­կան փորձ ու­նեն։ Սա­կայն Փա­շի­նյա­նի վար­չա­խում­բը, որ նո­րան­կախ Հա­յաս­տա­նի ամ­բողջ ան­ցյա­լը սև գույ­նով է ե­րան­գա­վո­րել՝ բո­լո­րին ան­վա­նե­լով թա­լան­չի­ներ, դժ­վար թե կա­րո­ղա­նա այ­սօր դի­մել որևէ մե­կին, ուս­տի պետք է բա­վա­րար­վի ու­նե­ցած կադ­րե­րով։
Ակն­հայտ է դառ­նում, որ իշ­խա­նու­թյու­նը չի վե­րահս­կում ի­րա­վի­ճա­կը. ո՛չ ա­ռող­ջա­պա­հա­կան, ո՛չ էլ հս­տակ ծրագ­րեր կան տն­տե­սա­կան աս­պեկ­տում, ու պարզ չէ, թե ինչ­պես է եր­կի­րը դուրս գա­լու կո­րո­նա­վի­րու­սի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րից։ Ար­դեն բո­լո­րը հաս­կա­նում են, որ կո­րո­նա­վի­րու­սի ա­վար­տից հե­տո ան­նա­խա­դեպ ճգ­նա­ժամ է սպաս­վում։ Այս ա­ռու­մով ի­րա­վի­ճա­կին, թերևս, լա­վա­գույն բնո­րո­շու­մը տվեց Ար­ցա­խում նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ա­ռա­ջա­տա­րը՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, որն իր վեր­ջին ա­սու­լի­սում ան­կեղ­ծա­ցավ ու նշեց, որ Հա­յաս­տա­նին մոտ ա­պա­գա­յում պար­զա­պես տն­տե­սա­կան ա­ղետ է պա­տու­հա­սե­լու։ Այդ ա­ղե­տի մե­խա­նիզմն ար­դեն գոր­ծում է՝ հաշ­վի առ­նե­լով Հա­յաս­տա­նի սուղ ռե­սուրս­նե­րը, սա­կավ պա­շար­նե­րը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դա շատ լավ հաս­կա­նում է, ձգ­տում է ինչ-որ չա­փով մեղ­մել ի­րա­վի­ճա­կը, բայց քա­նի որ չու­նի ո՛չ հա­մա­պա­տաս­խան ու­նա­կու­թյուն, ո՛չ փորձ, ո՛չ ան­ցած ու­ղի, նույ­նը՝ նաև նրա թի­մը, պարզ է, որ ու­նակ չէ որևէ գոր­ծուն քայլ կա­տա­րե­լու։ Նույ­նիսկ ի­րա­կա­նաց­վող քայ­լե­րը բխում են կա՛մ տվյալ պա­հի քա­ղա­քա­կան կո­նյունկ­տու­րա­յից, կա՛մ կի­սատ-պռատ են։ Նույ­նիսկ երբ ար­տա­կարգ դրու­թյուն է հայ­տա­րար­վում, դա էլ չեն կա­րո­ղա­նում լիար­ժեք ի­րա­կա­նաց­նել, քա­նի որ նրանց հա­մար սկզբ­նա­կա­նը PR-ն է։ Նախ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում քն­նար­կում են ի­րենց ա­նե­լիք­նե­րը, թես­տա­վո­րում, թե ինչ ար­ձա­գանք կտան սոց­ցան­ցե­րը, ինչ կմ­տա­ծի այս կամ այն հիմ­նադ­րամն այդ մա­սին, նոր միայն ըն­դուն­վում են ո­րո­շում­ներ։ Իսկ այդ ըն­թաց­քում ժա­մա­նակ է կոր­չում, տվյալ պա­րա­գա­յում այդ ժա­մա­նա­կը բե­րում է նաև մարդ­կա­յին կո­րուստ­ներ։
Վեր­ջին օ­րե­րին շատ պար­զո­րոշ երևա­ցին այն բաց­թո­ղում­նե­րը, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը ձեռք են բե­րել ար­տա­քին քա­ղա­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Այն, որ այս աս­պա­րե­զում մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը գլուխ գո­վե­լու տեղ չու­նեն, շատ է աս­վել, բայց դա հա­մա­ռո­րեն ժխտ­վում էր։ Նրանք, ով­քեր հա­մար­ձակ­վում էին փաս­տարկ­ված քն­նա­դա­տել իշ­խա­նու­թյանն այն բա­նի հա­մար, որ Փա­շի­նյա­նի վար­չա­պե­տու­թյան