ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ալիևը փոր­ձում է ԻՊ-ի առջև Ադր­բե­ջա­նը մա­քուր ներ­կա­յաց­նել և ա­հա­բե­կիչ­նե­րին ընդգր­կել կա­ֆիր­նե­րիս դեմ պա­տե­րազ­մում

Ալիևը փոր­ձում է ԻՊ-ի  առջև Ադր­բե­ջա­նը մա­քուր ներ­կա­յաց­նել և ա­հա­բե­կիչ­նե­րին ընդգր­կել կա­ֆիր­նե­րիս դեմ պա­տե­րազ­մում
13.12.2019 | 00:29
Ադր­բե­ջա­նը վա­ղուց է ցան­կա­նում Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի դեմ նա­խա­պատ­րաստ­վող պա­տե­րազ­մում ներգ­րա­վել Սի­րիա­յում և Ի­րա­քում ձա­խող­ված և ի­րենց հիմ­նա­կան նպա­տա­կին չհա­սած ԻՊ-ի («Իս­լա­մա­կան պե­տու­թյան») մար­տիկ­նե­րին: Թուր­քիան ևս այդ նպա­տակն ու­նի:
Ա­վե­լին, չնա­յած Հա­յաս­տա­նում «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծից հե­տո իր հա­մար ա­ռա­ջա­ցած մի շարք նպաս­տա­վոր գոր­ծոն­նե­րին, ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ժա­մա­նակ հայ­կա­կան բա­նա­կի մար­տու­նա­կու­թյունն իր կաշ­վի վրա ար­դեն երկ­րորդ ան­գամ զգա­ցած Ադր­բե­ջա­նը դժ­վար թե հա­մար­ձակ­վի մեր դեմ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լու, քա­նի դեռ Հա­յաս­տա­նում ներ­քին ի­րա­վի­ճա­կը երկ­րի ղե­կա­վա­րու­թյան, ու­ժա­յին կա­ռույց­նե­րի վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս չի ե­կել, և (կամ) քա­նի դեռ ԻՊ-ի մար­տիկ­նե­րի հետ չու­նի հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու վս­տա­հու­թյուն, որ նրանք կմաս­նակ­ցեն հա­յե­րի դեմ պա­տե­րազ­մին Ադր­բե­ջա­նի, Նա­խիջևա­նի, թերևս նաև Վրաս­տա­նի տա­րած­քից։ Թշ­նա­մին այս ան­գամ մեզ հաղ­թե­լու ի­րա­կան ե­րաշ­խիք­ներ է փնտ­րում, ընդ ո­րում, ե­րաշ­խիք­ներ նույ­նիսկ ա­վել­ցու­կով, որ իր հաշ­վարկ­նե­րում հան­կարծ սխալ­ված չլի­նի:
Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյանն ար­դեն քաջ ծա­նոթ է Ադր­բե­ջա­նի բա­նա­կի մար­տու­նա­կու­թյու­նը, նրանք լավ գի­տեն, որ ադր­բե­ջան­ցի զին­վորն ու սպան ա­ռանձ­նա­պես կռ­վող չեն, թեև զեն­քի, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ա­ռու­մով, բա­ցա­ռու­թյամբ «Իս­կան­դեր» չու­նե­նա­լու, գե­րա­զան­ցում են մեզ, սա­կայն էա­պես զի­ջում են ի­րենց ո­գով ու մար­տա­կան պատ­րաստ­վա­ծու­թյամբ: Գի­տեն նաև, որ հա­յե­րիս ա­ռա­ջին իսկ լուրջ գրո­հի դեպ­քում նրանք զանգ­վա­ծա­բար դի­մե­լու են փա­խուս­տի:
Այլ է ԻՊ-ի մար­տիկ­նե­րի պա­րա­գան, ո­րոնք բազ­միցս ա­պա­ցու­ցել են, որ ան­հա­վատ­նե­րի, թշ­նա­մու դեմ մար­տե­րում Ալ­լա­հու Ակ­բար (Աստ­ված մե­ծա­գույնն է) գո­ռա­լով, պատ­րաստ են, ա­ռանց տա­տան­վե­լու, գնալ անձ­նա­զո­հու­թյան` միան­գա­մայն վս­տահ, որ դրա­նից հե­տո ի­րենց հո­գին գնա­լու է Ալ­լա­հի մոտ, այ­սինքն` Դրախտ:
ԻՊ-ի մար­տիկ­նե­րին մեր դեմ պա­տե­րազ­մում ներգ­րա­վելն Ադր­բե­ջա­նի հա­մար հեշտ խն­դիր չէ, թեև ար­տա­քուստ կա­րող է թվալ դյու­րին: ԻՊ-ն իս­լա­մի հեն­քի վրա ձևա­վոր­ված լուրջ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, գա­ղա­փա­րա­կան ա­ռաջ­նորդ­ներ ու գա­ղա­փա­րա­խոս­ներ ու­նի: Թող ոչ ոք չկար­ծի, թե ԻՊ-ի շար­քե­րում զուտ վարձ­կան­ներ, զին­ված խու­լի­գան­ներ են կռ­վում ու հա­նուն փո­ղի, գնում ինք­նա­զո­հու­թյան: ԻՊ-ի մար­տիկ­նե­րին զին­ված խու­ժան պատ­կե­րաց­նե­լը շատ մեծ մո­լո­րու­թյուն կլի­նի հա­յե­րիս հա­մար:
