ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հայ­կա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թ­յան բրենդն ԱՄՆ-ում վա­ճառ­վող ապ­րանք չէ

Հայ­կա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թ­յան բրենդն ԱՄՆ-ում վա­ճառ­վող ապ­րանք չէ
27.09.2019 | 00:27
Ա­սել, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին ման­րակր­կիտ կեր­պով էին պատ­րաստ­վում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ ԱՄՆ կա­տա­րե­լիք այ­ցին, թերևս ո­չինչ չա­սել է, քա­նի որ այս այ­ցի վրա բա­վա­կա­նին մեծ խա­ղադ­րույք էր ար­ված։ Ի վեր­ջո, ինչ-որ փու­լից սկ­սած՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը և ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը սկ­սե­ցին ի­րոք հաս­կա­նալ, որ ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դակն այն­քան է ի­ջեց­ված, որ ա­վե­լի ցածր չի կա­րող լի­նել։ Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես հե­տո, երբ հայ­տա­րար­վեց, որ ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սում, այս­պես ա­սած, ռևերս­ներ չեն լի­նե­լու, ի­հար­կե, մի կող­մից իշ­խա­նու­թյուն­նե­րի մոտ ակն­կա­լիք կար, որ ար­տա­քին քա­ղա­քա­կան հիմ­նա­կան գոր­ծըն­կեր­ներն ա­վե­լի լո­յալ կվե­րա­բեր­վեն թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն կո­չե­ցյա­լին, բայց մյուս կող­մից Նի­կոլ Փա­շի­նյա­նը հույս ու­ներ, որ դրա­նով ժա­մա­նա­կի պա­շար կս­տեղ­ծի նոր իշ­խա­նու­թյան հա­մար, և գո­նե ո­րոշ ժա­մա­նակ ար­տա­քին քա­ղա­քա­կան մի­տում­ներն ու գոր­ծըն­թաց­նե­րը կշարժ­վեն այն նույն ո­գով և նույն մասշ­տաբ­նե­րով, ինչ հե­ղա­փո­խու­թյու­նից ան­մի­ջա­պես ա­ռաջ էր։ Սա­կայն ար­դեն շատ ա­րագ պարզ­վեց, որ հիմ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշ­նա­կից­նե­րի և գոր­ծըն­կեր­նե­րի շր­ջա­նում չի գտն­վում տե­ղի ու­նե­ցա­ծի ուղ­ղա­կի շա­հա­ռու. թե՛ Ռու­սաս­տա­նը, թե՛ ԱՄՆ-ը և թե՛ միա­ցյալ Եվ­րո­պան բա­վա­կա­նին սառն են վե­րա­բեր­վում տե­ղի ու­նե­ցած իշ­խա­նա­փո­խու­թյա­նը։ Եվ «հայ­կա­կան թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» բրեն­դը վա­ճառե­լու բո­լոր փոր­ձե­րը մինչ օրս էլ ան­հա­ջո­ղու­թյան են մատն­վում։ Այս ա­ռու­մով, գու­ցե շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լի, ա­ռա­վե­լա­գույն ան­տար­բե­րու­թյուն ար­ձա­նագր­վեց Թրամ­փի վար­չախմ­բի կող­մից։
