ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մի ծն­վեք ու չմեռ­նեք

Մի ծն­վեք ու չմեռ­նեք
17.01.2020 | 00:32
Համ­բե­րու­թյու­նը սքան­չե­լի հատ­կու­թյուն է, որ օգ­նում է ճիշտ ո­րո­շում­ներ կա­յաց­նել, բայց ինչ-որ պա­հից համ­բե­րու­թյու­նը վե­րած­վում է հա­մա­կեր­պու­մի ու դառ­նում դա­վա­ճա­նու­թյուն: Ե՞րբ կգա պա­հը, որ մեզ­նից յու­րա­քան­չյու­րը ինք­նա­բուխ, ա­ռանց աջ ու ա­հյակ նա­յե­լու, ոչ թե մտ­քում, այլ բարձ­րա­ձայն ճչա՝ հե­րիք է: Ձեզ պա­հեք ձեր գա­վա­ռա­կան բթամ­տու­թյու­նը: Չի գա, քա­նի դեռ ձեր մեծ մա­սը կար­ծում է, որ երկ­րում ինչ ան­հե­թե­թու­թյուն լի­նում է, մե­ղա­վո­րը նա­խա­րա­րը կամ նո­րան­շա­նակ պաշ­տո­նյան է, բայց ոչ ՎԱՐ­ՉԱ­ՊԵ­ՏԸ, ո­րով­հետև Նի­կո­լը մեզ փր­կեց: Ին­չի՞ց փր­կեց:
Սկս­վեց «Մեր­ժիր Սեր­ժին»-ով, հե­տո «Սեր­ժը» դար­ձավ մեր կյան­քի ա­վե­լի մեծ մա­սը, քան իր իշ­խա­նու­թյան 10 տա­րի­նե­րին. ա­մեն պահ մեզ խրում են «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» խրա­մատն ու ստի­պում օ­րը 24 ժամ ՀԻ­ՇԵԼ: Մեզ օ­րը 24 ժամ տա­նում են ԱՆ­ՑՅԱԼ, մեզ­նից խլում են ԱՅ­ՍՕ­ՐԸ, ու ձևա­վո­րում են Ա­ՊԱ­ԳԱ, որ­տեղ ի­րենք են լի­նե­լու այ­սօր­վա «ՍԵՐ­ԺԸ»: Իսկ դա մեզ պետք չէ: Ո­րո­շում­նե­րը կա­յաց­նում են՝ ա­ռանց կա­տար­ման պայ­ման­ներ ստեղ­ծե­լու ու քաո­սի մեջ խրում մարդ­կանց՝ ա­ռանց բա­ցա­ռու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում: Կա­ռա­վար­ման ա­նըն­դու­նա­կու­թյու­նը ներ­կա­յաց­նում են բա­րե­փո­խում ու սպա­սում, որ ե­րախ­տա­գի­տու­թյու­նից հալ­վենք, ապ­շում են, որ չենք ըն­կա­լում ի­րենց հան­ճա­րե­ղու­թյունն ու մեր հե­տամ­նա­ցու­թյամբ պա­հան­ջում ենք նոր­մալ ապ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն:
Կառ­չել են ա­թոռ­նե­րից ու ի­րենց հա­մա­րում են հա­վեր­ժա­կան՝ կա­յաց­նե­լու մե­կը մյու­սից հա­կա­պե­տա­կան ո­րո­շում­ներ: Ման­կատ­ներն ու ծե­րա­նոց­նե­րը հեր­թով փա­կե­ցին ու փա­կում են՝ չլու­ծե­լով կեն­սա­կան հար­ցը՝ ի՞նչ են ա­նե­լու ե­րե­խա­ներն ու ծե­րե­րը: Թղ­թի վրա լու­ծում­ներ կան՝ հե­րիք է: Ի­րենք ապ­րում են թղ­թե­րով ու ֆեյս­բու­քում, ռեալ կյան­քը մնա­ցած­նե­րի հա­մար է: Հա­սանք ծնն­դատ­նե­րին:
Զու­գա­հեռ փակ­վում են դիա­հեր­ձա­րան­նե­րը: «Դա­գաղ­նե­րով» իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո տրա­մա­բա­նա­կան քայլ է: Ծնն­դատ­նե­րի փակ­ման պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը ան­հե­թե­թա­գույն է՝ ո­րա­կյալ բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն:
Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ե՞րբ է կա­տա­րել մա­տուց­վող բուժս­պա­սարկ­ման ո­րա­կի ու­սում­նա­սի­րու­թյուն, ի՞նչ չա­փա­նիշ­նե­րով է ո­րո­շել Ո­ՐԱ­ԿԸ: Որ­քան էլ աբ­սուրդ է՝ ըստ ՔԱ­ՆԱ­ԿԻ: Ծնունդ­նե­րի քա­նա­կի: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի` 2018-ի հու­լի­սի 30-ի թիվ 1941-Ա հրա­մա­նով հաս­տատ­ված ծնն­դօգ­նու­թյան բժշ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գնա­հատ­ման չա­փա­նիշ­նե­րի հա­մա­ձայն՝ ա­ռա­ջին մա­կար­դա­կի ծնն­դա­տան գոր­ծու­նեու­թյան հա­մար պետք է տա­րե­կան առն­վազն 150 ծնունդ ա­պա­հո­վել։ Ըստ նա­խա­րա­րի՝ 150-ը պա­տա­հա­կան չէ՝ պա­կա­սի դեպ­քում ծնն­դօգ­նու­թյուն ի­րա­կա­նաց­նո­ղի գոր­ծու­նեու­թյու­նը ար­դա­րաց­ված չէ ծախս-ար­դյու­նա­վե­տու­թյան և մայ­րա­կան ու նո­րած­նա­յին մա­հա­ցու­թյան և հի­վան­դա­ցու­թյան կան­խար­գել­ման տե­սան­կյու­նից: Ար­սեն Թո­րո­սյա­նի փոր­ձը ցույց է տվել, որ ծնունդ­նե­րի փոքր թի­վը ժա­մա­նա­կի մեջ հան­գեց­նում է անձ­նա­կազ­մի մաս­նա­գի­տա­կան ո­րա­կի կորս­տի: Որ­տե՞ղ էին բժիշկ­նե­րը, ի­րա­վա­պաշտ­պան ՀԿ-նե­րը, ՄԻՊ-ը, երբ նա­խա­րա­րը սկան­դա­լա­յին հրա­ման էր ար­ձա­կում: Ե­թե Ար­սեն Թո­րո­սյա­նը չի հաս­կա­նում՝ ինչ­պես են ե­րե­խա­նե­րը ծն­վում ընդ­հան­րա­պես, ոչ ծնող­նե­րի, ոչ ե­րե­խա­նե­րի, ոչ բժիշկ­նե­րի մեղքն է: Ե­թե Ար­սեն Թո­րո­սյա­նը չգի­տի, որ Հա­յաս­տա­նում կա ժո­ղովր­դագ­րա­կան ճգ­նա­ժամ, որ պե­տու­թյու­նը պար­տա­վոր է վա­րել ծնունդ­նե­րի խթան­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ ոչ թե սոսկ փող տա­լով ե­րե­խա­նե­րի ծնն­դյան դեպ­քում, այլ կեն­սա­մա­կար­դակ բարձ­րաց­նե­լով ու աշ­խա­տա­տեղ ստեղ­ծե­լով, որ սե­ռու­նակ տա­րի­քի տղա­մար­դիկ ար­տագ­նա աշ­խա­տան­քի չմեկ­նեն, ոչ թե ծնն­դատ­նե­րի բժիշկ­նե­րից ա­մեն տա­րի 150 ծնունդ պա­հան­ջի, հրա­ժա­րա­կան պի­տի տա:
Ե­թե Ար­սեն Թո­րո­սյա­նը չի հաս­կա­նում, որ չի կա­րե­լի ծննդ­կա­նին հե­ռա­վոր մար­զե­րից Երևան տե­ղա­փո­խել, որ ոչ բո­լոր ծնող­նե­րն են իր չափ աշ­խա­տա­վարձ ու պարգևատ­րում ստա­նում, որ ի­րենց ծն­վե­լիք զա­վակ­նե­րին Երևան բե­րեն ու ծախ­սե­րի տա­կից դուրս գան, որ ծնն­դա­տու­նը մար­դուն իր հայ­րե­նի­քին կա­պող վայր է, ու ծնն­դա­տան փա­կու­մը նշա­նա­կում է մարդ­կանց տուն ու տե­ղից կտրել, Նի­կոլ Փա­շի­նյա­նին պետք է բա­ցատ­րել, որ իր նշա­նա­կած նա­խա­րա­րը կյան­քից կտր­ված ու բժշ­կու­թյու­նից ո­չինչ չհաս­կա­ցող թղթա­կեր է:
Ծնն­դատ­նե­րի փա­կու­մից բժիշկ­նե­րի ու բնա­կիչ­նե­րի ըն­դվ­զում­նե­րից հե­տո մամ­լո ա­սու­լի­սում նա­խա­րա­րը, նո­րից կյան­քից կտր­ված թվե­րով զին­ված, պն­դեց՝ տա­րե­կան 150-ից պա­կաս ծնունդ ըն­դու­նող ծնն­դատ­նե­րը կփակ­վեն։ Դա նրա սկզ­բունքն է: Բայց դե­մա­գո­գիա է՝ նո­րա­ծին­նե­րի թվից կառ­չե­լու փո­խա­րեն նա­խա­րա­րը պի­տի մտա­ծի՝ ինչ­պես ծնա­րան­նե­րը ա­պա­հո­վի բուժ­տեխ­նի­կա­յով ու մաս­նա­գետ­նե­րով: Ակն­հայտ է, որ ա­ռանց վար­չա­պե­տի հա­մա­ձայ­նու­թյան ոչ մի նա­խա­րար, ան­գամ ա­մե­նա­գետ Ար­սեն Թո­րո­սյա­նը, չէր կա­րող նման հրա­ման տալ, և վար­չա­պե­տի հա­մա­ձայ­նու­թյամբ են փակ­վում Ա­չաջ­րի, Մա­րա­լի­կի, Եղ­վար­դի, Ա­րա­գա­ծի, Ար­տե­նիի, Ծաղ­կա­հո­վի­տի, Արծ­վա­բեր­դի, Քա­ջա­րա­նի ծնն­դատ­նե­րը: ՈՒ՝ ոչ միայն: Ծաղ­կա­հո­վի­տի, ո­րի տեղն էլ Ար­սեն Թո­րո­սյա­նը չգի­տի, ծնն­դա­տու­նը 22 գյուղ է սպա­սար­կում, բնակ­լի­մա­յա­կան պայ­ման­նե­րը վատն են՝ երբ Երևա­նում չոր ե­ղա­նակ է, այն­տեղ ձյուն-ձմեռ է, ճա­նա­պարհ­նե­րը փակ են: Իր կնոջն այդ ճա­նա­պարհ­նե­րով Ար­սեն Թո­րո­սյա­նը տե­ղից տեղ տա­նե­լու ռիս­կը կա­նե՞ր: Կհա­մա­ձայ­նե՞ր, որ իր կինն աշ­խա­տեր Ծաղ­կա­հո­վի­տի հի­վան­դա­նո­ցում՝ նրա աշ­խա­տա­վար­ձի հա­մե­մատ գրոշ­նե­րով: Թե՞ ինքն ու իր կի­նը հպարտ հա­յեր են, մնա­ցա­ծը պի­տի դու­խով հաղ­թա­հա­րեն ի­րենց պաշ­տո­նա­վար­ման հետևանք­նե­րը:
Ի՞նչ էին մտա­ծում Աժ-ում 2020-ի բյու­ջեի նա­խա­գի­ծը հաս­տա­տե­լիս՝ տե­ղյա՞կ չէին նա­խա­րա­րի՝ բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ փա­կե­լով փող աշ­խա­տե­լու մտադ­րու­թյուն­նե­րին: Թե՞ վս­տա­հե­ցին նրա մաս­նա­գի­տա­կան ու մարդ­կա­յին ո­րակ­նե­րին ու ու­նա­կու­թյուն­նե­րին: Իշ­խա­նա­մե­տով ու ընդ­դի­մա­դի­րով: Ար­սեն Թո­րո­սյա­նի՝ ի­մա Նի­կոլ Փա­շի­նյա­նի, մտ­քով չի՞ ան­ցել, որ ո­րա­կը բարձ­րաց­նում են ոչ թե հի­վան­դա­նոց փա­կե­լով, այլ հի­վան­դա­նո­ցի պայ­ման­նե­րը բա­րե­լա­վե­լով, նոր բուժ­տեխ­նի­կա տրա­մադ­րե­լով, բու­ժանձ­նա­կազ­մին վե­րա­պատ­րաս­տե­լով, թե՞ դա ծախ­սա­տար է: Կամ էլ՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նին հե­տաք­րք­րում են միայն ռես­տո­րան­ներն ու ի­րենց զու­գա­րան­նե­րը, ո՞ր զբո­սաշր­ջիկն է գնում ծնն­դա­տուն կամ հի­վան­դա­նոց: Նի­կոլ Փա­շի­նյա­նը չգի­տի որ­տե՞ղ ծախ­սի պե­տու­թյան փո­ղե­րը: Ա­ռող­ջա­պա­հու­թյան