Որ­պես հա­վա­տա­կից­նե­րի, ԻՊ-ի մար­տիկ­նե­րին մեր դեմ պա­տե­րազ­մում ներգ­րա­վե­լու Ադր­բե­ջա­նի փոր­ձե­րը մինչ այժմ ձա­խող­վել են, քա­նի որ ԻՊ-ի հա­մար բա­վա­րար չէ զուտ այն, որ մենք, Ղու­րա­նի և ի­րենց պատ­կե­րաց­մամբ, ան­հա­վատ ու նույ­նիսկ կա­ֆիր ենք (այս հաս­կա­ցու­թյա­նը կանդ­րա­դառ­նանք քիչ հե­տո): ԻՊ-ի հա­մար թեև պաշ­տո­նա­պես, ար­տա­քուստ իս­լամ դա­վա­նող, սա­կայն, ըստ էու­թյան, այդ­պի­սին են նաև շատ ադր­բե­ջան­ցի­ներ, և, ընդ­հան­րա­պես, Ադր­բե­ջանն ին­քը, որ­պես պե­տու­թյուն, կա­ֆիր­նե­րի պե­տու­թյուն է, քա­նի որ շեղ­ված է Ալ­լա­հի կամ իս­լա­մի օ­րենք­նե­րից, այդ օ­րենք­նե­րով չի ա­ռաջ­նորդ­վում ու ճիշտ կյանք չի վա­րում: Հետևա­բար ԻՊ-ում ա­ռայժմ, մեր բախ­տից, դեռ ա­նի­մաստ են հա­մա­րում Ադր­բե­ջա­նի կող­մից հա­յե­րի դեմ պա­տե­րազ­մում ներգ­րավ­վե­լը, կա­ֆիր­նե­րի դեմ կռ­վում ի­րենց կյան­քը զո­հե­լը հա­նուն թե­կուզ ար­տա­քուստ հա­վա­տա­կից այլ կա­ֆիր­նե­րի, կա­ֆիր­նե­րի մի պե­տու­թյան դեմ կռ­վե­լը հա­նուն կա­ֆիր­նե­րի մեկ այլ պե­տու­թյան:
Իլ­համ Ա­լիևը շատ լավ հաս­կա­նա­լով վե­րոն­շյալ խո­չըն­դո­տը վե­րաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, փոր­ձել ու փոր­ձում է հս­տակ սահ­մա­նա­գիծ անց­կաց­նել պղ­ծու­թյան, այ­լա­սեր­ման օ­րենք­նե­րով ա­ռաջ­նորդ­վող Եվ­րո­պա­յի և Ադր­բե­ջա­նի միջև, որ­պես­զի ԻՊ-ն այլևս դա­դա­րի Ադր­բե­ջա­նը կա­ֆիր­նե­րի պե­տու­թյուն հա­մա­րել: Այդ ա­ռու­մով Ա­լիևի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան ա­ռա­ջին խե­լա­միտ քայլն այն է ե­ղել, որ Ադր­բե­ջա­նը, ինչ­պես և Ռու­սաս­տա­նը, ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի, ԼԳԲՏ ան­ձանց, այ­սինքն` այ­լա­սեր­ված­նե­րի հա­մար գործ­նա­կա­նում լայն ի­րա­վունք­ներ ա­պա­հո­վող Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի ստո­րագ­րել, հրա­ժար­վում է այն ստո­րագ­րել և վա­վե­րաց­նել:
Մինչ­դեռ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյու­նը, փո­խա­նակ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի տա­կից Հա­յաս­տա­նի ստո­րագ­րու­թյու­նը հետ կան­չե­լու կամ իր գո­յու­թյան ողջ ըն­թաց­քում կոն­վեն­ցիան գո­նե պար­զա­պես ստո­րագր­ված թող­նե­լու (կոն­վեն­ցիա­յի ստո­րագր­ված լի­նե­լը դեռ չի նշա­նա­կում, որ այն ու­ժի մեջ է մտած ու գոր­ծադր­վե­լու է), 2019 թ. գար­նա­նից Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը նպա­տա­կաուղղ­ված գոր­ծըն­թաց է սկ­սել: Ա­վե­լին` ս. թ. դեկ­տեմ­բե­րի 11-ին ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վը ձայ­նե­րի մե­ծա­մաս­նու­թյամբ` հան­ձին իշ­խող և իշ­խա­նա­կան «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի կա­տա­րած քվեար­կու­թյան, երկ­րորդ ըն­թերց­մամբ և ամ­բող­ջու­թյամբ ըն­դու­նել է Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի դա­տա­վոր­նե­րի վաղ կեն­սա­թո­շա­կա­յին հա­մա­կար­գի ներ­դր­ման սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի նա­խա­գի­ծը:
Փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյունն իր վե­րոն­շյալ քայ­լով փոր­ձում է վե­րաց­նել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման ճա­նա­պար­հին ե­ղած պաշ­տո­նա­կան խո­չըն­դո­տը` ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ներ­կա­յիս կազ­մը, ո­րի միան­գա­մայն են­թադ­րե­լի ո­րո­շումն առ այն, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան չի հա­մա­պա­տաս­խա­նում ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը, Հա­յաս­տա­նում հի­շյալ կոն­վեն­ցիան կու­ղար­կի գրո­ղի ծո­ցը և մե­կընդ­միշտ վերջ կտա մեր երկ­րում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման հնա­րա­վո­րու­թյա­նը:
Հենց վե­րոն­շյա­լը նկա­տի ու­նե­նա­լով, ի­մա­նա­լով, թե ՍԴ-ն իր ան­դամ­նե­րի ներ­կա­յիս կազ­մով ինչ ո­րո­շում է ըն­դու­նե­լու, ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, չնա­յած Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցումն ա­րա­գաց­նե­լու Եվ­րո­պա­յի պա­հան­ջին, նշ­ված փաս­տա­թուղթն ա­ռայժմ չի ու­ղար­կում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան` կոն­վեն­ցիա­յի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան հար­ցը ո­րո­շե­լու նպա­տա­կով (մինչև կոն­վեն­ցիան վա­վե­րաց­ման հա­մար ԱԺ ներ­կա­յաց­նե­լը, այն հի­շյալ նպա­տա­կով ՍԴ ու­ղար­կե­լը ՀՀ օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջն է), սպա­սում է մինչև ՍԴ-ի ներ­կա­յիս կազ­մը տուն ճա­նա­պար­հե­լու հար­ցը լու­ծի:
Պղ­ծու­թյան, այ­լա­սեր­ման օ­րենք­նե­րով ա­ռաջ­նորդ­վող Եվ­րո­պա­յի և Ադր­բե­ջա­նի միջև սահ­մա­նա­գիծ անց­կաց­նե­լու Իլ­համ Ա­լիևի երկ­րորդ քայ­լի մա­սին հայտ­նի դար­ձավ օ­րերս: Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը Բաք­վի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի 100-ա­մյա հո­բե­լյա­նին նվիր­ված հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում ու­նե­ցած ե­լույ­թում հայ­տա­րա­րել է եվ­րաին­տեգ­րաց­մա­նը դեմ լի­նե­լու մա­սին` ըն­դգ­ծե­լով, որ ի­րենք կա­ռու­ցում են ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րի վրա հիմն­ված պե­տու­թյուն ու չեն կա­րող ին­տեգր­վել նրանց հետ, ով­քեր տղա­մար­դու և կնոջ միջև տար­բե­րու­թյուն չեն դնում:
Ա­լիևը միա­ժա­մա­նակ նշել է նաև, որ փոք­րե­րը պետք է լսեն մե­ծե­րին, խո­սել է կա­նանց պաշտ­պա­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, միա­ժա­մա­նակ, նշել, որ դա չի նշա­նա­կում կնոջ և տղա­մար­դու միջև տար­բե­րու­թյուն չդ­նել: Ա­լիևն այս­պի­սով վե­րա­հաս­տա­տել է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի նույ­նիսկ ստո­րագ­րու­մից Ադր­բե­ջա­նի հրա­ժար­վե­լու գա­ղա­փա­րա­կան հեն­քը և իս­լա­մի օ­րենք­նե­րին ան­դա­վա­ճան լի­նե­լու իր ղե­կա­վա­րած պե­տու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը:
Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն իր հի­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով միա­ժա­մա­նակ, ըստ էու­թյան, հս­տակ ըն­դգ­ծել է Ադր­բե­ջա­նի տար­բե­րու­թյու­նը Եվ­րո­պա­յից ու նրա պո­չը բռ­նած Հա­յաս­տա­նից, որն ա­վե­լի վաղ` 2013 թ. մա­յի­սի 20-ին, ըն­դու­նել է «Կա­նանց և տղա­մարդ­կանց հա­վա­սար ի­րա­վունք­նե­րի և հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ա­պա­հով­ման մա­սին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քը (ոչ պաշ­տո­նա­կան հա­կիրճ ան­վա­նու­մը` «Գեն­դե­րի օ­րենք»), 2017 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 13-ին ըն­դու­նել է «Ըն­տա­նի­քում բռ­նու­թյան կան­խար­գել­ման, ըն­տա­նի­քում բռ­նու­թյան են­թարկ­ված ան­ձանց պաշտ­պա­նու­թյան և ըն­տա­նի­քում հա­մե­րաշ­խու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քը, իսկ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան օ­րոք էլ սկ­սել է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը նպա­տա­կաուղղ­ված գոր­ծըն­թաց, ինչ­պես նաև հան­դես ե­կել իս­լա­մի և քրիս­տո­նեու­թյան տե­սան­կյու­նից ա­նըն­դու­նե­լի օ­րեն­սդ­րա­կան այլ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով:
Վե­րոն­շյալ օ­րենք­նե­րով Հա­յաս­տա­նը ոչ միայն օ­րեն­սդ­րո­րեն վե­րաց­րել է տղա­մարդ­կանց և կա­նանց տար­բե­րու­թյու­նը և ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան մո­դե­լը, ոչ միայն օ­րեն­սդ­րա­կան հենք է ա­պա­հո­վել, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը, ցան­կու­թյան դեպ­քում, չլ­սեն ի­րենց ծնող­նե­րին ու կա­րո­ղա­նան չեն­թարկ­վել նրանց, այլև երկ­րի օ­րեն­սդ­րու­թյուն է ներ­մու­ծել «գեն­դեր» (սո­ցիա­լա­կան սեռ) հաս­կա­ցու­թյու­նը: «Գեն­դեր» կոչ­վա­ծը նշա­նա­կում է, որ մար­դը կա­րող է ու­նե­նալ աստ­վա­ծա­տուր սե­ռից տար­բեր­վող սո­ցիա­լա­կան սեռ, և այդ­պի­սի մար­դիկ, նշ­ված օ­րեն­քի հա­մա­ձայն, նույն­պես պետք է ու­նե­նան նոր­մալ մարդ­կանց հա­վա­սար ի­րա­վունք­ներ և հա­վա­սար հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ին­չը գործ­նա­կա­նում ա­պա­հո­վե­լուն, ինչ­պես նաև այլ լծակ­նե­րով հա­սա­րա­կու­թյանն այ­լա­սե­րե­լուն է նպա­տա­կաուղղ­ված Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան:
Չբա­ցա­ռե­լով, որ Ա­լիևի վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը եվ­րո­պա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի հետ Ար­ցա­խի և (կամ) այլ հար­ցե­րում խո­շոր առևտուր սկ­սե­լու նպա­տակն ու­նեն, ա­ռա­վել հակ­ված ենք կար­ծե­լու, որ այդ հայ­տա­րա­րու­թյուն­ներն Ադր­բե­ջա­նի մաքր­վե­լու, այլևս կա­ֆիր­նե­րի պե­տու­թյուն չհան­դի­սա­նա­լու կամ ար­դեն իսկ այդ ճա­նա­պար­հը բռ­նե­լու վե­րա­բե­րյալ ո­րո­շա­կի հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ են` ուղղ­ված ԻՊ-ին:
Միա­ժա­մա­նակ կաս­կա­ծից գրե­թե դուրս է, որ Ա­լիևի ուղ­ղորդ­մամբ Ադր­բե­ջա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը, Կով­կա­սի մահ­մե­դա­կան­նե­րի վար­չու­թյան ղե­կա­վար և Ադր­բե­ջա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ Ալ­լահ­շու­քյուր Փա­շա­զա­դեն կամ նրան են­թա­կա մար­դիկ, ճարպ­կո­րեն օգտ­վե­լով Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան թույլ տված սխալ­նե­րից, ԻՊ-ին, այս­պես ա­սած, ներ­քին խո­ղո­վակ­նե­րով, ոչ հրա­պա­րա­կայ­նո­րեն ներ­կա­յաց­նում ԵՆ Հա­յաս­տա­նում «Իս­լա­մա­կան պե­տու­թյան» հե­տաք­րք­րու­թյանն ար­ժա­նի օ­րեն­սդ­րա­կան վի­ճա­կը, այդ ա­ռու­մով առ­կա զար­գա­ցում­նե­րը` նպա­տակ ու­նե­նա­լով հա­յե­րիս ան­հա­վատ­նե­րից (ըստ Ղու­րա­նի, քրիս­տո­նյա­ներն ան­հա­վատ են) ա­ռա­վել ան­հա­վատ, կա­ֆիր ներ­կա­յաց­նե­լով, մեր դեմ գրգ­ռել աշ­խար­հի խո­շո­րա­գույն ա­հա­բեկ­չա­կան կա­ռույ­ցին:
Ան­հա­վատ­նե­րից ա­վե­լի ան­հա­վատ ու պիղծ, քա­նի որ Հա­յաս­տանն իր ըն­դու­նած հի­շյալ օ­րենք­նե­րով, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի ստո­րագր­մամբ ու դրա վա­վե­րաց­մա­նը նպա­տա­կաուղղ­ված գոր­ծըն­թաց սկ­սե­լով, մի խոս­քով, պղ­ծու­թյան և այ­լա­սեր­ման օ­րեն­սդ­րու­թյան ըն­դուն­ման ճա­նա­պար­հը բռ­նե­լով, դեմ է գնա­ցել ու գնում նույ­նիսկ Աստ­վա­ծաշն­չին, իր կրո­նին` քրիս­տո­նեու­թյա­նը, և ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րին:
Քա­ղա­քա­կան իս­լա­մի ու­սում­նա­սի­րու­թյան կենտ­րո­նի (CSPI) նա­խա­գահ, դոկ­տոր Բիլ Ուոր­նե­րը բա­ցատ­րե­լով իս­լա­մում «կա­ֆիր» հաս­կա­ցու­թյու­նը, նշել է, որ «ան­հա­վատ»-ը չե­զոք տեր­մին է, իսկ կա­ֆի­րը (kafir) չե­զոք բառ չէ: Կա­ֆի­րը միայն նա չէ, ով հա­մա­ձայն չէ իս­լա­մի հետ: Կա­ֆի­րը կյան­քի չար, զզ­վե­լի, ստո­րին ձև է, կա­ֆի­րին կա­րե­լի է խոշ­տան­գել, սպա­նել, խա­բել և այլն, հետևա­բար, սո­վո­րա­կան «ան­հա­վատ» բա­ռը չի ար­տա­ցո­լում իս­լա­մի քա­ղա­քա­կան ի­րա­կա­նու­թյու­նը:
Ին­չու ենք կար­ծում, որ Ա­լիևի նպա­տա­կը հենց այն է, ին­չի մա­սին վե­րը նշե­ցինք: Կար­ծում ենք` նկա­տի ու­նե­նա­լով նաև israelnationalnews.com (թարգ­մա­նա­բար` Իս­րա­յե­լի ազ­գա­յին նո­րու­թյուն­ներ) կայ­քում 15.11.2019 թ. հրա­պա­րակ­ված Uzay Bulut-ի «Մեր Աստ­վա­ծը պատ­վի­րում է դա­ժան լի­նել կա­ֆիր­նե­րի դեմ» հոդ­վա­ծում նշ­ված տե­ղե­կու­թյու­նը: Ա­հա մի հատ­ված այդ հոդ­վա­ծից. «Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը ներ­կա է գտն­վել ուր­բա­թօ­րյա ա­ղոթք­նե­րին Ստամ­բու­լի Չամ­լիք Մեծ մզ­կի­թում (Խոս­քը Ստամ­բու­լի Չամ­լը­ջա շր­ջա­նում կա­ռուց­ված, այս տար­վա գար­նա­նը հան­դի­սա­վո­րու­թյամբ բաց­ված և 65 000 հա­վա­տա­ցյա­լի հա­մար նա­խա­տես­ված «Մեծ Չամ­լը­ջա» մզ­կի­թի մա­սին է.- Ա. Հ.): Նրան ու­ղեկ­ցում էին Ստամ­բու­լի նա­հան­գա­պետ Ա­լի Եր­լի­կա­յը, քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լուն, Ստամ­բու­լի ոս­տի­կա­նու­թյան պետ Մուս­տա­ֆա Չա­լիշ­կան և իշ­խող «Ար­դա­րու­թյուն և զար­գա­ցում» կու­սակ­ցու­թյան (ԱԶԿ) Ստամ­բու­լի մաս­նա­ճյու­ղի ղե­կա­վար Բայ­րամ Չե­նոա­կը:
Ա­ղոթ­քից հե­տո մզ­կի­թի հա­ֆի­զը կար­դաց Ղու­րա­նի «Ալ-Ֆաթխ» չա­փա­ծո հատ­վա­ծը, ո­րը թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է «հաղ­թա­նակ, փա­ռա­հեղ հաղ­թա­նակ, նվա­ճում»: Այ­նու­հետև Էր­դո­ղա­նը վերց­րեց խո­սա­փո­ղը՝ բա­նաս­տեղ­ծու­թյան մի մա­սը կար­դա­լով ա­րա­բե­րե­նով, այ­նու­հետև թուր­քե­րե­նով: Նա ծխա­կան­նե­րին ա­սաց.