Ըստ էու­թյան, նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գրե­թե զրո­յա­կան վի­ճա­կում հայ­տն­վե­ցին թե՛ քա­ղա­քա­կան, թե՛ տն­տե­սա­կան և ան­գամ ո­րոշ չա­փով հու­մա­նի­տար ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ա­ռում­նե­րով։ Ըստ էու­թյան, բո­լոր փոր­ձե­րը՝ որևէ լուրջ կոն­տակտ ու­նե­նալ ա­մե­րի­կյան վար­չախմ­բի ա­ռանց­քա­յին դեմ­քե­րի հետ, ան­հա­ջո­ղու­թյամբ էին ա­վարտ­վում, իսկ «նոր Հա­յաս­տա­նի» ա­ռանց­քա­յին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի վո­յաժ­ներն ԱՄՆ ա­վարտ­վում էին լա­վա­գույն դեպ­քում ԱՄՆ վար­չախմ­բի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի տե­ղա­կալ­նե­րի օգ­նա­կան­նե­րի մա­կար­դա­կի շփում­նե­րով։ Ա­ռա­վե­լա­գույ­նը, ինչ հա­ջող­վեց այս ա­միս­նե­րի ըն­թաց­քում, շփումն էր օ­րենս­դիր մար­մին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի միջև, սա­կայն հաս­կա­նա­լի է, որ խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը և գոր­ծա­դի­րի հետ հան­դի­պում­նե­րը այ­նու­հան­դերձ եր­կու տար­բեր հար­թու­թյուն­ներ են, և օ­րեն­սդ­րա­կան մա­կար­դակն ըն­դա­մե­նը փոխլ­րաց­նում է վար­չախմ­բե­րի միջև հաս­տատ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Այս հա­մա­տեքս­տում շատ զար­մա­նա­լի ու դի­պուկ էր ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի խոս­քը, ըստ ո­րի՝ ԱՄՆ-ՀՀ բարձր մա­կար­դա­կի հան­դի­պում Փա­շի­նյա­նի և ա­մե­րի­կյան վար­չա­կազ­մի կամ ան­ձամբ նա­խա­գահ Թրամ­փի հետ կա­րող է տե­ղի ու­նե­նալ, ե­թե անհ­րա­ժեշ­տու­թյուն կամ օ­րա­կարգ լի­նի։ Քա­նի որ չկա քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան օ­րա­կարգ, ա­պա որևէ հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն էլ չկա։
Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի այս խոս­տո­վա­նու­թյու­նը լա­վա­գույնս է բնո­րո­շում հայ-ա­մե­րի­կյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա փու­լը։ Իս­կա­պես բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել. ԱՄՆ վար­չա­խում­բը թերևս նա­խա­գա­հի անվ­տան­գու­թյան հար­ցե­րով ար­դեն պաշ­տո­նա­թող խոր­հր­դա­կան Ջոն Բոլ­թո­նի շուր­թե­րով ա­միս­ներ ա­ռաջ, ըստ էու­թյան, ուղ­ղա­կիո­րեն ա­սել էր, թե ինչ ակն­կա­լիք­ներ ու­նի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը Հա­յաս­տա­նից, և ինչ օ­րա­կարգ է ԱՄՆ-ն ա­ռա­ջար­կում Հա­յաս­տա­նին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար։ Դա, ինչ­պես սո­վո­րա­բար լի­նում է գեր­տե­րու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում, ոչ միայն ա­ռա­ջարկ էր, այլև, ինչ­պես հե­տա­գա­յում նշ­մար­վեց, պայ­ման էր, թե որ դեպ­քում ԱՄՆ-ի հա­մար ՀՀ-ն կա­րող է առ­հա­սա­րակ հե­տաքր­քիր լի­նել՝ հաշ­վի առ­նե­լով նաև հա­յաս­տա­նյան նոր վար­չախմ­բի ԱՄՆ-ից ու­նե­ցած հիմ­նա­կան ակն­կա­լիք­նե­րը։ Իսկ դա, ինչ­պես հայտ­նի է, խո­շոր ներդ­րու­մնե­րի տես­լա­կանն է։
Ինչևէ, Բոլ­թո­նի հն­չեց­րած օ­րա­կար­գա­յին կե­տերն են՝