վրա: Թե՞ նպա­տա­կը մար­զա­յին հի­վան­դա­նոց­նե­րը մաս­նա­վո­րեց­նելն է ու պե­տու­թյան հաշ­վեկշ­ռից հա­նե­լը: Իսկ ժո­ղո­վուր­դը այդ­քան փող ար­դեն ու­նի՞: Ո՞վ է ո­րո­շել, որ մար­զե­րում աշ­խա­տող բժիշկ­նե­րը ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ չեն: Ին­չու՞ պի­տի ան­գործ մնան: Մար­զե­րում էլ մար­դիկ են ապ­րում, որ ծն­վե­լու, աշ­խա­տե­լու ու նաև մեռ­նե­լու ի­րա­վունք ու­նեն՝ հա­կա­ռակ ար­սեն­թո­րո­սյան­նե­րի: Պա­տաս­խան տա­լու՞ է Ար­սեն Թո­րո­սյա­նը, երբ ծննդ­կան­նե­րի ու նո­րա­ծին­նե­րի մա­հա­ցու­թյան դեպ­քեր լի­նեն իր հրա­մա­նի պատ­ճա­ռով, թե՞ այդ նպա­տա­կով կան «ա­նո­րակ» բժիշկ­ներ, որ կրակն են ըն­կել Ա­ՆՈ­ՐԱԿ նա­խա­րա­րի ձեռ­քը:
Փո­ղոց դուրս ե­կած մար­դիկ պա­հան­ջում էին նա­խա­րա­րի հրա­ժա­րա­կա­նը, իսկ «Նի­կո­լին բան ա­սո­ղի մե­րը»: Ի՞նչ է պետք, որ նրանք հաս­կա­նան՝ ոչ մի նա­խա­րար ինք­նագ­լուխ ո­րո­շում չի ըն­դու­նում: Եղ­վար­դում ցու­ցա­րար­նե­րից մե­կը հարց­նում էր՝ «ՈՒ՞մ եք ծա­խել էդ շեն­քը, կե­րաք ժո­ղովր­դին, կե­րաք», մյու­սը՝ ա­վա­գա­նի­նե­րին էր պա­հան­ջում, եր­րոր­դը՝ աշ­խա­տա­տեղ, որ ե­րե­խա­ներ ծն­վեն: Մեկն էլ բղա­վում էր. «Էր­կու տա­րի ա­ռա­վո­տից ի­րի­կուն Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյուն, դե զզ­վաց­րիք, է­լի, ե­կեք էս խն­դիր­նե­րը լու­ծեք, ոչ թե գլուխ­ներս հար­թու­կեք»: Սխա՞լ էր: Սխա՞լ է մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը, որ հոգ­նել է քա­ղա­քա­կան խա­ղե­րից ու ու­զում է՝ նոր իշ­խա­նու­թյու­նը իր կյան­քը փո­խի՝ ինչ­պես խոս­տա­ցել է: Նոր իշ­խա­նու­թյու­նը, ում հա­վա­տա­ցել է, սպա­սե­լիք­ներ ու­նի ու այն­քան շատ սպա­սե­լիք­ներ, որ չի կա­րո­ղա­նում ըն­կա­լել՝ նոր իշ­խա­նու­թյունն իր խն­դիր­ներն ու­նի, ինքն՝ իր: Իշ­խա­նու­թյան խն­դի­րը ինք­նա­պահ­պա­նու­թյունն է՝ ինչ­պես բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ու բո­լոր ժա­մա­նակ­նե­րում: Այդ հար­ցում հին ու նոր չի լի­նում:
Իշ­խա­նու­թյու­նը շա­րու­նա­կում է ա­ռա­ջին դեմ­քի ու մնա­ցած­նե­րի մա­կար­դա­կով աս­պա­րեզ նե­տել սոսկ կար­գա­խոս­ներ՝ «Հարս­տա­ցեք ու հարս­տաց­րեք», «Աղ­քա­տու­թյու­նը գլուխ­նե­րում հաղ­թա­հա­րեք»… Մա­մու­լը գրում է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մտա­դիր է … ցրել խոր­հր­դա­րա­նը՝ «ֆրակ­ցիան ան­վերջ «պադս­տա­վա» է ա­նում նրան»: Ե­թե ա­ռաջ Նի­կո­լը զգու­շաց­րել էր` ֆրակ­ցիա­յից դուրս ե­կո­ղը ման­դա­տը