«Մեր Աստ­վա­ծը պատ­վի­րում է մեզ դա­ժան լի­նել կա­ֆիր­նե­րի (ան­հա­վատ­նե­րի) նկատ­մամբ: Ո՞վ ենք մենք Մու­համ­մա­դի ում­մա (ժո­ղո­վուրդ): Հետևա­բար (Աստ­ված) պատ­վի­րում է մեզ գթա­սիրտ լի­նել մի­մյանց հան­դեպ: Այս­պի­սով մենք ո­ղոր­մած կլի­նենք մի­մյանց նկատ­մամբ: Բայց մենք դա­ժան կլի­նենք կա­ֆիր­նե­րի հան­դեպ: Ինչ­պես Սի­րիա­յում»:
Էր­դո­ղանն ա­սել է նաև, որ Աստ­ված ի­րենց Սի­րիա­յում խոս­տա­ցավ հաղ­թա­նակ և ան­խու­սա­փե­լի նվա­ճում, ի­րենք տես­նում են, որ դա տե­ղի է ու­նե­նում հենց հի­մա, ա­պա շա­րու­նա­կել իր խոս­քը. «Ալ­լա­հի թույ­լտ­վու­թյամբ մենք կտես­նենք շատ ա­վե­լին ... Այ­սօր Դոլ­մա­բահ­չե պա­լա­տում ես պետք է հան­դի­պեմ ար­տա­սահ­մա­նյան ո­րոշ եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րի: Ես խնդ­րում եմ ձեր թույ­լտ­վու­թյու­նը հի­մա գնալ այն­տեղ»:
«Այ­նու­հետև ծխա­կան­նե­րը ա­ջակ­ցե­ցին Էր­դո­ղա­նին ՝ բղա­վե­լով «Ալ­լահ Աք­բար» (Ալ­լա­հը մեծ է)»,- ներ­կա­յաց­նե­լով ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, գրել է հոդ­վա­ծա­գի­րը:- Այն փաս­տը, որ երկ­րի քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյու­նը լուրջ ա­ռար­կու­թյուն­ներ չի ար­տա­հայ­տել այդ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ, մտա­հո­գիչ է մի քա­նի պատ­ճառ­նե­րով»:
Այ­նու­հետև Uzay Bulut-ը մեջ­բե­րել է իս­լա­մում «կա­ֆիր» հաս­կա­ցու­թյան վե­րա­բե­րյալ քա­ղա­քա­կան իս­լա­մի ու­սում­նա­սի­րու­թյան կենտ­րո­նի (CSPI) նա­խա­գահ, դոկ­տոր Բիլ ՈՒոր­նե­րի բա­ցատ­րու­թյու­նը.
«Իս­լա­մը աշ­խար­հը բա­ժա­նում է մահ­մե­դա­կան­նե­րի և ան­հա­վատ­նե­րի, կա­ֆիր­նե­րի: քա­ղա­քա­կան իս­լա­մում միշտ կա եր­կու տար­բեր մո­տե­ցում՝ կա­ֆիր­նե­րի նկատ­մամբ ՝ դուա­լիս­տա­կան է­թի­կա: Ա­մե­նա­խիստ մի­ջոց­նե­րը կա­րող են կի­րառ­վել ան­հա­վատ­նե­րի նկատ­մամբ, կամ նրանք կա­րող են հա­մար­վել որ­պես լավ հարևան, ե­թե ան­հա­վատ­նե­րը հնա­զանդ­վում են իս­լա­մին ամ­բողջ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ և հա­սա­րա­կա­կան կյան­քում…
«Քա­ղա­քա­կան իս­լամն ուս­մունք է, ո­րը վե­րա­բե­րում է ան­հա­վատ­նե­րին, կա­ֆիր­նե­րին… Ե­ռագ­րու­թյու­նը (Ղու­րան, Սյու­րահ [Մու­հա­մե­դի կեն­սագ­րու­թյու­նը] և Հա­դի­սը [Մու­հա­մե­դի ա­վան­դույթ­նե­րը]) ոչ միայն պաշտ­պա­նում է կրո­նա­կան գե­րա­կա­յու­թյու­նը կա­ֆիր­նե­րի նկատ­մամբ. այլև կա­ֆիր­նե­րին ու­ղար­կում է Դժոխք, իսկ մահ­մե­դա­կան­նե­րը գնում են Դրախտ, ինչ­պես նաև նրա վար­դա­պե­տու­թյու­նը պա­հան­ջում է, որ մու­սուլ­ման­նե­րը գե­րիշ­խեն կա­ֆիր­նե­րի նկատ­մամբ բո­լոր ա­ռում­նե­րով՝ մինչև իսկ քա­ղա­քա­կա­նու­թյուն և մշա­կույթ: Այս գե­րիշ­խա­նու­թյու­նը քա­ղա­քա­կան է, ոչ թե կրո­նա­կան»:
Ինչ­պես նշել է հոդ­վա­ծա­գի­րը, դոկ­տոր ՈՒոր­ներն այ­նու­հետև բե­րել է օ­րի­նակ­ներ այն մա­սին, թե ինչ­պես են իս­լա­մա­կան սուրբ գրու­թյուն­նե­րը բնու­թագ­րում «կա­ֆիր» հաս­կա­ցու­թյու­նը.