ա) Ի­րա­նի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րի կի­րառ­ման կամ ԱՄՆ կող­մից այս երկ­րի նկատ­մամբ վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցում Հա­յաս­տա­նի հնա­րա­վոր մաս­նակ­ցու­թյու­նը, այդ թվում նաև հնա­րա­վոր պա­տե­րազ­մի պա­րա­գա­յում,
բ) ինչ­պես Բոլ­թոնն էր ա­սում՝ կարծ­րա­տի­պե­րից հրա­ժար­վե­լը, նաև՝ զգա­յուն թե­մա­նե­րում, և պարզ էր, որ այդ զգա­յուն թե­մա­ներն առ­նչ­վում են Ար­ցա­խին ու Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­մա­նը,
գ) բիզ­նես հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, տն­տե­սա­կան շա­հը և փո­խա­դարձ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող գեոտն­տե­սա­կան նա­խագ­ծե­րը։ Վեր­ջի­նիս դեպ­քում նա­խա­պայ­մանն ակն­հայ­տո­րեն վե­րա­բե­րում էր Ա­մուլ­սա­րի հան­քի շուրջ ստեղծ­ված, մեղմ ա­սած, ա­նո­րո­շու­թյա­նը։
ԱՄՆ-ը, դեռևս նա­խորդ վար­չախմ­բի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից սկ­սած, միշտ բարձ­րաց­րել է Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման խն­դի­րը։ Թե՛ Հա­յաս­տա­նում ԱՄՆ նախ­կին, թե՛ ներ­կա դես­պան­ները բա­ռիս բուն ի­մաս­տով բաց տեքս­տով ա­սում էին, որ Հա­յաս­տան պե­տու­թյու­նը պետք է ե­րաշ­խա­վոր հան­դի­սա­նա ներդ­րում­նե­րի հա­մար։ Այս­տեղ, մաս­նա­վո­րա­պես, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հա­մար ին­դի­կա­տոր է հան­դի­սա­նում Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման հար­ցը։ Նշ­վում էր, որ սա Հա­յաս­տա­նում խո­շո­րա­գույն ներդ­րու­մա­յին ծրագ­րե­րից է, ին­չը, սա­կայն, որևէ կերպ պաշտ­պան­ված չէ։ Այս թե­մա­յի շուրջ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կան նաև ա­մե­րի­կյան տար­բեր կա­ռույց­ներ, այդ թվում Հա­յաս­տա­նում ԱՄՆ առևտրա­յին պա­լա­տը։
Այս­պի­սով՝ ԱՄՆ-ը Հա­յաս­տա­նի առջև քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան հս­տակ նա­խա­պայ­ման­ներ դրեց, ո­րոնց ի կա­տար ա­ծե­լուց հե­տո միայն կա­րող է խոսք լի­նել ներդ­րում­նե­րի մա­սին։ Ընդ ո­րում, պետք է հա­տուկ շեշ­տել, որ Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը, ըստ էու­թյան, ի վի­ճա­կի չե­ղան այ­լընտ­րան­քա­յին օ­րա­կար­գեր ա­ռա­ջար­կել Թրամ­փի նեո­կոն­սեր­վա­տիվ և գերպ­րագ­մա­տիկ ու գեր­գոր­ծա­րար վար­չախմ­բին՝ փոր­ձե­լով նեո­կոն­սեր­վա­տոր­նե­րին հրամց­նել հա­յաս­տա­նյան փաս­տա­ցի լի­բե­րալ ժո­ղովր­դա­վա­րաց­ման նոր մո­դե­լի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը։
