ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թրանփին իմպիչմենտ հայտարարվեց՝ հանրապետականները գահավիժում են նրա հետ

Թրանփին իմպիչմենտ հայտարարվեց՝ հանրապետականները գահավիժում են նրա հետ
20.12.2019 | 14:29

Չորեքշաբթի երեկոյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ հայտարարեց նախագահ Դոնալդ Թրամփին: Հիմնադիր հայրերի ստեղծած հրաշալի ու սարսափելի մեքենան, որ լռում ու չէր գործում համարյա ամբողջ պատմության ընթացքում, 231 տարվա մեջ երրորդ անգամ շարժման մեջ դրվեց, որ քննարկի հարցը՝ պե՞տք է Կոնգրեսը նախագահին պատասխանի կոչի իշխանության չարաշահման համար: Ուրեմն ինչու՞ է ամեն ինչ այդքան բանալ թվում: Մի՞թե ելքն այդքան կանխորոշված է՝ գրում է The New York Times-ը խմբագրականում:


Մարդկանց մեծ մասն ասում է, որ գիտի՝ ինչ է կատարվում և ո՞վ ենք մենք, որ ասենք՝ նրանք սխալվում են: Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Դոնալդ Թրամփի պաշտոնանկությանը՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավարության հրահանգով, բացառությամբ 3 դեմոկրատների, որ ներկայացնում էին Թրամփին բարեկամաբար վերաբերվող շրջաններ, որոնք դեմ կլինեին իմպիչմենտի 2 հոդվածներից համենայն դեպս մեկին: Առաջիկա 1-2 ամսում Սենատը հաստատ նրան կարդարացնի՝ դարձյալ կուսակցական քվեարկությամբ: Հանրապետականներից պահանջել, որ իրենց ղեկավարին պատասխանատվության կանչեն, չափազանց մեծ պահանջ կլինի, ճիշտ ինչպես դեմոկրատներից Բիլ Քլինտոնի իմպիչմենտի գործընթացում: Բայց այն ժամանակ շատ դեմոկրատներ քննադատում էին Բիլ Քլինթոնին ու միացան նրա իմպիչմենտի պահանջին, օրենսդիր հանրապետականները Թրամփի դեմ ոչ մի խոսք չարտաբերեցին: Փոխարենը նրանք մրցում էին միմյանց հետ չարիքի ամենամեծ այլաբանություններին հղումներում՝ Պեռլ Հարբորի հարձակումից մինչև Հիսուսի խաչելություն, և ենթադրություններում, որ այն, ինչ ապրում է Թրամփը, ավելի վատ է: Սենատի հանրապետականները պատրաստվում են հետևել Նեկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին, թեպետ շատերը գիտեն՝ ինչ վիճակում են գործերն իրականում: Ոչ վաղ անցյալում նրանցից ոմանք, ներառյալ Թեդ Կրուզին ու Մարկո Ռուբիոյին, մեծամասնության ղեկավար Միտչ Մակկոնելին, պնդում էին, որ Դոնալդ Թրամփը երկրի համար վատն է: Հիմա այդ սենատորները, կարծես, ծարավի են աջակցել այն վարքագծին, որից վախենում էին: Յուրաքանչյուր նախագահ, սկսած Ջորջ Վաշինգտոնից, մեղադրվել է այս ու այն արարքում, և շատերն են բախվել պաշտոնանկության կոչերին: Բայց Կոնգրեսը հազվադեպ է դիմել այդ ծայրահեղ միջոցին լուռ համաձայնության պատճառով, որ այդ միջոցը պետք է պահել միայն ազգային շահերի դեմ ամենաաղաղակող ու աններելի հանցագործությունների դեպքի համար: Թրամփն ինքն է այդ սահմանագիծը ցույց տվել 2008-ին՝ պնդելով, որ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին պետք էր պաշտոնանկել Իրաքում պատերազմի պատճառների ստի համար, միևնույն ժամանակ՝ մերժելով հանրապետականների հայտարարած իմպիչմենտը Քլինթոնին սեքսի մասին ստի համար՝ իբրև բացարձակապես անկարևոր պատճառով հիմարության:


Բոլոր խելամիտ չափումներով՝ Թրամփի պահվածքը նախագահի պաշտոնում վերցնում է բարձրությունը, որ սահմանել են ԱՄՆ հիմնադիրները պաշտոնանկության համար: Նրա դեմ գործը՝ օտարերկրյա միջամտություն է խնդրել, որն իրեն կօգներ 2020-ին վերընտրվել, որ նա օգտագործել է հարյուր միլիոնավոր հարկատուների դոլարները, որ նրա վարչակարգը փորձել է թաքցնել ապացույցները և հետո նա արգելել է Կոնգրեսին իրականացնել իր սահմանադրական երաշխավորի դերը՝ ստուգելու գործադիր իշխանությանը: Կառավարության բազմաթիվ պաշտոնյաները, մի մասին նշանակել է նախագահը, հաստատել են այդ փաստերը: Գուցե չկա լավագույն օրինակ, որ Սահմանադրության հայրերը համարում են պաշտոնանկության արժանի պահվածք: Եվ դա մի կողմ է թողնում ծանրակշիռ ապացույցները, որ Թրամփը կատարել է պաշտոնանկության արժանի այլ խախտումներ, այդ թվում՝ արտասահմանյան փողեր է վերցրել իր մասնավոր բիզնեսի համար, խոչընդոտել է արդարադատությանը և խախտել ընտրարշավի ֆինանսավորման օրենքները՝ վերջին երկու կետերը դաշնային հանցագործություններ են: Այս ամբողջ ընթացքում Թրամփը մեղադրանքները հերքելու հնարավորություն ուներ: Նա կարող էր իմպիչմենտի երկու հոդվածները լուծարել՝ թույլ տալով բարձրաստիճան պաշտոնյաներին ցուցմունք տալ՝ երդումից հետո: Եթե նա իրոք վատ ոչինչ չի արել, այդ պաշտոնյաների ցուցմունքները կարդարացնեին նրան լիազորությունների չարաշահման հարցում, ու նրանց սովորական հայտնությունը կհաներ Կոնգրեսին խոչընդոտելու մեղադրանքը: Երբ նրան պաշտպանվելու հնարավորություն տրվեց, նախագահը հրաժարվեց մասնակցել՝ մերժելով Ներկայացուցիչների պալատի բոլոր օրակարգերը, վկաների ի հայտ գալն ու փաստաթղթերի տրամադրումը՝ փաստացի իրեն ոչ հաշվետու հայտարարելով: Նրա պաշտպանությունը մեծատառերով գրված թվիթներն էին, որ մեղադրում էին դեմոկրատներին ՙզրպարտության՚ և ընտրությունների արդյունքները փոխելու փորձերի մեջ: Երեքշաբթի նա Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին փոխանցեց 6 էջանոց անհավասարակշիռ ու սխալներով լի նամակ, որում իմպիչմենտի գործընթացն անվանում էր ՙկուսակցական հեղաշրջման անօրինական փորձ՚: Նախագահի նամակը ևս մեկ անգամ ցույց տվեց ըստ էության պաշտպանությունը շարունակելու նրա լիակատար անընդունակությունը: Իր ինչ-որ սխալն ընդունելը կամ վկաներ տրամադրելը մերժելը, որ կհաստատեն նրա անմեղությունը, Ներկայացուցիչների պալատին ընտրություն չթողեց՝ բացի իմպիչմենտ հայտարարելը: Հիմա գործը փոխանցված է Սենատին՝ դատական քննության համար և անցնելու է Գերագույն դատավոր Ջոն Ռոբերտսի ղեկավարությամբ: Թեպետ նա կարող է չայրվել քաղաքական վեճերի մեջ ներքաշվելու ցանկությամբ, Գերագույն դատավոր Ռոբերտսը իրավասություններ ու պարտավորություններ ունի այդ գործընթացը ոչ միայն կուսակցական ֆարս դարձնելու: Իրականում այդ վեճերից շատերը պետք է լուծվեն նախքան Սենատի հետաքննությունը:

Ցավոք, Սենատը ղեկավարում է Մակկոնելը: Մակկոնելը, որ ինչպես բոլոր սենատորները, դատական գործընթացի սկզբում երդվելու են ՙանկողմնակալ արդարադատություն իրագործել՚, արդեն խոստացելէ խախտել: ՙԵս անկողմնակալ երդվյալ չեմ: Սա քաղաքական գործընթաց է,-հայտարարել է Մակկոնելը երեքշաբթի:-Ներկայացուցիչների պալատն ընդունել է իմպիչմենտի մասին քաղաքական որոշում: Ես կարծում եմ, որ նշանակալից չափով կուսակցական ելք կլինի Սենատի հետաքննության ժամանակ՚: Ոչ ոք չի ասում, որ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները քաղաքական խաղերից վեր են, բայց նրանք գոնե լսումներ անցկացրին ու ամեն ինչ արեցին ճշմարտությունը պարզելու համար: Մակկոնելը նույնիսկ դա չի խոստանում:
The New York Times


Հ.Գ. Դեմոկրատները չորեքշաբթի օրը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հրապարակել են 658 էջանոց զեկույց, որի ամբողջ էությունը պարզ էր 2016-ի նոյեմբերին՝ նրանք չեն ընդունում Թրամփի ընտրությունը: Մինչև հիմա ու հետո: Թրամփը ճիշտ է՝ նրանք չեն ընդունում ոչ միայն իրեն, այլև իրեն ձայն տված բոլոր ամերիկացիներին: Իսկ դա լավագույն մեկնարկը չէ 2020-ի ընտրություններից առաջ ու շատ նման է ինքնասպանության՝ քաղաքական: Փաստորեն՝ ոչ միայն Հայաստանում, այլև ԱՄՆ-ում են ուժերը կենտրոնացնում ոչ թե ապագայի, այլ՝ անցյալի վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