«Ղու­րա­նը ո­րո­շում է կա­ֆի­րին և ա­սում, որ կա­ֆի­րին ա­տում են (40:35), ծաղ­րում են նրան (83:34), պատ­ժում են (25:77), գլ­խա­տում են (47: 4), խա­բում (6:25), միշտ դա­վադ­րու­թյուն­ներ են ա­նում նրա դեմ (86:15) ա­հա­բե­կում (8:12), ոչն­չաց­նում (6:45), սպա­նում (4:91), խա­չում (5:33), պա­տե­րազ­մում նրանց դեմ (9:29), նրանք տգետ են (6: 111), չար (23:97), խայ­տա­ռակ­ված (37:18), ա­նիծ­ված (33:60), նրանց հար­կա­վոր է առևան­գել (Բու­խա­րի 5,59,537), բռ­նա­բա­րել (Իս­հակ 759), և մու­սուլ­մա­նը կա­ֆի­րի ըն­կեր չէ (3:28)»:
Uzay Bulut-ը վկա­յա­կո­չել է նաև դոկ­տոր Էնդ­րյու Բոս­տո­մի գրա­ծը`«Ջիհ­հա­դի ժա­ռան­գու­թյու­նը. Սուրբ իս­լա­մա­կան պա­տե­րազ­մը և ոչ մահ­մե­դա­կան­նե­րի ճա­կա­տա­գի­րը», ո­րը ման­րա­մասն վեր­լու­ծել է Էր­դո­ղա­նի խոս­քե­րը ՝ իս­լա­մա­կան աղ­բյուր­նե­րի հա­մա­ձայն և նշել.
«Ղու­րա­նի հե­ղի­նա­կա­վոր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը` դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից, ինչ­պես նաև կա­նո­նա­կան հա­դի­սը, մար­գա­րե իս­լամ Մու­համ­մա­դի ա­վան­դույթ­նե­րը, պաշտ­պա­նում են Էր­դո­ղա­նի` ոչ մու­սուլ­ման­նե­րի հան­դեպ ա­տե­լի և գի­շատ­չա­յին տե­սա­կետ­նե­րը:
Այս­պի­սով, ոչ մու­սուլ­ման­նե­րի նկատ­մամբ դա­ժա­նու­թյու­նը Էր­դո­ղա­նի բա­ցա­ռիկ կո­չը չէ, այն պատժ­վում է Ղու­րա­նի կող­մից»:
Այս­պի­սով Էր­դո­ղանն իս­լա­մա­կան աշ­խար­հում միան­գա­մայն ներ­դաշ­նա­կո­րեն է գոր­ծում Իլ­համ Ա­լիևի հետ: Պատ­կե­րաց­նե­լու հա­մար այ­լա­սեր­ված­նե­րի, պիղծ օ­րենք­նե­րով ապ­րող­նե­րի նկատ­մամբ իս­լա­մի վե­րա­բեր­մուն­քը, հի­շեց­նենք ըն­դա­մե­նը մեկ օ­րի­նակ հարևան Ի­րա­նից, որ­տեղ, The Jerusalem Post-ի տե­ղե­կաց­մամբ, այս տար­վա հուն­վա­րին հրա­պա­րա­կավ կա­խա­ղան են բարձ­րաց­րել 31-ա­մյա ի­րան­ցի մի տղա­մար­դու` մե­ղա­վոր ճա­նաչ­ված հա­մա­սե­ռա­մո­լու­թյան մա­սին օ­րեն­քի խախտ­ման, ա­վե­լի ո­րո­շա­կի` տղա­մարդ­կանց հետ սե­ռա­կան կա­պեր ու­նե­նա­լու հա­մար: Ի կա­տար ած­ված մա­հա­պատ­ժից հե­տո, ի­րա­նա­կան ISNA գոր­ծա­կա­լու­թյան տե­ղե­կաց­մամբ, Կա­զե­րուն քա­ղա­քի բնա­կիչ­ներն ի­րենց գո­հու­նա­կու­թյու­նը և շնոր­հա­կա­լու­թյունն են հայտ­նել ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին:
Նշենք նաև, որ «Իս­լա­մա­կան պե­տու­թյու­նը» 2016 թ. Տո­րոն­տո­յում միա­սե­ռա­կան­նե­րի «Հպար­տու­թյան շքեր­թը» ընտ­րեց իր թի­րախ: Այս մա­սին noranor.ca կայ­քը դեռ այն ժա­մա­նակ տե­ղե­կաց­րեց.