օ­րոք փաս­տա­ցիո­րեն վա­տա­ցել են, լա­վա­գույն դեպ­քում սա­ռեց­վել են հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բո­լոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի հետ, դառ­նում էին ֆեյ­քեր բու­ծող ՊՈԱԿ-ի հայ­հո­յանք­նե­րի թի­րախ։ Բայց կա ի­րա­կա­նու­թյուն, և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան «գոր­ծըն­կեր­նե­րի» դիր­քո­րո­շում­նե­րը այս ծանր շր­ջա­նում ցույց են տա­լիս, թե ի­րա­կա­նում ինչ կշիռ ու­նի Փա­շի­նյանն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րի հա­մար։
Ա­ռա­ջին հար­վա­ծը, որ ստա­ցավ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը, ԱՄՆ-ից էր, ո­րը դա­դա­րեց­րեց Ար­ցա­խին տրա­մադր­վող օգ­նու­թյու­նը, և միայն ակ­նարկ­վեց, որ նույն չա­փի գու­մար լա­վա­գույն դեպ­քում կհատ­կաց­վի Ար­ցա­խի հան­րու­թյա­նը խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու ծրագ­րե­րին։ Իսկ թե ինչ է նշա­նա­կում խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու ծրա­գիր, դժ­վար չէ կռա­հել։ ԱՄՆ-ը հեր­թա­կան ան­գամ ցույց տվեց, որ Հա­յաս­տա­նը որ­պես լուրջ գոր­ծըն­կեր չի ըն­կա­լում, լուրջ հե­տաք­րք­րու­թյուն­ներ չու­նեն մեր երկ­րի հետ, և որ ՀՀ-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մոտ են զրո­յա­կա­նին, մենք հա­մոզ­վե­ցինք, այն էլ այն պա­հին, երբ ՀՀ իշ­խա­նու­թյուն­ներն ա­մե­նա­մեծ ա­ջակ­ցու­թյան կա­րիքն ու­նեն նույն ԱՄՆ-ի կող­մից։
Ոչ պա­կաս, թերևս, ա­վե­լի ուժ­գին հար­ված Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը ստա­ցավ Ռու­սաս­տա­նից, երբ պարզ­վեց, որ «Գազպ­րոմ Ար­մե­նիան» դի­մել է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ­պես­զի բնակ­չու­թյան հա­մար հու­լի­սի 1-ից 36 տո­կո­սով բարձ­րաց­վի գա­զի սա­կա­գի­նը։ Դի­մե­լու ժա­մա­նա­կաշր­ջա­նը շատ հե­տաքր­քիր է, թեև վա­ղուց էր հայտ­նի, որ այդ սա­կա­գի­նը բարձ­րա­նա­լու է։ Սա­կայն այ­սօր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցի կող­մից նման նվեր ստա­նա­լը ցույց է տա­լիս, թե քա­ղա­քա­կան ա­ռու­մով Ռու­սաս­տա­նի իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վի հա­մար ինչ նշա­նա­կու­թյուն ու­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Վեր­ջինս միշտ շեշ­տում էր, թե իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ ան­նա­խա­դեպ հրա­շա­լի են։ Ի­հար­կե, միշտ հա­կա­դարձ­վում էր, որ դա բլեֆ է, և այ­սօր ար­դեն ակն­հայտ է, որ ա­մե­նա­ծանր շր­ջա­նում ՌԴ-ն 36 տո­կո­սով բնակ­չու­թյան հա­մար բարձ­րաց­նում է գա­զի սա­կա­գի­նը։ Հատ­կան­շա­կան է, որ ՌԴ հայ­տի նա­խօ­րեին ՀՀ փոխ­վար­չա­պետ Մհեր Գրի­գո­րյա­նը դի­մել էր «Գազպ­րո­մի» նա­խա­գա­հին՝ գա­զի սա­կագ­նի նվա­զեց­ման շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սե­լու հա­մար։ Պա­տաս­խա­նին մենք ա­կա­նա­տես ե­ղանք։ Այս ա­մե­նը ցույց է տա­լիս ՀՀ-ՌԴ ղե­կա­վա­րու­թյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը։ Եվ փաս­տո­րեն Հա­յաս­տա­նը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այս կենտ­րո­նի ա­ջակ­ցու­թյան վրա նույն­պես չի կա­րող հույս դնել։
