ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչո՞ւ է Ռուսաստանը գնում տնտեսության կործանման ռիսկին

Ինչո՞ւ է Ռուսաստանը գնում տնտեսության կործանման ռիսկին
11.03.2020 | 11:05

Ռուբլին գահավիժում է, ՌԴ Կենտրոնական բանկը դադարեցնում է տարադրամի գնումները, կառավարությունը պետք է կանխի խուճապը: Նավթի գնանկման հետևանքները ահռելի են, սակայն Ռուսաստանը ռիսկի դիմելու կարևոր պատճառ ունի, ու այդ պատճառը ԱՄՆ է՝ գրում է Էդուարդ Շտայները Die Welt-ում: Ռուբլին սկեց, եվրոն արժեր 76 ռուբլի, իսկ հանգստյան օրերից հետո՝ 83: ԿԲ-ն 30 օրով դադարեցրել է տարադրամի գնումը, որ կանխի ռուբլու հետագա անկումը ու զսպի կապիտալի արտահոսքը: Իսկ ՌԴ ֆինանսների նախարարությունը ստիպված է հայտարարել, որ նավթի շարունակական ցածր գնի դեպքում էլ պետությունը կարող է իր խնդիրները լուծել՝ Ազգային բարեկեցության հիմնադրամում ունենալով բավականաչափ գումարներ: Չի՞ նախատեսել Ռուսաստանը այս սցենարը կանխավ:

Գիտակցաբար չհրաժարվե՞ց աշխարհում երկրորդ նավթ արտահանողը ՕՊԵԿ-ի առաջարկից՝ավելի կրճատել նավթի հանույթը՝ պաշտպանելու գինը, որ ընկնում է տնտեսական անկման պատճառով: Եթե հավատանք ռուս փորձագետների մեկնաբանություններին՝ որոշումների ընդունումների համար պատասխանատու մարդիկ Ռուսաստանում շատ լավ գիտեին՝ ինչի են գնում: «Ես համոզված եմ, որ դա սպասված ու ծրագրված էր»՝ ասել է BCS Global Markets բրոկերային ընկերության վերլուծաբան Կիրիլ Տաչենիկովը: Նրա խոսքով՝ հիմնական գաղափարն է, որ գնանկումը հարվածի ԱՄՆ նավթ արտադրողներին, որ տասնամյակներով լցնում են նավթային շուկան կասկածելի թերթաքարային նավթով: «Նավթային սեկտորի ռուս գեներալները վճռել են պայքարել նավթի թերթաքարային արտադրողների հետ»՝ գտնում է Zürich Capital Management ընկերության ներդրումային վերլուծության տնօրեն Անդրեյ Վերնիկովը: Ռուսաստանը, որ 2014-ին վառվեց նավթի դարակազմիկ գնանկումից մինչև բարելի դիմաց 30 դոլար, իր բյուջեն ծրագրել է այնպես, որ կդիմանա նավթի 40 դոլար գնին: Սաուդյան Արաբիային պետք է 80 դոլարից բարձր գին: Տաչենիկովի խոսքով՝ Ռուսաստանը լիովին գիտակցում է, որ համաշխարհային շուկայում կա օրական նավթի 4-5 միլիոն ավելցուկ: Հասկանում է, որ նավթի արտադրության կրճատումը 1,5 միլիոն բարելով, ինչպես առաջարկում է ՕՊԵԿ-ը, միևնույն է, բավարար չէ վերականգնելու առաջարկի ու պահանջարկի հավասարակշռությունը: Ռուսաստանը գտնում է, որ հավասարակշռության հնարավոր է հասնել միայն պահանջարկի վերականգնման ճանապարհով, ոչ թե առաջարկի կրճատման: Ռուսաստանը նախընտրում է պահպանել իր մասնաբաժինը շուկայում, ոչ թե տանուլ տալ թերթաքարային նավթի ամերիկյան արտադրողներին: Ռուսաստանում շատերն են մեղադրում Սաուդյան Արաբիային, որ հանույթի արմատական կրճատման իր առաջարկով ուզում էին շանտաժել ռուսներին, իսկ հիմա ավելի է տուժելու նավթի գնանկումից: Ինչքան կտուժեն ռուսները՝ հաշվել է մեծությամբ երկրորդ ռուսական ընկերության՝ Լուկօյլի փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը՝ 5 միլիոն բարել ամենօրյա արտահանման և 60-ից 40 դոլար գնանկման դեպքում կորուստները օրական 100-150 միլիոն դոլար են:
Էդուարդ Շտայներ, Die Welt


Հ.Գ. Ռուսների խաղը ժամանակի վրա է՝ կորոնավիրուսը մի օր վերջ ունենալու է, համաշխարհային տնտեսությունը վերականգնվելու է, հատկապես Չինաստանի, ու նավթի պահանջարկը բազմապատկվելու է: Բայց օրական 100-150 միլիոն դոլար ու ավելի կորուստներին ոչ բոլոր ընկերությունները կարող են դիմանալ ու արդյունքում նավթի համաշխարհային շուկայում կարող է կառուցվածք փոխվել: Խաղի ամբողջ իմաստը շուկայի ձևաչափի փոփոխությունն է՝ Ռուսաստանը մեծ խաղ է սկսել՝ մեծ ռիսկերով, բայց ռուսական ասացվածքը հուշում է՝ խաղը արժի արդյունքին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