ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բենյամին Նետանյահու. Մենք լիմոնը դարձրինք լիմոնադ

Բենյամին Նետանյահու. Մենք լիմոնը դարձրինք լիմոնադ
04.03.2020 | 10:31

Իսրայելի վարչապետ ԲեյնամինՆետանյահուն հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի մասին: Ընտրատեղամասերից դուրս եկեղ ընտրողների հարցումների արդյունքներով՝ նրա կուսակցությունը առաջ է անցել հիմնական մրցակից Բենի Գանցից: Էքզիտ պոլերի առաջին արդյունքների հրապարակումից հետո Նետանյահուն իր Թվիթերում հրապարակել է կողմնակիցների հետ լուսանկար ու մակագրել. «Վիթխարի հաղթանակ Իսրայելի համար»: Նա պայմանավորվել է աջ կրոնական կուսակցությունների ղեկավարների հետ մարտի 3-ի հանդիպման մասին՝ կայուն ու ուժեղ կառավարության կազմավորման համար: «Սա Լիկուդի գլխավորությամբ աջ ճամբարի մեծ հաղթանակն է: Մենք անցանք մի քանի բարդ ընտրարշավներ և եկել է ընտրությունների հերթագայությունը դադարեցնելու ու կառավարություն ձևավորելու ժամանակը»՝ ասել է Նետանյահուն իր կողմակիցների համար կուսակցության շտաբում ելույթում:

«Մեր հակառակորդներն ասում էին, որ Նետանյահուի դարաշրջանն ավարտվել է, բայց մենք հավաքեցինք բոլոր ուժերը և իրավիճակը շրջեցինք: Մենք լիմոնը լիմոնադ դարձրինք»՝ հավելել է նա: Վերջին տվյալներով՝ Լիկուդը հավաքել է 30,9%, որ համարժեք է Կնեսետի 36 մանդատի: Ընդդիմադիր «Կախոլ-Լավան» դաշինքը ստացել է 23,6%՝ 28 մանդատ: Եթե հարցումները ճիշտ են արտացոլում ընտրությունների արդյունքները, Նետանյահուին 120 պատգամավոր ունեցող Կնեսետում մեծամասնություն ունենալու համար չի հերիքում 1 մանդատ: Լիկուդը հույս ունի մյուս աջ կուսակցությունների աջակցությանը, որ համատեղ հայտարարեն 61 մանդատի շեմը՝ կոալիցիոն կառավարություն կազմելու համար: Էքզիտ պոլերը անսպասելի էին շատերի համար՝ հասարակական կարծիքի հարցումները ընտրությունների նախօրեին վկայում էին հիմնական մրցակիցների հավասար շանսերը և հերթական փակուղային դիմակայություն ու ևս մեկ՝ չորրորդ ընտրության հավանականություն: «Կախոլ-Լավանի» նախագահ Բենի Գանցը չի ընդունել իր պարտությունը և ասել է, որ գոհ չէ էքզիտ պոլերի արդյունքներից: «Ես հասկանում ու կիսում եմ ձեր հիասթափությունն ու ցավը, որովհետև սա մեր ցանկացած արդյունքը չէ»՝ հայտարարել է նա: Գանցի խոսքով՝ Իսրայելին «պետք է միասնություն, պետք է հաշտություն, Իսրայելը առաջնորդի կարիք ունի, որ կմիավորի մարդկանց, և հենց դա մենք կշարունակենք առաջարկել Իսրայելի ժողովրդին»: «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության նախագահ Ավիգդոր Լիբերմանը նորից խոստացել է կոալիցիա չկազմել կրոնական կուսակցությունների հետ: Մեկ տարում երրորդ ընտրություններն էին Իսրայելում, նախորդ երկուսից հետո առաջատար 2 կուսակցություններից ոչ մեկը չկարողացավ կառավարություն կազմել: 70-ամյա Նետանյահուն փորձում է հինգերորդ անգամ վարչապետ դառնալ: Երկու շաբաթից նրան սպասում է դատաքննություն կոռուպցիայի մեղադրանքով: Նա հերքում է մեղադրանքները՝ անվանելով քաղաքական «վհուկների որս»:
BBC


Հ.Գ. Եթե Բենիին իրոք հաջողվել է լիմոնը լիմոնադ դարձնել ու առաջ անցնել Գանցից, նա կարդարացվի նաև դատարանում, որևէ մեկի համար գաղտնիք չէ Իսրայելում, որ քրեական գործերը հարուցվել էին նրան ընտրություններում պարտության մատնելու համար: Փաստացի՝ Իսրայելը շարունակում է նույն ճանապարհը՝ քաղաքական էլիտայի փոփոխություն, թերևս, չլինի, իսկ դա նշանակում է, որ պաղեստինաիսրայելյան կոնֆլիկտում ևս առաջիկա 5 տարիներին փոփոխություններ չեն լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