Բնա­կա­նա­բար, Բոլ­թո­նի ա­ռա­ջադ­րած հար­ցե­րը բա­վա­կա­նին զգա­յուն էին ՀՀ գոր­ծող իշ­խա­նու­թյան հա­մար, ա­վե­լին, ինչ­պես կյանքն է ցույց տա­լիս, դրանք շատ բարդ է լու­ծել, թեև շատ վեր­լու­ծա­բան­նե­րի կար­ծի­քով վար­չա­պետ Փա­շի­նյա­նը, իր խառն­ված­քին և քա­ղա­քա­կան վար­քագ­ծին հա­րա­զատ մնա­լով, ինչ-ինչ խոս­տում­ներ էր տվել ԱՄՆ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յին Երևան կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում։ Այս ա­ռու­մով բնավ էլ պա­տա­հա­կան չէր, որ Փա­շի­նյա­նը հան­կարծ ակ­նար­կեց, թե չի բա­ցառ­վում, որ կա­րող է փակ­վել Հա­յաս­տան-Ի­րան պե­տա­կան սահ­մա­նը։ Սա բնա­կա­նա­բար մե­սիջ էր ԱՄՆ վար­չախմ­բին, ո­րը, հա­յաս­տա­նյան ան­փորձ իշ­խա­նու­թյան կար­ծի­քով, պետք է որ ար­դեն իսկ ինչ-որ դռ­ներ բա­ցեր ՀՀ նոր վար­չախմ­բի առջև, սա­կայն դա ըն­դա­մե­նը ԱՄՆ-ի կա­յա­ցած հա­մա­կար­գը թե­րագ­նա­հա­տե­լու պատ­րանք էր, քա­նի որ ԱՄՆ այ­սօր­վա վար­չա­խումբն իր քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում դնում է և հաշ­վի է առ­նում կոնկ­րետ գործ­նա­կան քայ­լե­րը։ Մինչ­դեռ Ար­ցա­խի հար­ցում ՀՀ իշ­խա­նու­թյու­նը մինչ օրս հս­տակ դիր­քո­րո­շում չի հայտ­նում, և մո­տե­ցում­նե­րի ամպ­լի­տու­դը տա­տան­վում է «Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ»-ից մինչև «հար­ցի լու­ծու­մը պետք է բա­վա­րա­րի կոնֆ­լիկ­տի ե­րեք կող­մե­րին էլ» հար­թու­թյու­նում։ Սա­կայն ա­մեն դեպ­քում պարզ է, որ միան­շա­նակ զի­ջում­նե­րի գնա­լը հղի է բա­վա­կա­նին լուրջ հան­րա­յին և ներ­քա­ղա­քա­կան ցն­ցում­նե­րով։ Նույ­նը վե­րա­բե­րում է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան խնդ­րին։ Իսկ Ա­մուլ­սա­րի հարցն իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում էր որ­քան հնա­րա­վոր է ձգձ­գել կամ ան­տե­սել, և այդ­պես էլ ան­հաս­կա­նա­լի է, թե հույսն ին­չի վրա էր դնում։ Ա­մեն դեպ­քում ինչ-որ փու­լից սկ­սած, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հաս­կա­նա­լով, որ այլ տե­ղից, մաս­նա­վո­րա­պես Ռու­սաս­տա­նից, հիմ­նա­կա­նում քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­նե­րից և միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից ել­նե­լով, ներդ­րում­ներ սպա­սելն ա­նի­մաստ է, հաս­կա­նա­լով, որ ներդ­րում­նե­րի միակ ի­րա­կան նե­րու­ժը, այ­նուա­մե­նայ­նիվ, ԱՄՆ ներդ­րու­մա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն է, ՀՀ իշ­խա­նու­թյու­նը ո­րո­շեց ա­մե­րի­կյան այ­ցը կա­տա­րել ոչ ձեռ­նու­նայն՝ ցու­ցա­նե­լով, որ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման հար­ցում հայտ­նում է իր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը։ Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման խոս­տում­նե­րով Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է նոր թե­մա­ներ բա­ցել ներդ­րու­մա­յին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հա­մար, ինչ­պես նաև օ­րա­կարգ ձևա­վո­րել ԱՄՆ վար­չախմ­բի հետ երկ­խո­սու­թյան հիմ­քեր ստեղ­ծե­լու հա­մար։
Կա­րե­լի է ա­սել, որ Ա­մուլ­սա­րի շուրջ ձևա­վոր­ված մի­տում­ներն ու այդ թե­մա­յով ՀՀ իշ­խա­նու­թյան ու­ղերձ­նե­րը ինչ-որ չա­փով հա­սել են նշա­նա­կե­տին, քա­նի որ «Մու­դիս» գոր­ծա­կա­լու­թյու­նը հան­կարծ, չգի­տես ին­չու, բարձ­րաց­նում է Հա­յաս­տա­նի վար­կա­նի­շը։ Վա­ղուց գաղտ­նիք չէ, որ նման գոր­ծա­կա­լու­թյուն­ներն ի­րենց վար­կա­նիշ­ներն օգ­տա­գոր­ծում են որ­պես քա­ղա­քա­կան նե­րազդ­ման գոր­ծիք. խրա­խու­սե­լով, բարձ­րաց­նե­լով վար­կա­նի­շը՝ ու­ժե­ղաց­նում են այն իշ­խա­նու­թյուն­նե­րին, ո­րոնց քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րենց ձեռն­տու է, և հա­կա­ռա­կը՝ շատ դեպ­քե­րում նվա­զեց­նում են այն իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շը, ո­րոնց վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյունն ի­րենց սր­տով չէ։ Տվյալ դեպ­քում Արևմուտ­քի հա­մա­պա­տաս­խան շր­ջա­նակ­նե­րը ըմ­բռ­նե­ցին Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու­ղերձ­նե­րը և հան­դես ե­կան փո­խա­դարձ քայ­լով՝ «Մու­դի­սում» բարձ­րաց­նե­լով ՀՀ վար­կա­նի­շը և փոր­ձե­լով ամ­րապն­դել Փա­շի­նյա­նի դիր­քե­րը Հա­յաս­տա­նում։
Ի­րա­կա­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի այ­ցը ԱՄՆ, չի կա­րե­լի է ա­սել, հա­ջող­ված չէր, քա­նի որ թերևս որևէ մեկն ա­վե­լին չէր սպա­սում, որ­քան էլ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում փոր­ձում էին այն ա­վե­լի ար­դյու­նա­վետ ու հա­գե­ցած դարձ­նել։ Այս պա­րա­գա­յում ՀՀ վար­չա­պե­տը փոր­ձեց հիմ­նա­կա­նում եր­կու խն­դիր լու­ծել՝ շա­րու­նա­կել հան­դես գալ որ­պես հա­մա­հայ­կա­կան նոր ա­ռաջ­նորդ՝ ոգևո­րե­լով սփյուռ­քին ու նրա գոր­ծա­րար շր­ջա­նակ­նե­րին, ևս մեկ ան­գամ շա­հագ­րգ­ռե­լով, որ­պես­զի այն­տեղ, ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի, դեռևս տի­րող (թեև զգա­լիո­րեն նվա­զած) էյ­ֆո­րիան կա­պի­տա­լի­զաց­նեն ու ներդ­րում­նե­րի տես­քով ուղ­ղոր­դեն դե­պի Հա­յաս­տան։ Բա­ցի այդ, ԱՄՆ-ում ՀՀ վար­չա­պե­տը փոր­ձում էր ստա­նալ իր նկատ­մամբ մեծ ոգևո­րու­թյան պատ­րանք, որ­պես­զի այդ գոր­ծոնն օգ­տա­գոր­ծե­լով՝ ԱՄՆ վար­չա­կազ­մի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սե­լու հնա­րա­վո­րու­թյուն ստա­նա ԱՄՆ նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րի շե­մին։ Փա­շի­նյա­նը ցան­կա­նում է հաս­կաց­նել ԱՄՆ իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ այդ երկ­րի ա­պա­գա ընտ­րու­թյուն­նե­րում կա­րող է ուղ­ղոր­դել հայ­կա­կան սփյուռ­քին։