պետք է վայր դնի, այ­լա­պես պառ­լա­մեն­տը կց­րի, հի­մա սպա­սում է կու­սակ­ցու­թյուն­նե­րի ու Ընտ­րա­կան օ­րենս­գր­քի փո­փո­խու­թյուն­նե­րին։ Եվ՝ հակ­ված չէ 88 պատ­գա­մա­վոր ու­նե­նալ, փոր­ձե­լու է ա­դեկ­վատ, մո­բիլ թիմ ձևա­վո­րել: Ե­թե տե­ղե­կու­թյու­նը հա­վաս­տի է, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­դի­պե­լու է թի­մի դա­ժան դի­մադ­րու­թյա­նը՝ «ման­կա­պար­տեզն» ար­դեն սո­վո­րել է կյան­քի հա­ճույք­նե­րին՝ բարձր աշ­խա­տա­վար­ձով + ան­կապ պարգևատ­րում­նե­րով, 1 շա­բաթ Երևա­նում, 2 շա­բաթ գոր­ծու­ղում­նե­րում, պե­տու­թյան հաշ­վին ֆլեշ­մո­բե­րով ու ԿՐԵԱ­ՏԻՎ քայ­լե­րով: Կկա­րո­ղա­նա՞ ՔՊ նա­խա­գա­հը հաղ­թա­հա­րել ՔՊ-ին: Թե՞ ՔՊ-ն նրան կփո­խա­րի­նի, ա­սենք, Տիգ­րան Ա­վի­նյա­նով: Կամ՝ Ան­նա Հա­կո­բյա­նով: Ծայ­րա­հեղ դեպ­քում՝ Մա­րիամ Փա­շի­նյա­նով: Խոր­հր­դա­րա­նը ցրե­լուց ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պար­տա­վոր է պե­տու­թյունն ա­զա­տել իր սկ­սած ան­հե­թեթ ու անն­պա­տա­կա­յին դար­ձած դա­տա­վա­րու­թյուն­նե­րից, որ վե­րած­վել են փաս­տա­բան­նե­րի խրախ­ճան­քի ու գնա­լով հե­ռա­նում են բուն խնդ­րից: ՀՀ հպարտ ու ոչ հպարտ հա­յե­րի հա­մար սոսկ իշ­խա­նա­կան խն­դիր է ՍԴ-ի մի կա­թիլ մեղր դա­ռած պատ­մու­թյու­նը: Գաղտ­նիք չէ, ու վա­ղուց, որ Նի­կոլ Փա­շի­նյանն ու­զում է Հրայր Թով­մա­սյա­նից ու «ըն­կե­րու­թյու­նից» ա­զատ­վել, որ նրանք էլ ի­րենց հեր­թին ա­զա­տու­թյուն չտան Ռո­բերտ Քո­չա­րյա­նին: Այ­սինքն՝ Նի­կոլ Փա­շի­նյանն ըն­դու­նել է պե­տա­կան մե­ղադ­րո­ղի պար­տու­թյու­նը դա­տա­վա­րու­թյու­նում ու փոր­ձում է կան­խել փաս­տա­բան­նե­րի հաղ­թա­նա­կը ՍԴ-ում: Նի­կոլ Փա­շի­նյանն ըն­դու­նել է, որ 2008-ի մար­տի 1-ի 10 սպա­նու­թյուն­նե­րի բա­ցա­հայ­տումն ու մե­ղա­վոր­նե­րին պատ­ժե­լը ապ­րիո­րի է, որ այդ դա­տա­վա­րու­թյու­նը վե­րած­վել է Ռո­բերտ Քո­չա­րյա­նի «հե­րո­սաց­ման» գոր­ծըն­թա­ցի, ու դա ի­րե­նից այլևս կախ­ված չէ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ԱԺ-ն ցրե­լուց ա­ռաջ ու նոր ԱԺ-ում ՔՊ-ի հաղ­թա­նա­կի հա­մար, պար­տա­վոր է վե­րա­կանգ­նել նոր­մալ հա­ղոր­դակ­ցու­թյան մթ­նո­լոր­տը երկ­րում: ՈՒ նաև նե­րո­ղու­թյուն խնդ­րել իր կադ­րե­րի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի հա­մար: Նե­րո­ղու­թյուն խնդ­րել, որ իր նշա­նա­կած Ար­թուր Վա­նե­ցյա­նը վար­կա­բե­կում էր ԵԿՄ-ին, իր նշա­նա­կած Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ու­զում էր հայ գրա­կա­նու­թյունն ու հա­յոց պատ­մու­թյու­նը ոչ պար­տա­դիր դարձ­նել բու­հե­րում, իսկ դպ­րոց­նե­րից հա­նել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը: Որ իր կա­ռա­վար­ման օ­րոք Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սի հրա­ժա­րա­կանն էին պա­հան­ջում, իսկ իր բա­նագ­նաց­նե­րը օ­րը մեկ Ան­թի­լիաս էին գնում: Որ իր կա­ռա­վար­ման օ­րոք Հա­յաս­տան ներդ­րում­ներ չե­կան, բայց գա­լու էին, ե­թե ին­քը խե­լա­միտ ու հա­վա­սա­րակ­շիռ քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րեր: Որ ան­փոր­ձու­թյան ու ան­տե­ղյա­կու­թյան պատ­ճա­ռով պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը վե­րած­վել է մեկ մար­դու քմա­հա­ճույք­նե­րի բա­վա­րար­ման, որ չու­ներ ու չու­նե­ցավ պե­տա­կա­նու­թյան զգա­ցում ու իր պաշ­տո­նի գի­տակ­ցում: Ա­րեց՝ ինչ կա­րող էր: Ինչ չա­րեց, թող նե­րեն ու չմե­ղադ­րեն՝ զի կար իր այդ­քան էր: Հեր­թա­կան, թե ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյանն ու ՔՊ-ն ու­նեն ան­սահ­մա­նա­փակ իշ­խա­նու­թյուն ու սահ­մա­նա­փակ ժա­մա­նակ: Կեղծ օ­րա­կար­գե­րից հրա­ժար­վե­լու, մարդ­կանց սկան­դալ­նե­րով սնե­լու փո­խա­րեն պե­տու­թյան ԻՆՔ­ՆԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ, քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան անվ­տան­գու­թյան ու ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ քայ­լեր ա­նե­լու: Այ­լա­պես, ե­թե Ֆրան­սիա­յում հե­ղա­փո­խու­թյու­նը խժ­ռեց իր զա­վակ­նե­րին, Հա­յաս­տա­նում զա­վակ­ներն են խժ­ռում հե­ղա­փո­խու­թյու­նը: Իսկ մար­դիկ սո­վո­րել են ճա­նա­պարհ­ներ փա­կել ու կար­ծում են, թե ի­րենք են տերն ի­րենց երկ­րի: Հետևանք­նե­րը ոչ միայն հինգ­շաբ­թի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում են երևում, այլև ա­մեն շա­բաթ հեր­թա­կան նա­խա­րա­րի հեր­թա­կան սկան­դա­լա­յին ո­րո­շու­մով՝ Բա­թո­յա­նից Պա­պի­կյան ու Ռուս­տա­մյան, Հա­րու­թյու­նյա­նից՝ Թո­րո­սյան և այլք: «Փրկ­չի» ու «12 ա­ռա­քյալ­նե­րի» «խոր­հր­դա­վոր ընթ­րի­քը» շա­րու­նակ­վում է: ՈՒ ի՞նչ: Ո­չինչ: Եր­կիրն է ափ­սոս: Մար­դիկ են մեղք: Ժա­մա­նակն է սպան­վում:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ժո­ղովր­դա­վար Ա­թեն­քում Սոկ­րա­տեսն ա­սում էր ճշ­մար­տու­թյու­նը, իսկ բա­րե­կամ­նե­րը նրան ցի­կու­տա տվե­ցին, որ ինք­նաս­պան լի­նի: Հա­նուն ժո­ղովր­դա­վա­րու­թյան:
Դիտվել է՝ 4746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