ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հռո­մը՝ հա­վեր­ժա­կան քա­ղաք

Հռո­մը՝ հա­վեր­ժա­կան քա­ղաք
17.03.2020 | 00:13

Հա­մա­ճա­րակ­նե­րը 21-րդ դա­րի հայտ­նա­գոր­ծու­թյու­նը չեն: Մարդ­կու­թյա­նը միշտ էլ պա­տու­հա­սել են ախ­տեր, որ այդ պա­հին բու­ժե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ չի ու­նե­ցել:

Նույ­նիսկ տե­սու­թյուն­ներ են ա­ռա­ջադր­վել, որ տևա­կան պա­տե­րազմ­նե­րի, սո­ցիալ-տն­տե­սա­կան վատ պայ­ման­նե­րի պատ­ճա­ռով տար­բեր եր­կր­նե­րում ո­րո­շա­կի ժա­մա­նա­կում մար­դիկ սկ­սել են կորց­նել ի­մու­նի­տե­տը, ու հենց այդ ժա­մա­նակ ի հայտ են ե­կել հի­վան­դու­թյուն­ներ, ո­րոնց նրանց թու­լա­ցած օր­գա­նիզ­մը ի վի­ճա­կի չի ե­ղել դի­մադ­րել: Եվ այ­նուա­մե­նայ­նիվ, իր հիշ­վող պատ­մու­թյան մեջ մարդ­կու­թյունն ըն­դա­մե­նը 4 հա­մա­ճա­րակ է ար­ձա­նագ­րել: Չոր­րոր­դի ա­կա­նա­տե­սը մենք ենք:
Մար­տի 11-ին ԱՀԿ-ն կո­րո­նա­վի­րու­սը հայ­տա­րա­րեց հա­մա­վա­րակ՝ պան­դե­միա: Այ­սօր ակն­հայտ է՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան մի­ջազ­գա­յին չի­նով­նիկ­նե­րը ան­պատ­րաստ էին ու չա­փա­զանց հա­պա­ղե­ցին հայ­տա­րա­րու­թյան մեջ, ա­ռա­վել ևս՝ մինչ օրս չկան ընդ­հան­րա­կան ցու­ցում­ներ: ԱՀԿ-ն ձա­խող­վեց պար­տա­կա­նու­թյուն­նե­րի մեջ, ու ոչ միայն ԱՀԿ-ն: Ձա­խող­վե­ցին այն եր­կր­նե­րը, որ բաց թո­ղե­ցին վա­րա­կա­կիր­նե­րի ա­ռա­ջին ա­լի­քը, երկ­րորդ ա­լիքն ար­դեն հա­մա­ճա­րակ բե­րեց:
Այս օ­րե­րին տար­բեր հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չում: Բայց ա­մե­նաան­կեղ­ծը «Լի­վեր­պու­լի» գլ­խա­վոր մար­զիչ Յուր­գեն Կլո­պի խոսքն էր. «Չեմ կար­ծում, որ հի­մա այն պահն է, երբ ֆուտ­բո­լա­յին մարզ­չի կար­ծի­քը կարևոր է։ Բայց հաս­կա­նում եմ, որ մեր եր­կր­պա­գու­նե­րը ցան­կա­նում են լսել թի­մին, ու կար­տա­հայտ­վեմ։ Ա­ռա­ջին հեր­թին մենք պետք է ա­նենք հնա­րա­վոր ա­մեն ինչ մի­մյանց պաշտ­պա­նե­լու հա­մար։ Ես խո­սում եմ հա­սա­րա­կու­թյան հա­մա­տեքս­տում։ Այդ­պես պետք է լի­նի միշտ, բայց հի­մա դա կարևոր է ա­ռա­վել քան երբևէ։ Ֆուտ­բո­լը թվում է ա­մե­նա­կարևորն է։ Բայց հի­մա ֆուտ­բոլն ու ֆուտ­բո­լա­յին խա­ղերն ընդ­հան­րա­պես կարևոր չեն։ Ի­հար­կե, մենք չենք ու­զում խա­ղալ դա­տարկ տրի­բու­նա­նե­րի առջև։ Չենք ու­զում, որ խա­ղերն ու մր­ցա­շա­րե­րը դա­դա­րեց­վեն, բայց ե­թե դա կօգ­նի մեկ մար­դու մնալ ա­ռողջ, միայն մեկ մար­դու, մենք կա­նենք դա։ Ե­թե խոս­քը ֆուտ­բո­լի և հա­սա­րա­կու­թյան