Ի­հար­կե, չի կա­րե­լի ա­սել, թե Փա­շի­նյա­նի այցն ամ­բող­ջո­վին անպ­տուղ է։ Թեև հաս­կա­նա­լի է, որ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, չեն ար­դա­րա­ցել սպա­սե­լիք­նե­րը, շատ ա­վե­լի մեծ զանգ­ված­ներ էին ակն­կալ­վում լո­սան­ջե­լե­սյան հա­վա­քին (ըստ ա­մե­րի­կյան մա­մու­լի՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 10 հա­զար մարդ է ներ­կա գտն­վել, մինչ­դեռ ակն­կա­լում էին 35-40 հա­զար), սա­կայն ա­մեն դեպ­քում հա­մա­պա­տաս­խան տեխ­նո­լո­գիա­նե­րով փոր­ձե­լու են ուռ­ճաց­նել հա­վա­քի նշա­նա­կու­թյու­նը։ Գու­ցե ինչ-որ բան կա­րե­լի է սպասել Սի­լի­կո­նյան հով­տում ՏՏ ո­լոր­տի հայ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ վար­չա­պե­տի հան­դի­պում­նե­րից։
Փա­շի­նյա­նի ԱՄՆ այցն իր բո­վան­դա­կու­թյամբ և ձևով բնավ էլ նման չէ պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի այ­ցի, թեև ֆոր­մալ ա­ռու­մով այն ի­հար­կե հա­մար­վում է ոչ թե ԱՄՆ այց, այլ մաս­նակ­ցու­թյուն ՄԱԿ-ի գլ­խա­վոր ա­սամբ­լեա­յի նս­տաշր­ջա­նին։ Այն կար­ծես մաս­նա­վոր, լա­վա­գույն դեպ­քում՝ աշ­խա­տան­քա­յին այց լի­ներ, որն ու­ներ ըն­դա­մե­նը մեկ պաշ­տո­նա­կան բա­ղադ­րիչ, այն է՝ ե­լույ­թը ՄԱԿ-ում։ Այս պա­րա­գա­յում շատ զա­վեշ­տա­լի է այն հան­գա­ման­քը, որ ՀՀ պե­տա­կան քա­րոզ­չա­մե­քե­նան փոր­ձում է որ­պես լր­ջա­գույն ձեռք­բե­րում ներ­կա­յաց­նել Կա­լի­ֆոռ­նիա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան պայ­մա­նագ­րի կն­քու­մը։ Հաս­կա­նա­լի է, որ ԱՄՆ-ում Հա­յաս­տա­նի կար­գա­վի­ճա­կը բա­վա­կա­նին ցածր է, քա­նի որ Հա­յաս­տան պե­տու­թյա­նը թույլ են տա­լիս բա­վա­րար­վել միայն նա­հանգ­նե­րի հետ փոխ­գոր­ծակ­ցու­թյամբ։ Այ­սինքն՝ Հա­յաս­տա­նը ոչ թե պե­տու­թյան գոր­ծըն­կերն է, այլ ա­ռան­ձին վար­չա­կան ստո­րա­բա­ժան­ման։ Փաս­տո­րեն, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն սու­բյեկ­տի կար­գա­վի­ճա­կը նվա­զեց­վել է, և Հա­յաս­տա­նին ցույց են տվել իր տե­ղը՝ լա­վա­գույն դեպ­քում նա­հան­գի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ու շփ­ման մա­կար­դա­կը։ Այն էլ միայն նրա հա­մար, որ տվյալ նա­հան­գում է հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած հայ­կա­կան հա­մայն­քը։ Դուր է գա­լիս մեզ դա, թե ոչ, սա է ի­րա­վի­ճա­կը։ Եվ ե­թե մի կողմ դնենք Փա­շի­նյա­նի այ­ցի հետ կապ­ված քա­րոզ­չա­կան բո­լոր ժա­պա­վեն­ներն ու փայ­լուն ատ­րի­բուտ­նե­րը, կտես­նենք, որ ՀՀ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­ռայժմ չի հա­ջող­վում ճեղ­քել այն պատ­նե­շը, որ ԱՄՆ վար­չա­կազ­մը դրել է վար­չա­պետ Փա­շի­նյա­նի առջև։
Ա­մեն դեպ­քում վար­չա­պե­տի և նրա բազ­ման­դամ պատ­վի­րա­կու­թյան շր­ջա­գա­յու­թյունն Ա­մե­րի­կա­յում ևս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցեց, որ այս­պես կոչ­ված հայ­կա­կան ան­նա­խա­դեպ ժո­ղովր­դա­վա­րու­թյան բրենդն ԱՄՆ-ում և Թրամ­փի վար­չախմ­բում վա­ճառ­վող ապ­րանք չէ։ Ա­վե­լին, եր­բեմն նաև դժ­վար մար­սե­լի է։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