ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Բեռնի Սանդերսը ամրապնդում է դիրքերը

Բեռնի Սանդերսը ամրապնդում է դիրքերը
24.02.2020 | 10:25

Սենատոր Բեռնի Սանդերսը համոզիչ հաղթանակ է տարել Նևադա նահանգի ակտիվիստների հավաքներում (կոկուսներում)՝ հաստատելով դեմոկրատների կուսակցությունում ընտրարշավի առաջատարի իր դիրքերը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը երկրորդն է, որ կարող է նոր խթան դառնալ նրա ընտրարշավի համար: Կոկուսների առաջին արդյունքները ցույց են տալիս, որ Սանդերսը մեծ առավելություն ունի մյուս թեկնածուներից, բայց մինչև հաղթանակ դեռ շատ հեռու է: Բայդենը Նևադայում ավելի հաջող ելույթ ունեցավ մյուս նահանգներից, որտեղ արդեն նախնական քվեարկություններն անցել են: Այովայի նահանգում ներկուսակցական ընտրություններում նվազագույն ձայներով առաջ է անցել Պիտ Բուտիջիչը: Սանդերսը նրան զիջել է 0,1 տոկսով: Նյու Հեմփշիրի պրայմերիզում 78-ամյա Սանդերսը հավաքել է 26% և Բուտիջիչից առաջ անցել 1,6 կետով: Նևադայում քվեաթերթիկների 50%-ի հաշվարկից հետո Սանդերսն ունի 47%, Բայդենը՝ 28%, նրանց հաջորդում են Բուտիջիչն ու Էլիզաբեթ Ուորենը: Հաջորդ փուլ անցնելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 15% -ը: Հուլիսին վերջնական ընտրությունը կկատարվի դեմոկրատների համագումարում: Պրայմերիզների կարևոր փուլ կդառնա մարտի 3-ի սուպերերեքշաբթին, երբ ընտրություններ են լինելու 14 նահանգներում: Նախագահի թեկնածու դառնալու համար համագումարի 3979 պատգամավորներից 1990-ի ձայներն են պետք: Հաղթանակից հետո ելույթում Բեռնի Սանդերսը գովեց իր թիմին և քննադատեց նախագահ Դոնալդ Թրամփին: «Ամերիկացիները հոգնել են նախագահից, որ անվերջ ստում է»՝ ասաց նա: Բայդենը հայտարարեց, որ իր վերադարձը սկսվում է Նևադայից: «Մամուլը պատրաստ է մարդկանց արագ մեռյալ հայտարարել, բայց մենք ողջ ենք, վերադառնում ենք ու պատրաստվում ենք հաղթել»՝ հայտարարեց Ջո Բայդենը: Թրամփը ևս անդրադարձել է Սանդերսի հաղթանակին՝ նրան անվանելով «Խելագար Բեռնի»: «Շնորհավորում եմ, Բեռնի, և թույլ չտաս, որ հաղթանակդ քեզնից խլեն» գրել է նա թվիթերում:


Սանդերսը ուրբաթ օրը հաստատել է, որ հատուկ ծառայությունները իրեն նախազգուշացրել են Ռուսաստանի փորձերի մասին՝ օգնել իրեն նախընտրական արշավում, Թրամփը գրել է, որ դեմոկրատներն իրենք են փորձում վարկաբեկել սենատորին, որ թույլ չտան մասնակցել նախագահական մրցավազքին: Ամրապնդելով դեմոկրատների առաջատարի դիրքերը՝ Սանդերսը միաժամանակ մեծացրել է ընտրարշավի լարվածությունը՝ նրան համարում են չափազանց լիբերալ, որ կարողանա Թրամփին հաղթել՝ գրել է Ասոշեյտեդ պրեսը:
ԱՄՆ-ում Սանդերսն ունի սոցիալիստի համբավ: Նրա հակառակորդները հաճապ են հիշեցնում, որ պատանի Սանդերսը ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցության անդամ է եղել, իսկ 1980-ականներին ճանապարհորդել է ԽՍՀՄ-ում ու այնտեղ է անցկացրել մեղրամիսը: Նևադայի կոկուսները շատ ավելի կարևոր են, քան Այովայի ու Նյու Հեմփշիրի: Համարվում է, որ Սանդերսը հաղթել է՝ ստանալով Նևադայի լատինամերիկյան մեծ համայնքի ձայները: Նա արդեն Նևադայից մեկնել է Տեխաս, որտեղ սուպերեքշաբթի օրը թեկնածուները մեծ պայքար ունեն միմյանց հետ՝ ընտրողների ձայների համար:
BBC


Հ.Գ. Հանրապետական կուսակցությունում միանշանակ առաջատարը Դոնալդ Թրամփն է, և հենց նրա հետ մրցակցելու համար են դեմոկրատները թեկնածու որոնում: Առայժմ նրանք ծրագրեր չեն առաջադրում, մրցում են իրար հետ՝ միմյանց և, իհարկե, Դոնալդ Թրամփին վարկաբեկելու մեջ: Ծրագրերի մրցակցությունը կսկսվի ընտրարշավի վերջին փուլում, երբ միմյանց դեմ հանդիման կլինեն դեմոկրատների թեկնածուն և Դոնալդ Թրամփը: Եվ, այնումենայնիվ, կոկուսները ապագա ընտրության կարևոր պատկերն են կազմում՝ ուժերի հարաբերակցության առումով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