ա­ռող­ջու­թյան միջև ընտ­րու­թյան մա­սին է, չկան հար­ցեր։ Այս վի­րու­սը ցույց է տա­լիս, որ ֆուտ­բո­լը ի­մու­նի­տետ չի տա­լիս։ Մեր մտ­քերն ու ա­ղոթք­ներն այն մարդ­կանց հետ են մեր մր­ցա­կից թի­մե­րից, որ տու­ժում են այս ա­մե­նից։ Ոչ ոք չգի­տի, թե ինչ է մեզ սպա­սում։ Որ­պես թիմ՝ մենք պետք է հա­վա­տանք, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­յաց­նում են ո­րո­շում­ներ ա­ռողջ մտ­քով։ Ներ­կա պա­հին, երբ այս­քան մար­դիկ մեր քա­ղա­քից, շր­ջա­նից, երկ­րից ու ամ­բողջ աշ­խար­հից ա­ռե­րես­վում են խու­ճա­պի ու ան­վս­տա­հու­թյան հետ, ա­նար­դար կլի­ներ խո­սել այլ խնդ­րի մա­սին, բա­ցի այն, որ մար­դիկ պետք է հոգ տա­նեն մի­մյանց նկատ­մամբ և հետևեն փոր­ձա­գետ­նե­րի խոր­հուրդ­նե­րին։ Մեր ու­ղեր­ձը եր­կր­պա­գու­նե­րին՝ ա­ռող­ջու­թյու­նը դրեք ա­ռա­ջին տե­ղում։ Ռիս­կի մի դի­մեք։ Մտա­ծեք հա­սա­րա­կու­թյան մա­սին։ Խնդ­րում եմ, հոգ տա­րեք մի­մյանց նկատ­մամբ»:
Յուր­գեն Կլո­պը ե­զա­կի է իր տե­սա­կի մեջ, ո­րով­հետև հա­զա­րա­վոր­նե­րը, գու­ցե մի­լիո­նա­վոր­նե­րը այդ­պես չեն մտա­ծում, ու հենց դա է պատ­ճա­ռը, որ պսա­կա­կիր վա­րա­կը տա­րած­վում է՝ ա­ռանց սահ­ման­նե­րի նա­յե­լու: Այ­սօր Եվ­րո­պան է դար­ձել կո­րո­նա­վի­րու­սի կենտ­րո­նը: Բա­րե­կե­ցիկ, զար­գա­ցած ա­ռող­ջա­պա­հու­թյամբ ու կազ­մա­կերպ­ված Եվ­րո­պան կա­պի­տու­լաց­վել է չի­նա­կան ար­տադ­րու­թյան վա­րա­կի ա­ռաջ: Մինչ­դեռ Չի­նաս­տա­նը փա­կում է հի­վան­դա­նոց­ներն ու օգ­նու­թյան ձեռք մեկ­նում աշ­խար­հին: Գու­ցե տա­րօ­րի­նակ է, գու­ցե օ­րի­նա­չափ, որ կո­րո­նա­վի­րու­սի հա­յե­լու ա­ռաջ դրսևոր­վում են աշ­խար­հի ազ­գա­յին ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Ապ­շեց­րին ու հիաց­րին ի­տա­լա­ցի­նե­րը, որ Ի­րա­նից ու Չի­նաս­տա­նից հե­տո աշ­խար­հում ա­մե­նա­շատ մա­հերն են տա­լիս: Ի­տա­լա­ցի­նե­րը եր­գում են: Ա­մե­նուր: Ի­րենց տնե­րում և բնա­կա­րան­նե­րում ինք­նա­մե­կու­սաց­ված ի­տա­լա­ցի­նե­րը բա­ցում են պա­տու­հան­ներն ու եր­գում, որ մա­հին ա­սեն՝ մենք ողջ ենք, ու մենք քեզ­նից չենք վա­խե­նում: Մենք չենք մեռ­նե­լու, ո­րով­հետև եր­գում ենք կյան­քի հա­մար ու կյան­քի մա­սին: Եվ միան­գա­մայն օր­նա­չափ էր, որ հենց Հռո­մի Ֆրան­ցիս­կոս պա­պը ի­րա­վունք ու­ներ ու պի­տի հան­ճա­րեղ ու­ղեր­ձով դի­մեր ի­տա­լա­ցի­նե­րին. «Այ­սօր՝ քնե­լուց ա­ռաջ մտա­ծեք այն օր­վա մա­սին, թե երբ կր­կին դուրս կգանք փո­ղոց: Երբ կր­կին կգր­կա­խառն­վենք, իսկ ըն­տա­նի­քով առևտուր ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը ի­րա­կան տոն կթ­վա: Կմ­տա­ծենք այն օր­վա մա­սին, թե ինչ­պես մեր կյանք կվե­րա­դառ­նան սուր­ճը՝ սր­ճա­րան­նե­րում, գր­կա­խառ­նու­թյուն­նե­րը, մի­մյանց հպ­ված մարդ­կանց լու­սան­կար­նե­րը:
Կմ­տա­ծենք, թե ինչ­պես ի­րո­ղու­թյունն ան­ցյալ կդառ­նա, իսկ մեր բնա­կա­նոն կյան­քը՝ նվեր՝ անս­պա­սե­լի և հիաս­քանչ: Մենք կսի­րենք այն ա­մե­նը, ինչ մինչ օրս թվում էր բնա­կա­նոն, կգ­նա­հա­տենք ա­մեն վայր­կյա­նը. ծո­վա­փում լո­ղա­լը, արևա­ծա­գը, արևա­մու­տը, կե­նաց­ներն ու ժպիտ­նե­րը: Մենք կր­կին միա­սին կծի­ծա­ղենք: ՈՒժ և քա­ջու­թյուն ձեզ: Շու­տով կհան­դի­պենք»:
Շա­տե­րը դա­տա­պար­տե­ցին Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պետ Բո­րիս Ջոն­սո­նին, որ հայ­տա­րա­րեց՝ «Այս հա­մա­ճա­րա­կի ա­վար­տին շատ ըն­տա­նիք­ներ կկորց­նեն ի­րենց սի­րե­լի­նե­րին»: Բայց նրա հայ­տա­րա­րու­թյու­նը ոչ թե խու­ճա­պի տա­րա­ծում էր, այլ զուտ բրի­տա­նա­կան պրագ­մա­տիզմ, որ պար­տադ­րում է ա­մեն ին­չին պատ­րաստ լի­նել, իսկ հի­մա մե­կու­սաց­նում են 70-ն անց մարդ­կանց:
Մեկ ա­միս ա­ռաջ Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը զգու­շաց­նում էր, որ վա­րա­կը 10-15 շա­բաթ հե­տո է ժա­նիք­նե­րը ցույց տա­լու ու հոր­դո­րում էր հոգ տա­նել ծե­րե­րին:
ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը, որ սկզ­բում պար­ծե­նում էր, թե Ա­մե­րի­կան ան­պարտ է ինչ-որ վի­րու­սի ա­ռաջ, փա­կել է եր­կի­րը՝ խու­ճապ ա­ռա­ջաց­նե­լով աշ­խար­հի ֆոն­դա­յին բոր­սա­նե­րում, ու ա­զատ շունչ քա­շեց միայն թես­տի բա­ցա­սա­կան պա­տաս­խա­նից հե­տո:
Իսկ Հա­յաս­տա­նու՞մ: Փետր­վա­րի 29-ին ար­ձա­նագր­ված ա­ռա­ջին վա­րա­կից հե­տո, ո­րին նոր դեպ­քեր չհա­ջոր­դե­ցին, մենք հան­գս­տա­ցանք այն­քան, որ քիչ էր մնում հայ­տա­րա­րեինք՝ հա­յե­րը կո­րո­նա­վի­րու­սով չեն հի­վան­դա­նում: ՈՒ մնա­ցինք «Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է» մա­կար­դա­կին: Կո­րո­նա­վի­րու­սի հա­յե­լին Հա­յաս­տա­նում ի հայտ բե­րեց ոչ միայն իշ­խա­նու­թյան ան­պատ­րաս­տու­թյունն ու ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյու­նը, ի­րա­կա­նու­թյան ոչ հա­մար­ժեք ըն­կա­լու­մը, այլև ամ­բողջ հա­սա­րա­կու­թյան: Հենց հի­մա են ա­մեն օր ե­թեր սփ­ռում հա­ղոր­դում­ներ, լրատ­վա­մի­ջոց­նե­րում հայ­տն­վում կան­խա­տե­սում­ներ, որ աշ­խար­հի վեր­ջը հենց վաղն է, բայց մինչ այդ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը հար­ձակ­վե­լու են Հա­յաս­տա­նի վրա, ո­րով­հետև նավ­թի գնան­կու­մը Բաք­վում ա­ռա­ջաց­նե­լու է սո­ցիա­լա­կան բո­ղո­քի մեծ ա­լիք, ու Ա­լիևն այդ ա­լի­քը հան­դար­տեց­նե­լու հա­մար հար­ձակ­վե­լու է Ար­ցա­խի կամ Հա­յաս­տա­նի վրա: Թուր­քիան էլ՝ իր կող­մից, ո­րով­հետև պարտ­վում է Իդ­լի­բում ու Պու­տի­նից վրե­ժը մեզ­նից է հա­նե­լու:
Մարազմն էլ պի­տի սահ­ման ու­նե­նա: Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը ա­մեն օր կա­րող են հար­ձակ­վել ում վրա ու­զեն, քա­ղա­քա­կա­նու­թյու­նից ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյու­նից մի քիչ տե­ղյակ մե­կը այդ քա­ղա­քա­կան բայ­ղու­շու­թյան վրա միայն կծի­ծա­ղի: Կո­րո­նա­վի­րուսն ա­պա­ցու­ցեց, որ Հա­յաս­տա­նում չկա վա­րա­կա­բա­նու­թյուն, հա­մե­նայն դեպս՝ ԳԱԱ-ն ու պե­տու­թյու­նը շա­հագր­գռ­ված չեն, որ վի­րու­սո­լո­գիան զար­գա­նա, մինչ­դեռ դա ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ո­լորտ է:
Կո­րո­նա­վի­րուսն ա­պա­ցու­ցեց, որ Ազ­գա­յին ժո­ղո­վը ման­կա­պար­տեզ է, այ­լա­պես հուն­վա­րի վեր­ջին պետք է ըն­դու­ներ օ­րենք, ո­րը կկար­գա­վո­րեր պե­տա­կան կա­ռույց­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը հա­մա­ճա­րակ­նե­րի պա­րա­գա­յում՝ սահ­մա­նե­լով՝ երբ է հայ­տա­րար­վում հա­մա­ճա­րակ, որ կա­ռույ­ցը ինչ պետք է ա­նի, մաս­նա­վո­րա­պես՝ Սահ­մա­նադ­րու­թյան և գոր­ծող օ­րենք­նե­րի սահ­ման­նե­րում՝ սահ­մա­նե­լով նաև պա­տաս­խա­նատ­վու­թյուն այն քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ, որ կխախ­տեն հա­տուկ դրու­թյան ռե­ժի­մը և ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րով հա­սա­րա­կա­կան վտան­գի աղ­բյուր կդառ­նան:
Կո­րո­նա­վի­րու­սը ա­պա­ցու­ցեց, որ ՀՀ ա­մե­նա­բարձր իշ­խա­նու­թյու­նը գե­րան­պա­տաս­խա­նա­տու է իր իսկ ա­ռող­ջու­թյան նկատ­մամբ, այ­լա­պես վար­չա­պետն ու կի­նը ստիպ­ված չէին լի­նի ինք­նա­մե­կու­սա­նալ Սևա­նում ու մեկ օր անց միայն եր­ջա­նիկ հայ­տա­րա­րել՝ թես­տը բա­ցա­սա­կան է:
Կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տա­նում ա­պա­ցու­ցեց, որ պե­տու­թյու­նը պար­տա­վոր է սահ­մա­նա­փա­կում­ներ մտց­նել, ու մարդ­կանց գի­տակ­ցու­թյանն ա­պա­վի­նե­լը թե­թևամ­տու­թյան գա­գաթ­նա­կետն է: Ա­պա­ցույ­ցը՝ Էջ­միած­նի նշանդ­րե­քը: Հի­մա ազ­գո­վին մե­ղադ­րում ենք Ի­տա­լիա­յից ե­կած մի կնոջ, ու ոչ ոք չի ա­սում՝ բժիշ­կը պա­տաս­խա­նա­տու չէ՞: Բժիշ­կը մե­ղա­վո՞ր չէ, որ ամ­բողջ մի քա­ղաք հնա­րա­վոր վի­րու­սա­կիր է դար­ձել:
Կո­րո­նա­վի­րուսն ա­պա­ցու­ցեց, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կտր­ված է ոչ միայն աշ­խար­հում, այլև երկ­րում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից: Այ­լա­պես, երբ հարևան եր­կր­նե­րում վի­րու­սը ժա­մե­րում էր տա­րած­վում, վար­չա­պետն ար­ձա­կուրդ չէր գնա ու հան­րաք­վեի քա­րոզ­չու­թյամբ չէր զբաղ­վի՝ վտան­գե­լով ՀՀ «հպարտ» քա­ղա­քա­ցի­նե­րին: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը նոր է միայն ռա­պիդ թես­տեր ձեռք բե­րե­լու փոր­ձեր ա­նում, որ վա­րա­կը կես ժա­մում, ոչ թե 24 ժա­մում են ի հայտ բե­րում: Փաս­տա­ցի՝ Հա­յաս­տա­նում ար­դեն գոր­ծում էր հա­տուկ դրու­թյուն՝ ոչ միայն դպ­րոց­ներն ու բու­հերն են փակ­վել, այլև Մա­տե­նա­դա­րա­նը, թատ­րոն­նե­րը, ցու­ցաս­րահ­նե­րը, մո­լե­րը… Եվ միայն ե­րեկ՝ վա­րա­կա­կիր­նե­րի երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով ա­ճի վտան­գի ա­ռաջ. վեր­ջա­պես սահ­ման­վեց հա­տուկ դրու­թյուն՝ հա­մա­րյա մեկ ա­միս վատ­նե­լուց հե­տո, երբ դո­փում էինք պա­րա­ցե­տա­մոլ, դի­մակ­ներ, ալ­կո­գել շր­ջագ­ծում: Իշ­խա­նու­թյու­նը զբաղ­ված էր հան­րաք­վեով՝ չգի­տակ­ցե­լով, որ ոչ մի հան­րաք­վե մեկ մար­դու կյանք չար­ժի:
30 վա­րա­կա­կիր­ներ պի­տի ի հայտ գա­յին, որ վա­րա­կի վտան­գա­վո­րու­թյունն ըն­կալ­վեր, ու գու­ցե չըն­կալ­վեր էլ, ե­թե վար­չա­պետն ան­մի­ջա­կա­նո­րեն չհայ­տն­վեր թի­րա­խում: ՈՒ այս պայ­ման­նե­րում էլ դեռ բա­նա­վի­ճում էին՝ Սահ­մա­նադ­րու­թյու­նը հա­տուկ դրու­թյուն սահ­մա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն չի՞ տա­լիս, թե՞ տա­լիս է: Կար­ծես մար­դիկ են օ­րենք­նե­րի հա­մար, ոչ թե օ­րենք­նե­րը՝ մարդ­կանց: Այս քա­ղա­քա­կան թեթևամ­տու­թյու­նը ա­նուն չու­նի: Ռու­սաս­տա­նը չի հե­տաձ­գում իր հան­րաք­վեն, մենք էլ չենք հե­տաձ­գի՝ մտայ­նու­թյու­նը ա­նուն չու­նի:
Ամ­բողջ աշ­խար­հում տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի ուր­վա­կանն է շր­ջում, ոչ ոք չի կա­րող ա­սել՝ քա­նի եր­կիր ռե­ցե­սիա ու դե­ֆոլտ կհայ­տա­րա­րի, իր եր­կու սահ­ման­նե­րը փա­կած Հա­յաս­տա­նում ի՞նչ կկա­տար­վի, բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը ինչ­քա՞ն կտևեն, մեկ ամս­վա մթեր­քը բա­վա­րա՞ր է: Մենք դեռ չենք գի­տակ­ցել՝ ինչ է նշա­նա­կում ՊԱՆ­ԴԵ­ՄԻԱ: COVID-19-ը մեզ հա­մար Կա­նա­դա­յի վար­չա­պե­տի կինն էր, Իս­պա­նիա­յի վար­չա­պե­տի կի­նը, Մեծ Բրի­տա­նիա­յի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը… Չի­նաս­տա­նը, Ի­րա­նը, Ի­տա­լիան, Ֆրան­սիան, Իս­պա­նիան, բայց ոչ մենք: Ոչ մեր եր­կի­րը, ոչ մեր պե­տու­թյու­նը: Բայց ոչ պա­տա­րագ­նե­րի դա­դա­րե­ցում, բայց ոչ հան­րաք­վեի հե­տաձ­գում, բայց ոչ հա­տուկ դրու­թյուն: Պե­տու­թյան ամ­բի­ցիան անձ­նա­կա­նից բարձր է՝ սա պի­տի լի­նի պե­տու­թյան ա­ռա­ջին դեմ­քե­րի ա­ռա­ջին պատ­վի­րա­նը: Աստ­ված ա­ռա­ջին քայ­լի մեջ է, ոչ թե երկ­րորդ­նե­րի հա­վա­տար­մու­թյան: Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին դեռ փետր­վա­րին պի­տի հայ­տա­րա­րեր, որ Ե­կե­ղե­ցին Աստ­ծու տունն է, բայց Աստ­ծու տուն է մեզ­նից ա­մեն մե­կի սիր­տը։ Պահ­քի շր­ջա­նում, երբ փակ են ե­կե­ղե­ցու խո­րա­նի վա­րա­գույր­նե­րը, երբ վի­րու­սը տա­րած­վել է աշ­խար­հով ու փո­խանց­վում է օ­դա­կա­թի­լա­յին ճա­նա­պար­հով, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րը կա­ղո­թեն առ Աստ­ված ե­կե­ղե­ցում, իսկ մենք պա­հե­լով հա­մա­կե­ցու­թյան կա­նոն­նե­րը, կմիա­նանք այդ ա­ղոթ­քին մեր տնե­րում։ Եվ՝ ար­գե­լեր պսա­կադ­րու­թյուն­ներն ու կնունք­նե­րը: Հո­վի­վը իր հո­տի բո­լոր ոչ­խար­նե­րի հա­մար է պա­տաս­խա­նա­տու, ա­ռա­ջին հեր­թին՝ քո­սոտ: Տն­տե­սի կի­րա­կին նաև այդ խոր­հուրդն ու­նի: Երբ փակ­վե­ցին Հռո­մի Սուրբ Պետ­րո­սի դռ­նե­րը՝ պա­պի հրա­մա­նով, Հռո­մի քա­ղա­քա­պետն էլ փա­կեց Սուրբ Պետ­րո­սի հրա­պա­րակ բե­րող ճա­նա­պարհ­նե­րը: Այդ պատ­ճա­ռով է Հռո­մը հա­վեր­ժա­կան քա­ղաք: Իսկ Հա­յաս­տա­նը 12 մայ­րա­քա­ղաք է փո­խել: Ա­ռողջ ե­ղեք, խնդ­րեք ՔՊ-ին հայ­տա­րա­րի՝ վա­ղը ա­մառ է:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդ­հան­րա­պես կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տա­նում՝ հա­կա­ռակ բո­լո­րի, ա­պա­ցու­ցում է, որ չկան սևեր ու սպի­տակ­ներ, չկա իշ­խա­նու­թյուն ու ընդ­դի­մու­թյուն, Աստ­ծո թևի տակ ապ­րում են մար­դիկ, որ ան­պաշտ­պան են վա­րակ­նե­րի ա­ռաջ: ՈՒ միա­սին պի­տի հաղ­թա­հա­րեն պա­տու­հաս­նե­րը: Նաև ի­րենց ներ­սում ծվա­րած: Մենք ա­մեն ին­չում իշ­խա­նու­թյանն ենք մե­ղադ­րում՝ սո­վո­րա­բար, բայց և ո՞վ ա­սաց, որ միայն ջր­հե­ղեղն էր Աստ­ծո պա­տիժ, որ կո­րո­նա­վի­րու­սը նույն դե­րը չի կա­տա­րում: Նոյն էլ չկա, որ տա­պան կա­ռու­ցի: Ինք­նա­մե­կու­սա­նա­լիս՝ մտա­ծեք նաև այդ մա­սին: Աստ­ված ա­մե­նա­զոր է, բայց գոր­ծում է մարդ­կանց մի­ջո­ցով:

Դիտվել է՝ 6937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