«ԱՄՆ-ում տե­ղա­կայ­ված Մեր­ձա­վոր Արևել­քի հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտն իր զե­կույ­ցում ե­րեք­շաբ­թի հայտ­նել է, որ Telegram հե­ռուս­տաա­լի­քը, որն ա­ջակ­ցում է «Իս­լա­մա­կան պե­տու­թյուն» ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վոր­մա­նը, անդ­րա­դար­ձել է Տո­րոն­տո­յում հա­ջորդ ա­միս կա­յա­նա­լիք միա­սե­ռա­կան­նե­րի «Հպար­տու­թյան շքեր­թին»՝ նշե­լով մի­ջո­ցառ­ման անց­կաց­ման օ­րը, ժամն ու վայ­րը:
«Տո­րոն­տո­յի միա­սե­ռա­կան­նե­րի շքեր­թը հո­յա­կապ թի­րախ է: Լավ ա­ռիթ է բազ­մա­թիվ կա­ֆիր սո­դո­միտ­նե­րի սպա­նե­լու հա­մար», – ըստ ՄԱ­ՀԻ-ի՝ նշ­ված է ե­ղել հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի կայ­քում հրա­պա­րակ­ված նկա­րում:
«Սա «Հպար­տու­թյան ա­միսն է»,– աս­վում է երկ­րորդ նկա­րում,– «Թի­րախ ընտ­րեք և սկ­սեք կրա­կել»: Եր­րորդ նկա­րում զին­ված ան­ձը հար­ձա­կում է ի­րա­կա­նաց­նում Wall Street-ում: Դրան կից գրառ­ման մեջ աս­վում է հետևյա­լը. «Մենք պա­տե­րազ­մը կբե­րենք ձեր եր­կր­ներ: Օռ­լան­դոն դեռ սկիզբն է»:
Գրա­ռում­նե­րը Հյու­սի­սա­յին Ա­մե­րի­կա­յում հար­ձա­կում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու սպառ­նա­լիք­նե­րի մի մասն են կազ­մում: Կի­րա­կի ԱՄՆ-ի Ֆլո­րի­դա նա­հան­գի 5-րդ խո­շոր քա­ղաք Օռ­լան­դո­յի Pulse գի­շե­րա­յին ա­կում­բում ի­րա­կա­նաց­ված հար­ձա­կու­մից հե­տո հա­մա­ցան­ցում բազ­մա­թիվ նման սպառ­նա­լիք­ներ են հայ­տն­վել»:
«Ֆեյս­բուք»-ի օգ­տա­տե­րե­րից Ար­սեն Բա­լունցն օ­րերս իր է­ջում գրել է.
«ՀՀ-ն ներ­կա կա­ռա­վա­րու­թյու­նը և ար­տա­քին ու­ժե­րը հա­մա­տեղ ա­մեն ինչ ա­նում են, որ­պես­զի մի­ջազ­գա­յին հան­րու­թյան առջև փոխ­վի հայ մար­դու և ազ­գի դեմ­քը, նրա բա­րո­յա­կան և հոգևոր ար­ժեք­նե­րը, որ­պես­զի սկու­տե­ղի վրա մա­տուց­վի զո­հա­սե­ղա­նին հայ ազ­գը իս­լա­միստ հոր­դա­նե­րին, ո­րոնք ա­տում են կյա­ֆիր­նե­րին, նրանց, ով­քեր հե­ռա­ցել են Աստ­ծո պատ­վի­րան­նե­րից...
Սա է դա­ժան ի­րա­կա­նու­թյու­նը և մո­տե­ցող ող­բը, ե­թե հայ ազ­գը չգ­նա ա­պաշ­խար­ման ճա­նա­պար­հով և չմեր­ժի չա­րին և նրա կա­մա­կա­տար­նե­րին, այն պիղծ օ­րենք­ներն ու կոն­վեն­ցիա­նե­րը, ո­րոնք ար­հես­տա­կա­նո­րեն ներ­մուծ­վում են այ­սօր հա­յի ի­րա­կա­նու­թյան մեջ...
Ողբ է այ­սօր ազ­գի ներ­սում, բայց նման է հար­սա­նի­քի, մի մեծ թվա­ցյալ հաղ­թա­նա­կի, ո­րը ի­րա­կա­նում դա­վադ­րու­թյուն է և մեծ մո­լո­րու­թյուն շա­տե­րի հա­մար... »:
Նրանց, ով­քեր կմ­տա­ծեն, թե ԻՊ-ն ո՜ւր, Հա­յաս­տանն ուր, հի­շեց­նենք 2019 թ. նո­յեմ­բե­րի 7-ին ՌԴ Անվ­տան­գու­թյան դաշ­նա­յին ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Ա­լեք­սանդր Բորտ­նի­կո­վի հայ­տա­րա­րու­թյունն առ այն, որ «Իս­լա­մա­կան պե­տու­թյան» մար­տիկ­նե­րը ԱՊՀ-ում պատ­րաստ­վում են էքս­պան­սիա­յի:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