ՈՒ­շադ­րու­թյու­նից չի կա­րող վրի­պել նաև այն փաս­տը, որ ՌԴ-ի հետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կը ի­ջեց­վել է։ Նա այժմ շփ­վում է միայն ՌԴ վար­չա­պետ Մի­շուս­տի­նի և ոչ թե Պու­տի­նի հետ։ Նկա­տենք, որ գա­զի սա­կագ­նի հար­ցում Փա­շի­նյա­նը փոր­ձում է իջևա­նյան խո­րա­ման­կու­թյուն­նե­րի դի­մել՝ ԵԱՏՄ շր­ջա­նա­կում դաշ­նա­կից, այլ կերպ ա­սած՝ ա­վագ եղ­բայր գտ­նել, ո­րի հետ և ո­րի մի­ջո­ցով կկա­րո­ղա­նա Ռու­սաս­տա­նի առջև գա­զի սա­կագ­նի է­ժա­նաց­ման հարց դնել։ Ա­հա սրան էր ուղղ­ված Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հի հետ աղմ­կա­հա­րույց հե­ռա­խո­սազ­րույ­ցը։ Բայց ե­թե իս­կա­պես Փա­շի­նյա­նը կար­ծում է, որ Լու­կա­շեն­կոն կօգ­նի ի­րեն լու­ծել գա­զի սա­կագ­նի հար­ցը, ա­պա ՀՀ վար­չա­պե­տը դեռ չի ա­ճել, շատ միա­միտ է ու լավ չի ճա­նա­չում Ա­լեք­սանդր Գրի­գորևիչ Լու­կա­շեն­կո­յին։
Ինչ վե­րա­բե­րում է Չի­նաս­տա­նին, ա­պա այս հզո­րա­գույն երկ­րի հետ ՀՀ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դեկ­լա­րա­տիվ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից այն կողմ չեն անց­նում։ Եվ հիմ­նա­կա­նում ա­մեն ինչ սահ­մա­նա­փակ­վում է տու­րիզ­մով, ին­չի մա­սին մո­տա­կա ա­միս­նե­րին, նույ­նիսկ տա­րի­նե­րին կա­րե­լի է մո­ռա­նալ։ Պան­դե­միա­յից հե­տո դժ­վար թե որևէ ող­ջա­միտ մարդ հու­սա, որ հա­մաշ­խար­հա­յին տու­րիզ­մը շատ ա­րագ վե­րա­կան­գն­վե­լու է։
Եվ­րա­միու­թյան հետ հա­րա­բե­րու­թյուն­ներն էլ բա­վա­կա­նին ձևա­կան էին, և դեռ մեծ հարց է՝ ար­դյոք կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միա­յից հե­տո Եվ­րա­միու­թյու­նը կշա­րու­նա­կի՞ պահ­պա­նել իր գո­յու­թյու­նը։ Պրակ­տի­կո­րեն ակն­հայտ է, որ այս կա­ռույ­ցը կեն­սու­նա­կու­թյուն չի ցու­ցա­բե­րում և չի կա­րո­ղա­նում պաշտ­պա­նել իր սահ­ման­նե­րում գտն­վող եր­կր­նե­րին։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան քար­տե­զի վրա ա­մե­նա­թույլ օ­ղակն այ­սօր Եվ­րա­միու­թյունն է։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ՀՀ իշ­խա­նու­թյու­նը մեծ քն­նու­թյունն ա­ռայժմ չի կա­րո­ղա­նում որևէ կերպ հաղ­թա­հա­րել։ Սա հիմ­քեր է նա­խա­պատ­րաս­տում կար­ծե­լու, որ ներ­քա­ղա­քա­կան լուրջ այ­լընտ­րանք­նե­րի պայ­ման­նե­րում իշ­խա­նու­թյու­նը գու­ցե և եր­կար կյանք չու­նե­նա։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4918

Մեկնաբանություններ